Հայերեն


Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարները

Life

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում նոր ֆոտոշարք է արել, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին։ Արփին վերջին շրջանում հարցազրույցներ, գրեթե, չի տալիս, սակայն  Tert.am Life–ին պատմել է ինչպես ֆոտոշարքի, իր համար ֆոտոշոփի թույլատրելի սահմանի, այնպես էլ ստեղծագործական կյանքի այս փուլի, առաջիկա անելիքների ու էկրաններին չերևալու մասին։

 

«Ֆոտոշարքն իրականացրել ենք շատ տաղանդավոր մի աղջկա` լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի հետ։ Երկրորդ անգամ եմ համագործակցում իր հետ։ Ֆոտոշարքին երկար չենք նախապատրաստվել, բայց արդյունքն ինձ դուր է գալիս։ Ես ավելի շատ այս տեսակ, քան երկար նախապատրաստված, ճոխ ֆոտոշարքեր եմ սիրում»,– ասաց Արփին ու հավելեց, որ իր զգեստապահարանից հարմար հագուստ է ընտրել ու Սեդայի հետ ուղևորվել օվկիանոսի ափ, քանի որ այնտեղ գեղեցիկ ու տրամադրող միջավայր էր։ Դերասանուհին հայտնեց, որ ֆոտոշարքն իրականացրել են մեկուկես–երկու ժամում, քանի որ ցերեկային համապատասխան լույսն այնտեղ շատ կարճ է տևում։

 

 

Արփին նկատեց, որ փորձել են բնական ֆոտոշարք ստանալ։ Ըստ նրա` ֆոտոշոփի չարաշահումն անընդունելի է։ «Շատ ֆոտոշոփ անելը ճիշտ չեմ համարում, որովհետև մարդը կորցնում է բնությունից իրեն տրված դեմքի կառուցվածքը, միմիկան։ Շատ ֆոտոշոփ չեմ սիրում, եթե այնպիսի ֆոտոշարք չէ, որի թեմատիկան պահանջում է ֆոտոշոփ։ Առհասարակ, ես  վստահում եմ մասնագետներին` լինի լուսանկարիչ, ռեժիսոր,– ասաց դերասանուհին ու անդրադարձավ իր հասցեին հնչող մեկնաբանություններին, թե չարաշահում է ֆոտոշոփը։ –Երբ լուսանկար եմ հրապարակում, անկախ նրանից, ֆոտոշոփ արված է, թե ոչ, շատ–շատ են մեկնաբանում, թե ֆոտոշոփը, վիրահատությունները շատ են։ Չնայած ես վիրահատությունների չեմ դիմել, այդ ամենից չեմ նեղվում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Նորմալ է, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը  հայտնել։ Նորմալ չէ, երբ մի մարդը բոլորին դուր է գալիս»։

 

«Ֆուլ հաուսի» ավարտից հետո Արփին համեմատական դադարի մեջ է, սակայն այս փուլում էլ չի հանգստանում։  Այժմ նա ներգրավված է ներկայացումներում, որոնք խաղում են Ամերիկայի հանդիսատեսի համար։

 

 

«Ես երբևէ չեմ ունենում պասիվ հանգիստ կամ 100 տոկոսանոց գործնական դադար։ Միշտ կան առաջարկներ ու գործեր, ինչն ինձ համար շատ լավ է։ Ես չեմ կարող 2 ամիս նստել ու ոչինչ չանել։ Այդպիսի հանգիստն ինձ համար անտանելի է։ Երբ մեկնում եմ հանգստի, ինձ համար հետաքրքրություններ եմ գտնում, որպեսզի նոր տեղեր գնամ, բացահայտումներ անեմ։ Չեմ սիրում ժամանակս ուղղակի սպառել։ Չնայած «Ֆուլ հաուսի» նկարահանումներով ու ներկայացումներով հագեցած երեքուկես տարվա ընթացքում, իսկապես, շատ խիտ գրաֆիկով ենք աշխատել, և բոլորս գերհոգնած էինք, ԱՄՆ–ում վերջին համերգներից  վերադառնալուց 1 օր անց գնացել եմ  ներկայացման փորձերի։ 1 ամիս փորձ ենք արել ու մեկնել ԱՄՆ և Կանադա համերգային շրջագայության։ Շատ լավ ներկայացումներ ունեցանք»,– պատմեց Արփին, ով Աշոտ Ղազարյանի և Ռաֆայել Երանոսյանի հետ խաղացել է Արշալույս Հարությունյանի բեմադրած «Երգ Հայաստանի» ներկայացման մեջ, որը նախատեսված էր ԱՄՆ–ի և Կանադայի  լսարանի համար։

 

Առաջիկայում ևս դերասանուհին Մարջան Ավետիսյանի հետ մեկնելու է ԱՄՆ` այս անգամ խաղալու Վահիկ Փիրհամզեի ներկայացման մեջ։ «Մայիսին կմեկնենք այդ ներկայացումներին։ Հունիսի 1–ին և 3–ին կխաղանք մեր շատ սիրելի ամերիկաբնակ հայ  հանդիսատեսի համար»,– նշեց նա։

 

 

Թեև այս փուլում Արփիի հիմնական անելիքները կապված են ԱՄՆ–ի հետ, դերասանուհին Երևանում ևս աշխատանքներ ունի։ Շուտով Արփին երաժշտական նորություն կներկայացնի, այժմ աշխատում է նոր երգի վրա, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մտադրություն ունի։

 

«Հուսամ, կհասցնեմ տեսահոլովակ նկարահանել մինչև ԱՄՆ մեկնելս։ Ուզում եմ այս ժամանակահատվածը, որն ինձ համար գործնական առումով փոքր–ինչ հանգիստ է, օգտագործել երաժշտական նորությունների համար, որովհետև, սովորաբար, ժամանակ խնդիր եմ ունենում»,– ասաց երգչուհին։

 

Ինչ վերաբերում է հաղորդավարական գործունեությանը, Արփին նկատեց, որ իր համար ինքնանպատակ չէ էկրանին լինելը։ Կցանկանա վարել այնպիսի հաղորդում, որտեղ ասելիք կունենան։ «Ես չեմ ուզում ինչ–որ բան անել ուղղակի երևալու համար։ Երևի, ապագայում կլինի հետաքրքիր մի նախագիծ, որում կհասկանամ, որ անելիք ունեմ, բայց առայժմ ինձ համար չկա հարմար ու ճիշտ առիթ, որ ներկայանամ որպես հաղորդավարուհի»,– եզրափակեց Արփին։

 

 

Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ
Ամենադիտված