Հայերեն


Ինչպես է անցել Սոֆի Մխեյանի 34-ամյակը․ լուսանկարներ

Life

Երգչուհի Սոֆի Մխեյանը 34–ամյակը նշել է Եգիպտոսում, ուր մեկնել էր ընկերուհու` Նազենի Հովհաննիսյանի հետ։ Եգիպտոսում Սոֆին հանդիպել է երգչուհի Նառային, ով ևս ծնվել է ապրիլի 8-ին։ Նրանք միասին նշել են իրենց տարեդարձն ու անմոռանալի օր ունեցել։

 

Բոլորից հեռու մեկնած Սոֆին էմոցիաների պակաս չի ունեցել։ Երգչուհին Tert.am Life–ի բլից հարցազրույցում պատմել է իր զգացողությունների, անմոռանալի օրվա և տարիքի հետ ձեռք բերած իմաստնության մասին։

 

Իմ ամենամեծ ձեռքբերումն այն ամենն է, ինչ ունեմ, ստեղծել եմ մինչև օրս` սկսած իմ ընտանիքից (իհարկե, ընտանիքը ոչ թե քո ձեռքբերումն է, այլ բախտի գործոնով պայմանավորված նվերը),  ընկերներից, վերջացրած աշխատանքով, հանդիսատեսով, ջերմությամբ։ Ամեն ինչ կանեմ, որ ձեռքբերումներս շատացնեմ։ Հուսամ` շուտով կբարձրաձայնեմ իմ ամենակարևոր ձեռքբերման` արդեն իմ ընտանիքի, երեխաների մասին։

 

 

Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ չեմ փոշմանում կամ ափսոսում որևէ բանի համար։ Իհարկե, տարեցտարի ավելի ես իմաստնանում, հասունանում ու հասկանում, որ անցած տարիներ մեջ կարող էիր շատ ավելին կուտակել, քան արել ես, սակայն ոչնչի համար չեմ ափսոսում։

 

Ինձ համար բեկումնային տարիք էր... չեմ կարող կոնկրետ տարիք նշել, որովհետև յուրաքանչյուր տարիք ունեցել է իր ձեռքբերումները, գուցե, հիասթափությունները։ Ամեն տարիք ինչ–որ բան է սովորեցրել։

 

30 տարեկանից հետո ամեն ինչ շատ ավելի արագ է առաջ շարժվում։ Գուցե, ուղղակի դու ես մեծանում և հասկանում, որ ամեն ակնթարթը շատ կարևոր է։ Եթե մինչև այդ թվում էր` ամեն ինչ կարող ես հասցնել, հիմա հասկանում ես, որ ժամանակը շատ բան է թելադրում։ Սկսում ես գնահատել ժամանակը։

 

 

34-ամյակիս օրը անցկացրի ծովում։ Ծով, հանգստություն, արև, ավազ, բարձր տրամադրություն։ Ջերմ համընկնում եղավ, որ այնտեղ հանդիպեցինք Հրաչ Քեշիշյանի և կնոջ, Նառայի և ամուսու հետ։ Ես ու Նառան նույն օրն ենք ծնվել։ Տարիներ ի վեր, եթե երկուսս էլ Երևանում ենք, ներկա ենք  իրար տարեդարձին, եթե չէ, անպայման, զանգում, շնորհավորում ենք իրար։ Այս անգամ երկուսս էլ Եգիպտոսում էինք և կեսգիշերից Հրաչի ու Նառայի ամուսնու` Վահեի նախաձեռնությամբ,  օրը միասին նշեցինք։ Շատ խաղաղ ու ջերմ մթնոլորտ էր։ Տարեդարձիս օրը կողքիս էր իմ շատ մտերիմ մարդկանցից Նազենին։ Նրա կազմակերպած ծովափնյա անակնկալի շնորհիվ ամբողջ ափն իմացավ, որ ծննդյանս օրն է։ Բոլորից հեռու էի, բայց անընդհատ ինչ–որ բան էր լինում, որ զգում էի` այսօր իմ ծննդյան օրն է։ 34–ամյակս հաստատ վառ կմնա հիշողությանս մեջ։

 

Տարեդարձիս օրը բոլորից հեռու գնալը հանկարծակի ստացվեց։ Ճամփորդությունը գեղեցիկ նվեր էր ինձ ու Նազենիին` մշտապես «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության կողքին լինելու համար։ Շատ ուրախ եմ, որ ճամփորդությունը համընկավ տարեդարձիս հետ։

 

 

Ընկերները կարևոր ձեռքբերում են։ Ես երջանիկ եմ, որովհետև շրջապատված եմ լավ ընկերներով։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ փոխադարձաբար լինեմ լավ ընկեր։

 

Ծովը... խաղաղեցնում է։ Շատ եմ սիրում ծովը,  ջրային բոլոր հաճույքները, լողալը, սակայն ինձ ավելի շատ համարում եմ օդային մարդ։ Ադրենալինս ավելի բարձր է օդերում և հողի վրա։

 

Կյանքի ամենամեծ հաճույքը... պահը որսալն ու վայելելն է։ Տարբեր հաճույքներն են ճամփորդելը, սիրած գործով զբաղվելու հնարավորությունը, հաճելի վայրում սրճելը։ Ես փորձում եմ ամեն ինչից հաճույք ստանալ։ Հաճույք է, երբ մանրուքները կարող են քեզ ժպիտ, ջերմություն պարգևել։

 

Իմ հոբբին` լուսանկարչությունը իմ զգացածն ու տեսածը արտահայտելու միջոց է։ Ուրախ եմ, որ մարդիկ կարողանում են մտնել իմ լուսնակների մեջ ու տեսնել գեղեցիկը իմ աչքերով։

 

 

Սերը 18 տարեկանում թրթիռն ու անհոգությունն է` զուգորդված սիրո զգացողության հետ։

 

Սերը 25 տարեկանում բերում է լուրջ և կարևոր էմոցիաներ, որոնք, քեզ թվում է, լուրջ են, բայց տարիքի հետ փոխվում են։ Տարբեր տարիքում էմոցիաները տարբեր են։

 

Սերը 34 տարեկանում ավելի գիտակցված է։ Դու արդեն շատ ավելի իմաստավորված ու բաց ես տեսնում սերը։ Դա գիտակցված զգացմունք է, ոչ թե 18 տարեկանի թրթիռ, 25 տարեկանի լրջության պատրանք։ Տարիքն իր ազդեցություն ունենում է. քո տեսածը, ապրածը, զգացածը բերում է նրան, որ 34–ում այլ կերպ ես մոտենում սիրուն։

 

Երազում եմ, որ լինի խաղաղություն աշխարհում, խաղաղություն սեփական «ես»–ի հետ, համերաշխություն, հանգստություն, առողջություն։ Ուզում եմ օդում լինի բարություն։

 

 

 

 
 
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված