Հայերեն


«Սկզբում ամեն ինչ հեքիաթային ես պատկերացնում, հետո բախվում իրականության հետ»․ Սիլվա Հակոբյանն անկեղծացել է

Life

Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը:  Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ բացահայտում ենք  երգչուհի Սիլվա Հակոբյանին:

 

Սիլվային   հանրությունը ճանաչում է որպես հանգիստ ու անվախ մարդու, պարզվում է, իր ամենամեծ թերությունը երգչուհին  համարում է հենց վախերը:

 

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

 

-Համեստությունը:

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիք շտկել կամ վերացնել։

 

-Երևի վախը, որ, երբեմն, ունենում եմ: Իհարկե, վախեր բոլորն ունեն, բայց կան բաներ, որոնց հանդեպ ես վախ ունեմ ու կուզեի փոխել:

 

 

-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում։ Այդ վախն անհաղթահարելի  համարո՞ւմ եք։

 

-Մթությունից եմ շատ վախենում: Եղել է դեպք, երբ հայտնվել եմ մթության մեջ, արագ լույս եմ վառել։) Բարձրությունից էլ եմ շատ վախենում: Իսկ եթե ավելի գլոբալ ասեմ, պատերազմից եմ վախենում:

 

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

 

-Անբուժելի հիվանդությունները բուժելու կարողությամբ: Կունեի կարողանալ այնպես անել, որ ապրել շարունակեն նույնիսկ այն մարդիկ, ում ապրելու հույս այլևս չեն տալիս:

 

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

 

-Չարությունը: Դա կարող է արտահայտվել անգամ դիմացինի մասին կարծիք հայտնելիս կամ դիմացինի կյանքում տեղի ունեցած լավ իրադարձությանը չարությամբ վերաբերվելով:

 

 

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

 

-Մենակ մնալու հնարավորություն, երևի, այն դեպքերում է լինում, երբ ճամփորդում եմ: Տարբեր բաների մասին եմ մտածում: Ավելի շատ ապագայի ծրագրերի հետ կապված մտքեր եմ ունենում:

 

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 

- Ես հունից շատ ուշ դուրս եկող մարդկանց շարքին եմ պատկանում, բայց երբ դուրս եմ գալիս, արդեն անդրդվելի վիճակ է լինում: Սա , իհարկե, ծայրահեղ դեպքերի համար եմ ասում: Կան բաներ, որ կարող են միանգամից նյարդայնացնել ու հունից հանել ինձ: Եթե լինում է այդ պահը, նախընտրում եմ տվյալ մարդուն ասել, թե որն է իր սխալը։ Դա ավելի ճիշտ է, քան նեղվածությունը քո մեջ պահելը, անընդհատ հիշելն ու նյարդայնանալը:

 

–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

 

-Երեխաներն ու իրենց ժպիտը: Հենց տեսնում եմ զարմիկներիս ու զարմուհիներիս ժպիտը, վերջ, մոռանում եմ ամեն վատ բան: Նաև, կարող եմ հեռուստացույցով կենդանական աշխարհի մասին ինչ–որ բան դիտել։ Դա ևս հանգստացնող բնույթ ունի:

 

 

–Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

 

-Իհարկե: Իմ աշխատանքում դա ուղղակի անխուսափելի է: Շատ են լինում հիասթափություններ` կապված իրադարձությունների, մարդկանց հետ:  Սովորաբար, եթե մարդուց հիասթափվում եմ, մի բան կոտրվում է, չեմ կարողանում նորից շփվել տվյալ մարդու հետ: Երբ նոր ես մտնում ասպարեզ, ամեն ինչ այլ է լինում, ավելի հեքիաթային պատկերացումներ ես ունենում, հետո բախվում ես իրականության հետ ու հասկանում, որ ամեն ինչ չէ, որ կարող է քո պատկերացրածի պես հարթ լինել: Չեմ առանձնացնի կոնկրետ ինչի մասին եմ խոսում, բայց գործընկերներիցս ում էլ հարցնեք, հիասթափություններ ունեցած կլինեն:

 

-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար ամենից շատ ափսոսում:

 

-Ափսոսանք շատ եմ ունենում: Օրինակ, ափսոսում եմ, որ ինչ-որ առիթ բաց եմ թողել անելու այս կամ այն բանը, իսկ հետո արդեն ուշ է եղել դա անելու համար:

 

-Ձեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել։

 

-Հայրենիքս:

 

 

 

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

 

-Դեպի պայծառ ապագա։)

 

-Կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

 

–Այո, իհարկե, «Ամեն ինչ առջևում է»: Ինչ էլ անում եմ, միևնույն է, քիչ է։ Ես փորձում եմ այդ կարգախոսով էլ առաջնորդվել` առջևում դեռ ավելի շատ բաներ պետք է անեմ:

 

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 

 

-Խաչս և շատ փոքրիկ աղոթագիրք ունեմ, որի մեջ գրված է Սիլվա, և  Տերունական աղոթքը:

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված