Հայերեն


«Ուզում եմ հաղթել». Սրբուկը՝ «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության և արտերկրում հանդիսատես ձեռք բերելու մասին

Life

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, ով այս շրջանում ներկայանում է «Ուկրաինայի ձայնը» նախագծում և համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը, նոր ֆոտոշարք ունի։ Կարճ ժամանակով Հայաստան եկած Սրբուկը ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել նոր աշխատանքի, «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության և արտերկրում կարիերան շարունակելու հեռանկարի մասին։

                                                                                

«Ֆոտոշարքում ներկայացել եմ առանց դիմահարդարման։ Շեշտը դրված է իմ բնական վիճակի, անկեղծության վրա։ Դեմքիս գրված են այն բառերը, որոնցով ես առաջնորդվում եմ կյանքում։ Իրականում, այդ բառերն ավելի շատ են, սակայն ամբողջը դեմքիս գրված գեղեցիկ չէր լինի,  ընտրել եմ ամենակարևորները`  լույս, հավատ, բարություն և այլն։ Ավելի ուշ պարզ կլինի, թե ինչու է արվել այս ֆոտոշարքը»,– ասաց նա ու հավելեց, որ սրանք երգի բառեր չեն, ոչ էլ իր հաջորդ ելույթի հետ են կապված։

 

Ինչպես հայտնի դարձավ Սրբուհու նախորդ ելույթից հետո, հաջորդ անգամ երգչուհին կատարելու է հայերեն երգ։ Թե ինչ երգ է ընտրվել, Սրբուհին բացահայտելու իրավունք չունի, սակայն հայտնեց, որ շատ բաներ փոխվել են։ «Որոշվել է այլ վիճակ ստեղծել։ Լինելու է շատ հայտնի ու ժամանակակից փոփ երգ։ Ես ավելի շատ ծանր երգեր էի երգում։ Ինձ համար ընտրում էին այդպիսի երգեր, որպեսզի ցույց տայի ձայնիս հզորությունը։ Այս անգամ այլ վիճակ է լինելու»,– ասաց երգչուհին։

 

 

Հաջորդիվ Սրբուհին պայքարը շարունակելու է ուղիղ եթերում։ Երիտասարդ երգչուհու համար սա շատ պարտավորեցնող է։ «Միայն այն, որ դու ազգիդ ես ներկայացնում, շատ պարտավորեցնող է։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս զգում եմ այդ ուժը, որպեսզի լավ ներկայացնեմ ազգս։ Ուղիղ եթերներն ավելի բարդ են, պետք է շատ աշխատեմ, որպեսզի այդ ամենը հաղթահարեմ, սակայն մրցույթի բնույթը նաև այն է, որ կարողանաս հավաքել քեզ ու վստահել ուժերիդ։ Իմ գերնպատակը ազգս լավ ներկայացնելն է»,– նշեց երգչուհին, ում Հայաստանի հանդիսատեսը բավականին մեծ ուժ է տալիս։ Հիմա նրա անունը Հայաստանում կրկին թնդում է այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ մասնակցում էր «X Factor»–ին ու իրեն 1 քայլ էր բաժանում հաղթանակից։

 

Սրբուհին համարվում է «Ուկրաինայի ձայնի»  հիմնական ֆավորիտներից մեկը և անկեղծ խոստովանում է, որ գնում է դեպի հաղթանակ։ «Իհարկե, եթե մասնակցում եմ մրցույթի, մտածում եմ հաղթանակի մասին։ Ինձ համար անընդունելի է, երբ ասում են` մասնակցում եմ մրցույթին ճանաչում ձեռք բերելու համար, իսկ հաղթանակը կարևոր չէ։ Կարծում եմ, եթե մասնակցում ես մրցույթի, պետք է անես առավելագույնը և ցույց տաս, որ, ինչու ոչ, արժանի ես հաղթանակի։ Թե ամեն ինչ ինչպես կդասավորվի, երկրորդական է, բայց դու պետք է պայքարես հաղթանակի համար։ Ես ուզում եմ հաղթել և բոլոր ելույթներում փորձում եմ ցույց տալ դա։ Այս մրցույթին մասնակցելու համար շատ բան եմ արել և անում, դրա համար ինձ համար շատ կարևոր է, ինչու ոչ, հաղթել այս մրցույթում»,– ասաց երգչուհին։

 

 

Սրբուհու համար ոգևորիչ է այն հանգամանքը, որ իրեն սատարում են ոչ միայն  Հայաստանում, այլև արտերկրում։ «Ես մտածում էի, որ Հայաստանից ավելի շատ արձագանք կլինի, սակայն հաճելիորեն զարմացա, որ Ուկրաինայից շատ մարդիկ են սատարում ինձ։ Այնպիսի ոգևորիչ խոսքեր են գրում Ինստագրամով, որ և՛ զարմանում եմ, և՛ ուրախանում, որ օտարազգի մարդիկ կարող են այդքան ոգեշնչել այլ ազգի ներկայացուցչի։ Շատ ուրախ եմ, որ բացի իմ հայրենակիցներից, աշխատանքս գնահատում են նաև այլազգիներ։ «Ուկրաինայի ձայնը» ցուցադրում են նաև ԱՄՆ–ում, որտեղից ևս շատ նամակներ եմ ստանում։ Սկզբում զարմանում էի, երբ ԱՄՆ–ից նամակներ էին գրում, հետո պարզվեց, որ այնտեղ էլ են ցուցադրում նախագիծը»,– ուրախությամբ նշեց երգչուհին։

 

Հիմա Սրբուհուն նկատում են նաև Հայաստանից դուրս։ Նրանից հետաքրքրվեցինք, թե որտեղի հետ է կապում իր ապագան։ «Ես որտեղ էլ լինեմ` Հայաստանում, թե այլ երկրում, ներկայացնելու եմ իմ ազգին։ Միշտ ասելու եմ, որ հայ եմ։ Թե իմ մասնագիտական ճանապարհն ինչպես կդասավորի, դեռ չեմ կարող ասել։ «Ուկրաինայի ձայնն» այն դաշտն է, որը կարող է ճանապարհ բացել դեպի այլ երկրներ։ Ես դրանում համոզվեցի ու շատ ուրախ եմ։ Արդեն իսկ շատ առաջարկներ եմ ստացել դրսից, ինչն ինձ շատ է ոգևորում։ Բնականաբար, եթե մեծ առաջարկ ունենամ, չեմ կարող հրաժարվել։ Եթե հնարավորություն լինի, պետք է օգտագործել։ Մենք շատ արտիստներ ունենք արտերկրում, ովքեր իրենց գործունեությամբ ճանաչում են բերել Հայաստանին։ Պետք է պայքարես, որ ավելի շատ իմանան ու խոսեն ազգիդ, հայրենիքիդ մասին»,– եզրափակեց երգչուհին։

 

 

 
 
Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. Աբրահամյան
Ամենադիտված