Հայերեն


Նառան դարձավ 51 տարեկան․ ինչպես է անցել երգչուհու ծնունդը / լուսանկարներ

Life

Երգչուհի Նառան ապրիլի 8–ին նշել է ծննդյան տարեդարձը։ Որքան էլ շատերին  կարող է անհավատալի թվալ, նորաձև, թիթիզ, միշտ երիտասարդ Նառան բոլորել է 51 տարին, ինչի առթիվ ամուսինը նրան գեղեցիկ անակնկալ է մատուցել։ Նառան տարեդարձը նշել է Եգիպտոսում, իսկ մանրամասները պատմել է  Tert.am Life–ին և տրամադրել լուսանկարներ։

 

«Ամուսինս ինձ անակնկալ մատուցեց` Հրաչ Քեշիշյանի հետ պայմանավորվել էին, Հրաչն իր կնոջ, ամուսինս՝ ինձ հետ մեկնեցինք Շարմ էլ Շեյխ, որտեղ էլ նշեցինք ծնունդս։ Շատ հաճելի անակնկալ էր։ Մինչև վերջին պահը չգիտեի, որ նման մտադրություն ունի։ Տարեդարձիցս 2 օր առաջ մեկնեցինք Եգիպտոս։ Այնտեղ անցկացրինք 4 օր` մի լավ հանգստացանք, ծնունդս նշեցինք և վերադարձանք Հայաստան»,– պատմեց Նառան։

 

Երգչուհին հայտնեց, որ Եգիպտոսում հաճելի պատահական հանդիպում են ունեցել Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի հետ։ «Իմ և Սոֆի Մխեյանի տարեդարձը նույն օրն է։ Պարզվեց Սոֆին և Նազենին էլ են այնտեղ։ Շատ ուրախ եմ այդ պատահական հանդիպման համար։ Արդեն երեկոյան բոլորով հավաքվեցինք ու շատ լավ նշեցինք երկուսիս ծնունդը։ Շատ լավ ժամանակ անցկացրինք, ուրախ օր ունեցանք։ Օրը տոնեցինք նեղ միջավայրում, բայց շատ գեղեցիկ օր ունեցանք»,– ասաց Նառան, ով երեկ գիշերն է վերադարձել Հայաստան։ Այսօր արդեն երգչուհին կհյուրընկալի ընտանիքի անդամներին ու մտերիմներին։ Երեխաններն ու 2 թոռնիկները Նառային շնորհավորել են տեսազանգով։

 

 

Կյանքի 51 տարիները Նառային շատ բան են սովորեցրել։ Երգչուհին ներդաշնակ է իր տարիքի հետ, թեև իրեն անհամեմատ ավելի երիտասարդ է զգում, չի կոմպլեքսավորվում նշել, թե քանի տարեկան է։ «Իմ տարիներն իմ ապրած իմաստություններն են։ Ես չեմ հրաժարվում իմ տարիքից։ Իհարկե, ինչպես այս տարիքի յուրաքանչյուր մարդ, ես էլ չեմ զգում, որ 51 տարեկան եմ։ Ըստ իս, ես մնացել եմ 35-38 տարեկանում։ Դա իմ զգացողությունն է, իսկ կինը երևում է այն տարիքի, որքան զգում է իրեն ներքուստ»։

 

Որքան էլ Նառան համարում է , որ իր տարիներն իր ապրած իմաստություններն են, փաստում է, որ ամեն օր նոր բան է հասկանում։ «Ամեն օր հասկանում եմ, որ ոչինչ չեմ հասկացել։ Մինչև մահ ամեն օր սովորում ես»,– նկատեց նա։

 

 

Երգչուհին իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքը` իր երեխաներին։ Ներդաշնակ ու խաղաղ ընտանիք ունենալու համար Նառան ունի իր բանաձևը. «Ամենակարևորը համբերությունը, իմաստությունն ու սերն են։ Ամեն տեղ, այդ թվում` ընտանիքում, լինում են  դժվարություններ, որոնք պետք է սիրով ու համբերատարությամբ հաղթահարել»։

 

Երգչուհին չի դադարում երազել, սակայն իր երազանքներն անիրական չեն։ Նա վստահ է երազանքները պետք է նպատակներ դառնան և իրականան։ «Եթե մարդը չունենա նպատակներ, կյանքն անիմաստ է։ Ես չունեմ հեքիաթային երազանքներ, ունեմ նպատակներ, որոնք  պետք է իրագործեմ։ Ես երազում եմ այնպիսի բաների մասին, որոնք կարող եմ իրականացնել»,– ասաց Նառան, սակայն երազանքները բացահայտել չցանկացավ։

 

 

 
 
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված