Հայերեն


Կախվածություն բրենդներից, շքեղություն․․․ Որն է «դիշովկա» կինը․ հստակ բնութագրումներ՝ Խրոմչենկոյից

Բաց մի թողեք

Կան չխնամված կանայք, կան էքստրավագանտ, էլեգանտ, գերժամանակակից կանայք, և կան էժանագինները: Նրանց մասին է այս նյութը: Էժանագին ոճը գումարի պակասից չի գալիս և ոչ էլ զգեստապահարանում բրենդային ապրանքների բացակայությունից:

Սա սեփական արտաքին տեսքի նկատմամբ չափի զգացման բացակայության արտահայտություն է: Այդպիսի կանանց մասին հաճախ է հիշատակում նորաձևության փորձագետ Էվելինա Խրոմչենկոն, ով մեզ սովորեցնում է գեղեցիկ տեսք ունենալ ոչ միայն ինքներս մեզ համար, այլ մեզ շրջապատող անձանց:

Նա հստակ հասկացնել է տվել, թե կանացի որ կերպարն է համարում էժանագին: Փայլփլուն քարերի առատությունը, կտորի վրա կենդանական դաջվածքները, ճղճղված ջինսերը, չափն անցած դիմահարդարումը, աքսեսուարների մեծ քանակությունը և անգամ եղունգների ճչան դիզայնը միայն փչացնում են կանացի իրական գեղեցկությունը՝ կնոջը վերածելով տոնածառի:

Կան նաև այլ նշաններ, իհարկե: Եվ այսպես, ինչպես ճանաչել էժանագին կնոջը:

Կախվածություն բրենդներից…

Կանանց տեսակ կա, ում համար այնքան էլ կարևոր չէ ապրանքի տեսքը, որքան պիտակի վրայի գրությունը: Անգամ, եթե տվյալ իրը 2004թ. հավաքածուից է, նա, միևնույն է, կգնի այն և կկրի հպարտորեն, ավելին, բոլորին էլ կպատմի, որ այն Դիոր է կամ, ասենք, Հերմես: Չի կարելի շրջապատի հավանությանն ու հարգանքին արժանանալ՝ ի ցույց դնելով զգեստների՝ մոդելավորողների հայտնի անուններով պիտակները: Բրենդային ապրանքների իրապես չափն անցնելը ծայրահեղ էժանագին տեսք ունի, և անհարմար է այդպես փողոց դուրս գալ:

Մեծամտություն…

Ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան պարզությունն ու համեստությունը: Էժանագին կնոջը կարելի է ճանաչել ոչ միայն ճչացող հագուստով, այլև իր վարքագծով, որը հաճախ չափազանց ցուցադրական է: Դա վերաբերում է  և տաքսու վարորդների, մատուցողների, խանութների խորհրդատուների նկատմամբ դրսևորվող մեծամտությանը, հատկապես, երբ այդ մարդիկ չեն կարող տվյալ պահին արժանապատիվ պատասխան տալ: Նման կանայք սիրում են քննարկել ուրիշներին՝ նրանց վրա լցնելով զզվելի արտահայտությունների մեծ քանակ:

Ոչ այնտեղ, ոչ այն ժամանակ…

Էժանագին կանայք սխալմամբ համարում են, որ վառ արտաքին տեսքը հմայիչ լինելու գրավական է և կանացի գլխավոր զենքը: Նրանք խանութ կամ շուկա այն տեսքով են գնում, ասես պիտի մասնակցեն ինչ-որ խնջույքի կամ տոնակատարության: Նույնն է նաև աղբը թափել գնալու կամ շանը զբոսանքի տանելու ժամանակ: Այո, կինը միշտ պետք է խնամված ու հաճելի տեսք ունենա, բայց նա պետք է հասկանա, թե որտեղ պետք է հայտնվի լրիվ տոնական հագուկապով:

Հավատացեք, շատ հիմար տեսք ունեն այն կանայք, ովքեր սև տարածված ստվերաներկով ու կարմիր շրթներկով մարզասրահում մարզվում են, կամ կարճ շրջազգեստը՝ հուղարկավորության ժամանակ, իսկ ավելի սարսափելի է Հարության տոնի ժամանակ եկեղեցում հայտնվել փայլփլուն դիմահարդարմամբ և կարճ սեքսուալ շրջազգեստով:

Շքեղություն և վարկ…

Ֆինանսական հնարավորությունները ոչ միշտ են կնոջը հնարավորություն տալիս գնել այն իրերը և կոսմետիկ միջոցները, որոնք նա ուզում է: Բայց երբ դու տրոլեյբուսում տեսնում ես թանկարժեք մուշտակով, վերջին մոդելի այֆոն հեռախոսով մի կնոջ, ապա ակամայից մտածում ես՝ իսկ ինչո՞ւ այս շքեղ կինն իր սեփական մեքենայով չի երթևեկում, այլ հասարակական տրանսպորտով: Հա, իհարկե, բոլորի մոտ էլ լինում է այնպիսի դեպք, երբ հարկ է լինում երթևեկել հասարակական տրանսպորտով, եթե անգամ ավտոտնակում լյուքս դասի 4 մեքենա ունես:

Բայց այստեղ խոսքն այն կանանց մասին է, ովքեր իրականում թերսնվում են, տանն առանց լույսի ու տաք ջրի են նստած, մինչև ականջները թաղված են պարտքերի մեջ, բայց չգիտես ինչպես ու ինչու՝ գնում են թանկարժեք ապրանքներ: Դա ոչ թե էժանագին կնոջ, այլ ամենաիսկական մուրացկանության կատարյալ դրսևորում է: Այդպիսի կինը չի կարողանում իր կյանքում առաջնայնություններ դնել, և, եթե անգամ նրանով հարուստ տղամարդ հետաքրքրվի, նա պարզապես նրան կսնանկացնի կամ խելագարության կհասցնի սպառողի իր հիստերիաներով:

Տղամարդ-դրամապանակ…

Էժանագին կինն իր տղամարդուն ընտրում է՝ ելնելով վերջինիս նյութական վիճակից: Այդ կինը նրա հետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ապահովում է նրան ամեն ինչով: Երբ վերջանան փողերը, վրա կհասնի հնին հրաժեշտ տալու և նորը փնտրելու ժամանակը: Եթե այդ կնոջ տղամարդը ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունենա, նա նրան չի աջակցի, նեցուկ չի լինի, պարզապես կհեռանա:

Եթե տղամարդն ինչ-որ գործի մեջ կապիտալ է ներդնում, այդպիսի կինը բավարար խելք ու համբերություն չի ունենա՝ սպասել մի քանի ամիս, որպեսզի արդյունքում՝ ավելի շքեղ կյանքով ապրի:

Սովորաբար այդպիսի կանանց երեխաները դաստիարակվում են իր ծնողների կողմից, իսկ նրանք փնտրում են հերթական հովանավորին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրեն հմայքն ու երիտասարդությունը: Իսկ վերջում՝ տապակած կարտոֆիլ ու ապրանքներ second hand-ից:

Խմբագրության խորհուրդը:

Էժանագին կերպարներ, զգացմունքներ ու հարաբերություններ շատ հաճախ են հանդիպում մեր կյանքում: Սակայն դա բոլորովին չի գեղեցկացնում կնոջը: Հետևիր քեզ, գտիր քո ոճը, հետաքրքրվիր նորաձև տրենդներով, բայց չափը մի անցիր քո կյանքում դրանք կիրառելիս: Կարդա, սովորիր, ճանապարհորդիր, սիրելի տղամարդու համար մուսա եղիր, և դու ոչ թե վառ դրոշմապիտակ, այլ իսկապես շքեղ կին կլինես:

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված