Հայերեն


Կարաոկե, ստրիպ-ակումբ, սաունա. նման օբյեկտների գործունեությունը կսահմանափակվի

Բաց մի թողեք

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է սահմանափակել գործունեության որոշ տեսակներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագիծը ներկայացնելիս նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախագահ Տիգրան Խաչատրյանը:

«Օրենքի նախագիծը նպատակ ունի հանրային կյանքը կարգավորելու եւ դրա որակը բարձրացնելու նպատակով սահմանել այն ծառայությունների տեսակները, որոնք սահմանափակման ենթակա են: Դրացից որոշների տեղակայման նկատմամբ կներկայացվեն որոշակի պահանջներ եւ սահմանափակումներ, բայց այդ դրանց նկատմամբ գիշերային ժամերին կներկայացվեն հատուկ պահանջներ: Կարգավորման եւ սահմանափակման ենթակա օբյեկտները հետեւյալն են՝  կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ (սթրիփ ակումբ-խմաբ), բաղնիք, շոգեբաղնիք, սաունա»,-ընդգծեց փոխնախարարը:

Երկրորդ բովանդակային փոփոխությունն, ըստ նրա, այն է, որ այդպիսի օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաեւ  կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

Բացի այդ, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների  գործունեության թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը, իսկ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները կսահմանի համայնքի ավագանին:

«Կսահմանվեն տուրքեր նշված գործունեության տեսակների համար: 4 գործունեության տեսակների համար տուրքը կսահմանվի 10-50 հազար դրամի սահմաններում, իսկ մեկ գործունեության տեսակի համար 300-500 հազար դրամի սահմաններում: Իսկ հեստապարային ակումբների դեպքում տուգանքները կլինեն 300-500 հազար դրամի սահմաններում, իսկ կրկնվելու դեպքում՝ 1—1,3 մլն դրամի սահմաններում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ լռության ժամերի երեք տարբերակ կարող է լինել՝ երեկոյան 22.00-ից, առավոտյան 7.00-ն, 23.00-ից 7.00-ն եւ 24.00-ից 7.00-ն:

Եթե այսօր լռության պահանջը խախտելու դեպքում նախատեսվում է, որ առաջին դեպքում կիրառվում է զգուշացում, իսկ երկրորդի դեպքում՝ 40 հազար դրամի տուգանք, ապա նոր օրինագծով առաջարկվում է խստացնել տուգանքները՝ նախատեսելով առաջին անգամ 2000-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ մեկ մլն դրամ տուգանք:

 

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն 1 տարի հետ, որպեսզի արդեն գործող օբյեկտները տեղափոխվեն օրենքով ընդունելի վայրեր:

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված