Հայերեն


«Ինձ այնպես ընդունեց, ասես վաղուց ծանոթ էինք». 16-ամյա հայուհին՝ Օլգա Բուզովայի մրցույթում հաղթանակի ու նրա հետ հանդիպման մասին․ տեսանյութ

Life

 

Ռուս հայտնի հաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան օրերս մրցույթ էր հայտարարել «Она не боится» երգի cover տարբերակի համար, ինչի արդյունքում ընտրել էր երեք հաղթողների, որոնց թվում էր նաեւ 16-ամյա հայուհի Միլյա Օհանեսյանը: Պարզվում է՝ աղջիկն արդեն ծանոթ է Բուզովայի հետ եւ մեկ անգամ չէ, որ զարմացրել է ռուսական շոու բիզնեսի աստղին իր կատարումներով: NEWS.am STYLE-ը զրուցել է Բուզովային տպավորած հայուհու հետ, որը թեեւ ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, այսօր ապրում ու սովորում է հայրենիքում:

Միլյան մեզ պատմել է Օլգա Բուզովայի հետ ծանոթության, նրանից ստացած խորհրդի եւ անսպասելի հաղթանակի մասին:

«Մինչ այս cover-ը՝ 2016 թ-ին, նկարահանել եմ Օլգա Բուզովայի՝ «Под звуки поцелуев» առաջին երգի cover-ը: Այդ ժամանակ Օլգան նկատեց ինձ ու սկսեց ամեն հարցում ոգեւորել՝ այն տարածելով իր էջերում: Այդ պահից սկսած մի շարք երկրպագուներ ձեռք բերեցի, ինձ անծանոթ մարդիկ հաճելի նամակներ էին գրում, ինչն էլ ավելի էր ոգեւորում ինձ:

Գրեթե մեկ տարի է անցել իմ առաջին cover-ի թողարկումից հետո: Այս ընթացքում քննություններիս էի պատրաստվում եւ, ցավոք սրտի, այլ կատարումներ չէի տեղադրում, էջս մի փոքր պասիվացել էր:

Սակայն 2017 թ-ի ավարտին հասկացա, որ պետք է զբաղվեմ այն բանով, ինչն ինձ իսկապես հոգեհարազատ է, ու դրանով կիսվեմ նաեւ հետեւորդներիս հետ: Հետո արեցի իմ հաջորդ cover-ը, որն Atesha-ի «Антибиотик мой» երգի հիման վրա էր, իսկ դրա ստեղծման հարցում ինձ օգնեց Նիկ Էգիբյանը: Հենց այդ cover-ը ինձ մեծ հաջողություն բերեց:

 

Ինչ վերաբերում  Օլգայի արվեստին՝ այն ինձ շատ է դուր գալիս: Նույնիսկ չգիտեի, որ «Она не боится» երգի համար մրցույթ է հայտարարված: Պարզապես հետեւորդներիս շրջանում հարցում անցկացրեցի, թե որ երգի cover-ը կցանկանային, որ ներկայացնեի, ու նրանցից շատերը Բուզովայի հենց այդ երգի անունը նշեցին: Երբ ձայնագրեցի cover-ն, ու այն հայտնվեց համացանցում, հետեւորդներիցս մեկն ինձ ուղարկեց Օլգայի գրառումն այն մասին, որ նա մրցույթ էր հայտարարել: Դրանից հետո ես ամեն հնարավոր հեշթեգ օգտագործեցի, որպեսզի նա ինձ նկատեր»,-պատմում է Միլյան՝ հավելելով.

«Սա ավելի շատ ոչ թե հաղթանակ եմ համարում, այլ աջակցություն՝ Օլգայի կողմից: Նրա շնորհիվ շատ մարդիկ լսեցին ու դեռ կլսեն իմ մասին: Գիտեմ, թե երբեմն որքան շատ են որոշ արտիստներ աշխատում իրենց ստեղծագործական կյանքի վրա, եւ ոչ բոլորին է հաջողվում հասնել այն հաջողությանը, որին ես հասա այսքան կարճ ժամանակահատվածում: Բացի Օլգայից՝ էլի երգիչների երգեր եմ երգել եւ նրանք բոլորն էլ ինձ նկատել ու աջակցել են: Դա ինձ մեծ հույս ու հավատ է փոխանցում»:

Հայուհու եւ Օլգայի առաջին հանդիպումը կայացել է 2016 թ-ին՝ հաղորդավարուհի-երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսի ժամանակ.

«Այդ օրը մենք հանդիպեցինք ու ծանոթացանք: Նրա բարության մասին անվերջ կարելի է խոսել… Նա ինձ այնպես ընդունեց, ասես մենք ամբողջ կյանքում ծանոթ ենք եղել: Դա շատ հաճելի էր ինձ համար:

Նա ինձ մի շարք խորհուրդներ տվեց, որոնք մինչ օրս մտապահում եմ եւ միշտ հիշում այդ օրն ու նրա խոսքերը՝ լինել ուժեղ, գնալ միայն առաջ դեպի հաղթանակ եւ հասնել այնպիսի արդյունքի, որից ինքդ էլ հաճույք կստանաս: Նրա այդ խոսքերից հետո ուղղակի չէի կարող ձեռքերս ծալել ու ոչինչ չանել»,-պատմում է նա՝ շարունակելով.

«Այն ամենը, ինչին այսօր հասել եմ, նրա աջակցության շնորհիվ է: Ինձ նաեւ շատ են օգնել իմ տաղանդավոր ընկերները՝ Նիկ Էգիբյանն ու ArtFel Production-ի ներկայացուցիչները»:

Այժմ Երեւանի պետական բժշկական քոլեջի ուսանողուհի Միլյան նշում է. «Հետագայում մտադիր եմ մասնակցել մեծ նախագծերի, որոնց մասին ավելի ուշ կիմանաք»:

 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված