Հայերեն


Ինչու էին վիճել Էդիկ Ասետրինան և Դեդ Հասանը, և ինչում է մեղադրվում նրա որդին

Հասարակություն

ՌԴ ՆԳՆ ԳՎ Մոսկվայի քննչական վարչությունն ավարտել է «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի (Սերյոգա Բենթլի) և նրա քեռու` Արթուր Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են շորթման մեջ: Մեղադրվողների ծանոթներն ասում են, որ նրանք փորձել են ստանալ այն գումարը, որը բարեկամները գողացել են բանկի անհատական պահատեղից:
Ինչպես «Росбалт»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուր, 2016 թ. հոկտեմբերի 13-ին Սերգեյ Ասատրյանին ու Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 163-րդ հոդվածի հատկանիշներով` շորթում: Մոտ ժամանակներս նրանք կարող են ծանոթանալ նյութի գործերին:
Քննության վարկածի համաձայն` Կարեն Մխիթարյանը 1,5 մլն դոլար գումարի հետ կապված վեճ է ունեցել իր ազգական Արթուր Բաղդասարյանի հետ: Վերջինս այդ մասին պատմել է Սերգեյ Ասատրյանին, ով էլ որոշել է պաշտպանել քեռու շահերը: Նա սկսել է սպառնալ Մխիթարյանին ու նրա ընտանիքի անդամներին: Կ. Մխիթարյանն ստիպված է եղել թաքնվել: Դա տևել է բավականին երկար ժամանակ: Իսկ իրավապահ մարմիններին նա դիմել է այն ժամանակ, երբ քննության վարկածով` Սերյոգա Բենթլին այրել է նրա ամառանոցը:
Համագործակցելով ոստիկանության աշխատակիցների հետ` Մխիթարյանը հայտնել է Ս. Ասատրյանին, թե իբր պատրաստ է տալ գումարը: Երբ 2015 թ. նոյեմբերի 19-ին Սերգեյ Ասատրյանն ու Արթուր Բաղդասարյանը եկել են գումարի առաջին մասը ստանալու, նրանց ձերբակալել են Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները:
Քննության ընթացքում Մխիթարյանը ցուցմունք է տվել, որ իբր սպառնալիքներ ստացել է Էդուարդ Ասատրյանից: Վերջինիս շարասյունով Մոսկվա են բերել այն գաղութից, որտեղ իր պատիժն է կրում թմրանյութեր պահելու համար: Հարցաքննության ժամանակ Էդիկ Օսետրինան իր մեղքը չի ընդունել: Նա հայտարարել է, որ վեճի ժամանակ գտնվել է Հունաստանում, իսկ կողմերին հեռախոսով հորդորել է զերծ մնալ «կտրուկ քայլերից», նաև` իր վերադարձից հետո հավաքվել և բոլոր հարցերը լուծել բարեկամաբար: Առերեսման ժամանակ Մխիթարյանը հաստատել է ավագ Ասատրյանի ցուցմունքները: Արդյունքում Օսետրինային նոր մեղադրանք չի առաջադրվել, ու նրան հետ են ուղարկել իր գաղութ:
Վեճի մասնակիցների ծանոթներն ունեն այս պատմության իրենց տարբերակը: «Բաղդասարյանը 1,2 մլն դոլարով վաճառում էր իր ֆիրմային պատկանող հողամաս և շինություն: Մխիթարյանը գործարքին մասնակցում էր որպես միջնորդ և պետք է ստանար որոշակի տոկոս: Արթուրը վստահում էր իր ազգականին և նրա անունը գրել էր այն մարդկանց ցուցակում, ովքեր կարող էին բացել անհատական պահատեղը, որտեղ դրվել էր գործարքի գումարը: Բայց Կ. Մխիթարյանը պարզապես վերցրել էր այդ ամոբղջ գումարը և մարել իր պարտքերը: Երբ նրանից պահանջել էին վերադարձնել փողը, նա դիմել էր իրավապահ մարմիններին, թե իբր իրենից գումար են ցանկանում շորթել: Բացի այդ, ոչ մի տուն էլ չի այրվել: Այրվել է Մխիթարյանի տանը կից ցախատունը: Ընդ որում, մենք համարում ենք, որ Մխիթարյանն ինքն է հրդեհել իր ցախատունը: Քանի որ հրեհը տեղի է ունեցել Մխիթարյանի` դիմում տալու նախօրեին: Նրա հասցեին ոչ մի սպառնալիք չի հնչել` այնտեղ բոլորը ազգականներ են: Ուղղակի մարդը միջոց է փնտրել, թե ինչպես չտա փողերը և իր խնդիրը այդ ձևով է լուծել: Հարկ է նշել, որ Բաղդասարյանը դիմում է ներկայացրել Մխիթարյանի կողմից գումար գողանալու փաստի առթիվ: Սակայն 1,5 տարի գործին ընթացք չի տրվել: Միայն հիմա են որոշում կայացնելու համար դիմումն ուղարկել Արևմտյան վարչական շրջանի ՆԳՎ»,- կարծիք է հայտնել գործակալության աղբյուրը:
Էդիկ Օսետրինան երկար ժամանակ եղել է Դեդ Հասանի մտերիմներից և նրա «աջ ձեռքը»: Սակայն 2012 թ. նրանք վիճել են ֆինանսական խնդիրների շուրջ: Վերջնականապես բաժանվել են այն բանից հետո, երբ Ուսոյանը և նրա կլանի անդամ Գելա Կարդավան (Գելա) որոշել են «թագից զրկել» ազդեցիկ «օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլիին (Բադրի): Վերջինիս պաշտպանել է Էդուարդ Ասատրյանը, ինչից հետո Ուսոյանը դադարել է շփվել Օսետրինայի հետ:
Երբ Դեդ Հասանին սպանել են, Ասատրյանը, իմանալով նրա բոլոր ակտիվների մասին, որոշել է դրանց մեծ մասը սեփական ազդեցության տակ առնել: Նախևառաջ խոսքը Կրանսնոդարի մարզում Ուսոյանի կայսրության մասին է, որտեղ ապրում են հայ շատ գողեր, ովքեր մոտ են Ասատրյանի հետ: Ըստ Ոստիկանության աշխատակիցների` Օսետրինան սկսել է հանդիպել նախկինում Դեդ Հասանի հետ աշխատող գործարարների ու «հեղինակությունների» հետ և նրանց առաջարկել իր հովանավորությունը: Ավելին, Ասատրյանը փորձել է Ուսոյանի կլանի հիման վրա ստեղծել սեփական, ոչ պակաս հզոր կլանը:
Սակայն այդ փորձերի վրա խաչ են քաշել Դեդ Հասանի նախկին աջակիցները, ովքեր 2013 թ. գարնանը «սխոդկաներից» մեկի ժամանակ հաշվեհարդար են տեսել Էդուարդ և Սերգեյ Ասատրյանների հետ:
Դրանից հետո Էդիկ Օսետրինան մեկնել է Հունաստան, բայց 2014-ի գարնանը նորից վերադարձել է Ռուսաստան: Իսկ մի քանի ամիս հետո նրան ձերբակալել են թմրանյութեր պահելու մեղադրանքով:
Սերգեյ Ասատրյանին կարելի է համարձարկորեն համարել քրեական աշխարհի «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ: Նա հագնվում է մոդայի վերջին խոսքի համաձայն, գիշերային ակումբների մշտական այցելու է, ունի թանկարժեք մեքենաների մեծ ավտոպարկ: Ընդ որում, դրանցից նախընտրում է Bentley: Դրա համար էլ նրան անվանել են Սերյոգա Բենթլի:
Վերջին տարիներին Ասատրյան կրտսերը քրեական քրոնիկոնի մշտական մասնակից է: 2010 թ. օգոստոսին ոստիկանությունը կանգնացրել էր թանկարժեք արտաճանապարհային մեքենաների մի շարասյուն, որոնցից մեկում եղել է Սերյոգա Բենթլին: Նրան ուղեկցողների մոտ եղել է զենք և թմրանյութ: 2011 թ. նա դատապարտվել է այն բանի համար, որ կազմակերպել է իր ընտանիքի մասին վատ արտահայտված մի բանտարկյալի ծեծը: 2014 թ. Սերգեյ Ասատրյանը մասնակցել է Մոսկվայում դաղնստանցի հանցագործների հետ «ռազբորկայի», որի ժամանակ ծեծվել է և տեղափոխվել հիվանդանոց:

NYUT.AM

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված