Հայերեն


Ռուբլին շարունակում է գահավիժել․ ինչ է սպասում հայկական դրամին

Բաց մի թողեք

1in.am | Այն, ինչ այսօր կատարվում է ռուսական արժույթի հետ, փորձագետները որակում են խուճապ, ռուբլին շարունակում է արագ արժեզրկվել` եվրոն արժե արդեն 78 ռուբլուց ավելի, իսկ դոլարը` 63 ռուբլի: Խուճապը սկսվել է երեկ, երբ հանգստյան օրերից հետո բացվել է մոսկովյան բորսան, և շուրջ 50 ընկերություններ մի օրում կորցրել են 14 միլիարդ դոլարից ավելի գումար, իսկ ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնված օլիգարխ Օլեգ Դերիպասկան կորցրել է իր հարստության գրեթե կեսը՝ շուրջ 3․5 միլիարդ դոլար, և հայտարարել է, որ իր «Ռուսալ» ընկերությունը կանգնած է տեխնիկական դեֆոլտի առջև։ Սա ամերիկյան վերջին պատժամիջոցների առաջին հետևանքներն են: Ապրիլի 6-ին պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ:

Ուրբաթ օրը հրապարակված ցուցակում հայտնված մարդկանց մուտքը ԱՄՆ արգելվում է, սառեցվում են նրանց բոլոր հաշիվները Միացյալ Նահանգներում, ամերիկյան ընկերություններին էլ արգելվում է որևէ գործ ունենալ ցուցակում հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։ Ակնհայտ է, որ պատժամիջոցները միայն այս հետևանքներով չեն սահմանափակվելու, մանավանդ, որ ռուսական ռուբլին, ըստ էության, փլուզվել է և ֆինանսական կատարյալ ֆիասկո չի արձանագրվել միայն նավթի բարձր գների շնորհիվ: Նավթի համաշխարհային շուկայում բարենպաստ ֆոնը կարող է փոխվել ամեն պահի և այդ դեպքում Ռուսաստանին չի կարող փրկել որևէ բան, որովհետև տոխնոգիական հետամնացությունը թույլ չի տալիս դիմագրավել մարտահրավերներին: Իհարկե, ամերիկյան պատժամիջոցների թիրախը ոչ միայն Ռուսաստանի տնտեսությունն է, այլ` առաջին հերթին, Պուտինի շրջապատը, որը փաստորեն հատուցում է դիկտատորին հանդուրժելու, նրա ռեժիմը, քաղաքականությունը ֆինանսապես սնուցելու համար: Պատահական չէ, որ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես է գալիս էմոցիոնալ, իրարամերժ գնահատականներով` ըստ էության, բացահայտելով այն փաստը, որ Ռուսաստանի իշխանությունը չունի համարժեք քաղաքական և տնտեսական քայլեր` ճգնաժամը հաղթահարելու համար:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի ֆինանսական շուկայի փլուզումը էապես ազդելու է Հայաստանի տնտեսության վրա` հաշվի առնելով նրա գերկախվածությունը ռուբլուց: Բացի այդ, էապես նվազելու է տրանսֆերտների ծավալը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրանսֆերտները Հայաստանի բնակչության մեծ մասի համար միակ կայուն ֆինանսական աղբյուրն են, ապա դժվար չէ կանխատեսել, որ առաջիկա շաբաթներին Հայաստանում աճելու է սոցիալական լարվածությունը, ինչն, իր հերթին, հանգեցնելու է հասարակական տրամադրությունների արմատականացման, մանավանդ, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների մեծ մասը վերադառնալու է Հայաստան` համալրելով գործազուրկների բանակը:

Ի դեպ, 2008-ին Սերժ Սարգսյանի նախագահական կառավարման մեկնարկը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ինչի հետևանքով պայթեց Ռոբերտ Քոչարյանի թմբկահարած տնտեսական երկնիշ աճի փուչիկը: Սերժ Սարգսյանի վարչապետությունը նույնպես` մեկնարկելու է տնտեսական ճգնաժամով, ինչը հետևանք է ռուսական ռուբլու փլուզման: Ինչպես տաս տարի առաջ` այսօր ևս, Հայաստանի իշխանությունը և տնտեսությունը պատրաստ չեն դիմագրավել մարտահրավերներին: Սա խոսուն վկայությունն է նրա, որ անցած տաս տարիների ընթացքում գործնական որևէ քայլ չի արվել Հայաստանի տնտեսության օլիգոպոլ կառուցվածքը փոխելու, այն դիվերսիֆիկացնելու համար:

Հայաստանի իշխանություններն` արդյունավետ և որակյալ կառավարում իրականացնելու փոխարեն, փորձում են հասարակությունից քողարկել, թե ռուսական տնտեսության կոլապսը ինչ հետևանքներ է ունենալու Հայաստանում: Նման վարքագիծն ավելի է ընդգծում Հայաստանի իշխանության քաղաքականության անհամարժեքությունը:

 

 
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված