Հայերեն


Ո՞ւմ համար էր նախատեսված 600 հազար դրամը, որն սպանության պահին եղել է երրորդմասցի Լյովիկի մոտ․ նոր մանրամասներ

Հասարակություն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակում է մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հրապարակումն ու հետազոտումը 15 հատորից բաղկացած քրեական գործից:

Ըստ հրապարակված արձանագրությունների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում հնչած կրակոցներից հետո երեք կրակողները ոտքով փախել են դաշտով՝ ճանապարհին նետելով սպանության գործիք հանդիսացած ինքնաձիգները:

Ընդ որում՝ ինքնաձիգների վրա հետագայում գործով կատարված դատագենետիկական փորձաքննություններով հայտնաբերվել է այս գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանի ու Սարգիս Գրիգորյանի ԴՆԹ նմուշները: Դատագենետիկական փորձաքննությունների կատարումը կարևորում է ոչ միայն մեղադրող, այլև տուժող կողմը: Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակեց դատագենետիկական փորձաքննությունների իրականացման նպատակով քննիչի՝ 2015 թվականի մարտի 24-ին կայացրած որոշումների հիման մեկուսարանում պահվող Գաստիկից, Տլեից ու Ծգըլից 5-6 կաթիլ արյուն վերցնելու մասին արձանագրությունները:

Նույն՝ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների նկատմամբ միանգամայն թերահավատորեն է տրամադրված, սակայն, պաշտպանական կողմը: Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը մեր զրույցի ժամանակ անհավատալի համարեց, որ սպանությունը ամենայն մանրակրկտությամբ ծրագրած ու իրականացրած, զենքերի վրա ու դեպքի վայրում ոչ մի հետք, ոչ մի մատնահետք չթողած ամբաստանյալները իրենց ԴՆԹ նմուշները թողնեին ինքնաձիգների վրա…

Ըստ հրապարակված արձանագրության՝ «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքից դուրս հայտնաբերվել է նաև ատրճանակ: Դա սպանված Լյովիկի ատրճանակն էր:

Իր նախաքննական ցուցմունքներում Լյովիկի ընկերներից՝ «Խռիկ» մականունով Էդգարը նշել էր, որ «Լեքսուսի» մեջ Լյովիկը միշտ մարտական վիճակում գտնվող ատրճանակ է պահել «ձեռքի տակ»՝ հետևի նստատեղի մեջտեղի մասում: Սպանության օրը, երբ դեպքի վայրում կրակահերթերը դադարել են, կրակողները ոտքով հեռացել են, Էդգարը վերցրել է Լյովիկի ատրճանակը, գնացել է նրանց հետևից ու երեք անգամ օդ է կրակել, ինչից հետո ատրճանակը շպրտել է քարակույտի մոտ:

Հրապարակվեցին երեք դիակների զննության արձանագրությունները: Զննությունները կատարվել են «Էրեբունի» հիվանդանոցում և դեպքի վայրում՝ ՔԿՀ ավտոկայանատեղիում:

«Էրեբունի» հիվանդանոց տարված երկու դիակներից մեկը, ըստ արձանագրության, 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, ում հագին եղել է կարմիր վերանաշապիկ, սև կոշիկներ, կապույտ ջինսե տաբատ… Հագուստն ու մարմինը ամբողջովին պատված էր ծակած, պատռված, հրազենով պատճառված վնասվածքներով: Դիակի վրա… 20 հազարանոց թղթադրամի պատռված կտորներ կային, իսկ աղիքը որովայնի շրջանում պատճառված վնասվածքից դուրս էր ընկել… Դիակի մեջքի հատվածը ամբողջովին արյան մեջ էր՝ արտաքին զննություն կատարել հնարավոր չի եղել…

Մյուս դիակը, որ գտնվում էր հիվանդանոցի վերելակում՝ պատգարակի վրա, նույնպես 35-40 տարեկան տղամարդու դիակ էր, կարմիր վերնազգեստով, նույնպես՝ ամբողջովին հրազենային վնասվածքներով պատված, աչքի շրջանում՝ կետային վնասվածք, գրպաններում եղել են բանալիներ, խաչ…

«Էրեբունի» հիվանդանոց դեպքից անմիջապես հետո տեղափոխվել էին Երրորդմասցի Լյովիկի ու Դրոյի դիակները:

Դեպքի վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիում ընկած էր մնացել Մոսոյի դիակը, ով մահացել էր տեղնուտեղը, նրա գլխի վնասվածքից երևում էր ուղեղը՝ ըստ ականատես վկայի…

Ըստ զննության արձանագրության՝ «մեջքի վրա ընկած էր արական սեռի դիակ՝ սև բաճկոնով, կապույտ սվիտերով, ջինսե տաբատով: Գրպաններում եղել է «Պառլամենտ» ծխախոտի տուփ, հեռախոսի լիցքավորման սարք, բանալիներ՝ անգամ այս առարկաներն են վնասված եղել կրակոցներից: Գրպանում եղել է նաև ծալովի դանակ: Դիակի աչքերն ու բերանը կիսաբաց են եղել, վերին ու ստորին վերջույթները՝ գետնին տարածված: Դիակը զննության պահին դեռ համաչափ տաք է եղել, փայտացումը դեռ բացակայել է, դիակային բաց կապտամանուշակագույն բծերը՝ թույլ արտահայտված, մարմնի ստորին շրջաններում էին…

Ըստ դեպքի վայրի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ավտոկայանատեղիի զննության արձանագրության՝ ավտոկայանատեղին գտնվում է ՔԿՀ արևմտյան պարսպի հյուսիսային մասում:

Հայտնաբերվել է գետնին ընկած սև ատրճանակ, որի ապահովիչը բարձրացված էր, պահունակի մեջ առկա էին 7 հատ փամփուշտներ: Ատրճանակի վրա եղած դրոշմագրերը, մասնավորապես՝ գործարանային համարը, ջնջված էին, երևում էր միայն «Բայկալ» գրառումը:

Ատրճանակը, ինչպես նաև հայտնաբերված մյուս զենքերը մշակվել են հատուկ փոշիներով, փաթեթավորվել են՝ փորձաքննությունների ուղարկելու համար:

Ավտոկայանատեղիի բետոնածածկ գետնին՝ մուտքից մինչև սպանվածների մեքենան, թափված էին 20 հազարանոց թղթադրամների՝ կրակոցներից պատառոտված կտորներ, որոնք հավաքվել ու նույնպես փաթեթավորվել են:

Այս 20 հազարանոցները դեպքի պահին եղել են Լյովիկի մոտ: Ըստ «Խռիկ» Էդգարի նախաքննական ցուցմունքի՝ Լյովիկն իր մահացած ընկեր Մհերի կնոջը հենց այդ օրը պետք է ուղարկեր 600 հազար դրամ: Ընդհանրապես, ըստ Էդգարի, Լյովիկը միշտ իր մոտ բավական գումար էր ունենում…

Մահացած ընկերոջ կնոջը տալիք գումարը, չգիտես ինչու՝ Լյովիկը հետը «Նուբարաշեն» ՔԿՀ էր հասցրել ու հետն էլ իջեցրել էր մեքենայից: Գումարը այնպիսի տեղում է եղել, որ կրակոցներից պատառ-պատառ է եղել ու ցրիվ եկել ՔԿՀ-ի ավտոկայանատեղիով մեկ, թղթադրամների պատռված կտորտանքից մնացել է նաև հիվանդանոց տեղափոխված դիակի վրա…

Դեպքի վայրի զննության արձանագրությունը փորձեցին ընթերցել ինչպես նախագահող դատավորը, այնպես էլ դատախազը, սակայն ձեռագիրն այնքան անընթեռնելի էր, որ երկուսն էլ, ի վերջո, հուսահատվեցին:

Նախագահողն առաջարկեց ընթերցել արձանագրության՝ մեղադրական եզրակացության մեջ ընդգրկված հատվածը: Դատախազն առաջարկեց ժամանակ տրամադրել, որպեսզի ամբողջովին վերծանեն արձանագրությունը ու հաջորդ դատական նիստին կարողանան ամբողջությամբ հրապարակել:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը չհամաձայնեց նախագահողի առաջարկին: Իր կողմից Լ. Սահակյանն առաջարկեց հրապարակված համարել այդ դժվարընթեռնելի արձանագրությունները, մանավանդ, որ դիակների զննության արձանագրությունները, ըստ Լ. Սահակյանի, առանձնապես շատ բան չեն տալիս, չէ՞ որ կատարված են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, դրանց եզրակացությունները դատարանում հրապարակվել են: Մեղադրական եզրակացությունում հիշյալ արձանագրություններից մեջբերված հատվածները հրապարակելը փաստաբան Լ. Սահակյանն անիմաստ համարեց. «Մեղադրական եզրակացության մեջ քննիչը գրում է՝ ինչ ինքն է կարևոր համարում, մեղադրական եզրակացությանը բոլորս ծանոթ ենք, ես ասում եմ՝ բոլոր փաստաթղթերը համարենք հրապարակված, իսկ եթե ոչ, եթե պիտի միայն մեղադրանքի հիմքում դրված ապացույցները տառ առ տառ կարդանք այստեղ, ուրեմն՝ մենք կմիջնորդենք ծայրից ծայր, առաջին հատորի առաջին տողից սկսած՝ բոլոր ապացույցները հրապարակել՝ հասկանալով, որ այդ դեպքում դատաքննությունը կարող է տարիներով ձգձգվել… Այլապես դուք կարդում եք միայն մեղադրական կողմի ներկայացրած ապացույցները, մինչդեռ օրենքով՝ հրապարակվում են բոլոր նյութերը, որոնք գործի համար նշանակություն ունեն: Իսկ քրեական գործում այդպիսի նյութ չկա, որ նշանակություն չունենա…»:

Դատարանը մեղադրողին ժամանակ տրամադրեց, որ դեպքի վայրի զննության դժվարընթեռնելի արձանագրությունը «վերծանի» ու ներկայացնի հաջորդ դատական նիստին:

Դահլիճից դուրս գալու պահին Գաստիկը, դատարանում ընթացող ընթերցանությունից հոգնած, նկատեց. «Անիմաստ նստած ենք»…

1in.am

Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանԻսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում
Ամենադիտված