Հայերեն


Խորհուրդներ բժշկից՝ մեջքի ցավերի դեպքում

Life

Մեջքի ցավերը ծանոթ են հատկապես նստակյաց աշխատանք ունեցողներին: Սա իսկական գերխնդիր է, որը շատերին է հուզում՝ անկախ տարիքից: Մ. Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանի խոսքով դարի հիվանդության դեմ պետք է ճիշտ պայքարել:

 «Կարելի է ասել, որ նստակյաց կյանքի հետեւանքով առաջացած մեջքի ցավը համարվում է 21-րդ դարի հիվանդություն, իսկ քանի որ մեր օրերում գրասենյակային աշխատանքները գնալով շատանում են, հետեւաբար նաեւ այս հիվանդությունը եւս ավելի մեծ տարածում է գտնում: Մարդիկ երբեմն ժամերով, անգամ մի ամբողջ օր ստիպված են լինում նստել համակարգչի առաջ եւ աշխատել, իսկ դա բերում է ողնաշարի մկանակապանային համակարգի, այսպես կոչված, անգործության, որն էլ հանգեցնում է հետագա խնդիրների, որոնք հիմնականում դրսեւորվում են մեջքի ցավով՝ գոտկային, կրծքային եւ պարանոցային հատվածներում: Այս խնդրի հետեւանքով կարող է նաեւ առաջանալ լարվածություն եւ գլխացավ:

Անգործությունից առաջանում է մկանային թուլություն, որը բերում է ողերի՝ միմյանց նկատմամբ ավելի արտահայտված ճնշման: Այսինքն՝ ողերի ճնշումը մեկը մյուսի վրա ավելանում է, իսկ մենք գիտենք, որ ողերի միջակայքում տեղակայված են միջողային աճառները: Մեխանիկական ճնշումից առաջանում է միջողային աճառի արտափկում, որն էլ հիմնականում արտափկվում է դեպի ողնաշարային խողովակ, որտեղով անցնում են ողնուղեղային նյարդերը եւ ընթացքն էլ համապատասխան վերջույթն է: Այս ամենի հետեւանքով առաջանում են ինչպես տեղային ցավեր՝ ողնաշարի երկայնքով, այնպես էլ ցավեր, որոնք ճառագայթում են միջողային մակարդակից դեպի վերջույթներ: Այս ցավերով պայմանավորված հիվանդությունները ժողովրդի շրջանում տարածված են ռադիկուլիտ, իշյազ անվանումներով»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց բժիշկը:

Այս խնդրից խուսափելու հիմնական միջոցը, ըստ բժշկի, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է: «Պետք է կանոնավոր ֆիզիկական աշխատանքով զբաղվել, հաճախել մարզասրահներ, շատ օգտակար է նաեւ լողը: Բացի սրանից, պետք է աշխատանքի ընթացքում հաճախ ընդմիջել, օրինակ՝ 1,5-2 ժամը մեկ վեր կենալ նստակյաց դիրքից եւ որոշակի վարժություններ անել, եթե դա թույլ է տալիս աշխատավայրը: Շատ օգտակար են նաեւ զբոսանքները՝ հանգիստ քայլը, որի տեւողությունը կախված է տվյալ մարդու առողջական վիճակից. Եթե, որեւէ խանգարող բան չկա, ապա օրական առնվազն 1կմ պետք է քայլել»,- ընդգծեց բժիշկը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս խնդրի վատագույն հետեւանքը միջողային աճառի ճողվածքի առաջացումն է, որը հաճախ պահանջում է անգամ վիրահատական միջամտություն: Բժիշկ Սեւակ Բադալյանը այս խնդիրը կանխելու նպատակով ժողովրդական միջոցները չի մերժում, բայց նաեւ ընդգծում է՝ յուրաքանչյուր պարագայում միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կատարել դրանք:

«Հայերս սովորություն ունենք մտածել, որ եթե մեր հարեւանը տվյալ բանն արել է եւ լավ արդյունք է ունեցել, ապա իրեն եւս կօգնի: Սակայն պետք է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ ինդիվիդուալ է: Եթե բուսական կամ ժողովրդական այլ միջոցները արվում է մասնագետի հսկողությամբ, ապա ես դեմ չեմ: Ի վերջո, միշտ չէ, որ հիվանդին ցուցված է դեղորայքային բուժում, բայց կրկնում եմ՝ միշտ պետք է հաշվի առնել կողմնակի, երբեմն վտանգավոր ազդեցությունները»,- ավարտեց նա:

 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված