Հայերեն


12 փաստ ջրի մասին, որոնք կզարմացնեն ձեզ

Life

Ջուրը կյանքի հիմքն է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մեր ամբողջ մոլորակի համար: Այն բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական բաղադրիչն է: Թվում է թե մենք ամեն ինչ գիտենք ջրի, նրա հատկությունների և օգտակարության մասին: Սակայն ուսումնասիրությունները չեն դադարում և գիտությունը բացահայտում է նորանոր փաստեր:

Ցավոք գիտական ապացույցների կողքին գոյություն ունեն մի շարք հորիված բաներ և կեղծիքներ, որոնք կարծրացել են մեր գլխում: Եկեք պարզենք ինչն է միֆ և ինչը փաստ:

 

 

 

Որքա՞ն ջուր խմել

1. Մարդը պետք է օրական  խմի 8 բաժակ ջուր

Սա միֆ է: Անհասկանալի է, թե որտեղից է վերցված այս նորման: Բայց դա արդեն կարևոր էլ չէ: Բանը նրանում է, որ մարմնի տարբեր զանգվածներ և տարբեր մկանային զանգվածներ ունեցող մարդկանց անհրաժեշտ է տարբեր քանակությամբ ջուր: Սովորաբար խորհուրդ են տալիս հաշվի առնել պահանջարկի միջին ցուցանիշը՝ 30-40 մլ 1 կգ-ի համար: Սակայն այս ցուցանիշները նույնպես մոտավոր են: Օրական նորման ուղիղ կապված է կլիմայական պայմանների, մարդու տարիքի, աշխատանքի բնույթի, քրոնիկ հիվանդությունների հետ: Եթե դուք զբաղվում եք սպորտով կամ աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ՝ հեղուկի պահանջարկը մեծանում է:

Սակայն մի մոռացեք, որ այդ ջրի մեծ մասը պարունակվում է մթերքների մեջ, որը դուք օգտագործում եք: Դեռևս 2007 թվականին, BMJ ամսագիրը ընգրկեց օրական ութ բաժակ ջրի կետը՝ ժամանակակից բժշկության գլխավոր միֆերի ցանկում:

2. Ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններին

Սա փաստ է: Երիկամների նորմալ աշխատանքը ապահովում է բավական քանակությամբ մաքուր ջուր ըմպելը: Ինչպես հայտնի է, երիկամները օրգանիզմում բնական ֆիլտրներ են, և ջուրը նպաստում է տոքսինների դուրսբերմանը օրգանիզմից և մեծամասամբ երիկամների միջոցով:

3. Եթե դուք ունեք այտուցներ՝ քիչ ջուր խմեք

Սա միֆ է: Եթե այտուցները կապված չեն լուրջ հիվանդությունների հետ, ապա հենց հակառակը: Եթե օրգանիզմում ջուրը քիչ է, այն սկսում է ջուր «պահեստավորել»: Հատկապես, եթե դուք պարբերաբար քիչ ջուր եք խմում: Հենց սկսեք խմել բավական քանակությամբ ջուր, ամեն ինչ կգա նորմալ վիճակի, օրգանիզմը կդադարի «պաշար» կուտակել:

4. Ջուրը կխոնավեցնի մաշկը

Սա միֆ է: Ընդունված է համարել, որ մաշկի խոնավեցման հիմնական ֆակտորը՝ մեծ քանակությամբ օգտագործված ջուրն է: Իհարկե, եթե օրգանիզմը ուժեղ ջրազրկված է, ապա դա կվատացնի օրգանիզմի վիճակն ընդհանուր առմամբ: Սակայն ջուրը չի հասնում մինչև էպիդերմիս (մաշկի վերին շերտ): Եթե դուք առողջ եք, ապա մաշկի վիճակը կախված է արտաքին ֆակտորներից: Դա և շրջակա միջավայրն է, և մաշկի ճիշտ խնամքը: Ճարպագեղձերի և դրանց ֆունկցիոնալությունը՝ նույնպես ազդում է մաշկի չորության վրա:

Ջուրը նիհարելու համար

5. Խմելու ջուրը կօգնի նվազեցնել քաշը

Սա փաստ է: Ավելի ճիշտ՝ ջուրը օգնում է այդ գործընթացում: Պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է մաքուր խմելու ջրի մասին, այլ ոչ գազավորված ըմպելիքների: Ջուրը արագեցնում է նյութափոխանակության պրոցեսը և իջեցնում ախորժակը, իսկ ավելի ճիշտ՝ ծարավը, որը մենք հաճախ շփոթում ենք ախորժակի հետ: Ուղեղի հատվածները, որոնք կառավարում են այս երկու զգացողությունները՝ գտնվում են իրար կողք, այդ պատճառով մենք հաճախ շփոթվում ենք:

6. Դեղին մեզը՝ ջրազրկման նշան է

Սա միֆ է: Մեզի նորմալ գույն է համարվում՝ մուգ-դեղին թափանցիկը, բաց-դեղին թափանցիկը և դեղին թափանցիկը: Մեզի գույնը շատ ֆակտորներ են որոշում: Դա և դեղերի ընդունումն է, և որոշ սննդային ներկանյութեր, և լուծողականներ, և օրգանիզմի աշխատանքի խախտումներ: Ջրազրկման ժամանակ մեզի գույնը իհարկե փոխվում է: Գույնը դառնում է մուգ-սաթագույն: Դա խոսում է մեզում ազոտային և ուրոքրոմային շլակների կոնցենտրացիաների բարձրացման մասին:

7. Եթե դուք ծարավ եք զգում՝ դուք ջրազրկված եք

Սա միֆ է: Ծարավը չի նշանակում, որ դուք ջրազրկված եք: Ծարավը՝ դա մեր օրգանիզմի ազդանշանն է այն մասին, որ իրեն հարկավոր է ավելի շատ ջուր: Մեր արյան մեջ առկա է որոշակի քանակով ջուր և աղ: Ծարավը՝ աղի քանակի մեծացումն է ի համեմատ ջրի: Եթե աղի կոնցենտրացիան մեծացել է 2 տոկոսով՝ դուք ծարավ եք զգում: Եթե 5 տոկոս և ավել՝ Ձեզ մոտ կսկսի ջրազրկումը:

8. Սպորտով զբաղվելիս Ձեզ հարկավոր են սպորտային ըմպելիքներ, այլ ոչ թե ջուր

Սա միֆ է: Սպորտային ըմպելիքները լավ գովազդվում են, բայց դրանք ոչ բոլորին են անհրաժեշտ: Սպորտային ըմպելիքները պարունակում են էլեկտրոլիտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բջիջների ճիշտ աշխատանքի համար: Հնարավոր է, մարդկանց, ովքեր մասնակցում են երկար մարաթոններին կամ ինչ-որ մեկի մարզումները երկար են տևում, այդ ըմպելիքները օգուտ տան: Նաև շատ ըմպելիքներ պարունակում են ընդամենը ջուր և շաքար և մարզիչները պահանջում են հրաժարվել դրանց օգտագործումից: Մաքուր ջուր՝ ահա թե ինչ է Ձեզ պետք մարզումների ժամանակ:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

9. Կարելի է շատ ջուր խմել

Սա փաստ է: Իհարկե, որոշակի հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են վնասել իրենց առողջությունը՝ շատ ջուր խմելով: Դա որոշ սրտանոթային հիվանդություններն են, արյան բարձր ճնշումը, ստորին վերջույթների այտուցներ, երիկամների հիվանդություններ (փոխպատվաստում): Այս դեպքում մարդիկ պետք է խորհրդակցեն բժշկի հետ: Մնացած բոլոր դեպքերում՝ դուք կարող եք խմել այնքան ջուր, որքան ցանկանում եք: Որովհետև, եթե դուք քիչ ջուր եք օգտագործում, ապա երիկամները ստիպված են արտադրել ավելի կոնցենտրացված մեզ, ինչը կարող է առաջ բերել երիկամներում քարերի առաջացում:

10. Չարժե օգտագործել պլաստիկ շշերը կրկնակի անգամ

Սա փաստ է: Օգտագործելով միանգամյա օգտագործման պլաստիկ շիշը երկրորդ անգամ՝ դուք ռիսկի եք դիմում: Նույնիսկ բազմակի անգամյա օգտագործման շշերը (պոլիէթիլենից կամ պոլիպրոպիլենից), հարաբերականորեն ավելի անվտանգ են, եթե դրանք անընդհատ մանրէազերծվեն: Բայց ո՞վ պետք է դրանով զբաղվի: Պլաստիկ շշերը բարենպաստ միջավայր են մանրէների զարգացման համար: Մանրէների մակարդակը այդպիսի շշերում հաճախ գերազանցում է թույլատրելի նորմաները: Օգտագործեք ջրի բազմաթիվ անգամյա օգտագործման տարաներ, որոնք ունեն լայն բերան և որոնք հնարավոր է լավ լվանալ: Կարելի է օգտագործել խմելու մեկանգամյա օգտագործման խողովակիկներ:

11. Ջրի «հիշողության» գոյությունը գիտականորեն ապացուցված չէ

Սա փաստ է: Բոլոր ժամանակներում մարդիկ ջրին վերագրում էին կախարդական հատկություններ: Բոլորին հայտնի են «կենդանի» և «մեռած» ջրերի մասին լեգենդները: Ջրի հետ խոսում էին, որպեսզի նրան հաղորդեին բուժիչ հատկություններ: Սակայն դա ընդամենը ժողովրդական հավատամքներ են: Ֆիզիկները հստակ ասում են, որ կառուցվածքային (ստրուկտուրիզացված) ջուրը՝ հակագիտական հորինվածք է: Չկա ոչ մի գիտական ապացույց, որը կապացուցեր ջրի «հիշողության» գոյությունը:

12. Չի կարելի եռացնել կրկնակի եռացրած ջուրը

Սա միֆ է: Ժողովրդի մեջ տարածված է «սարսափ» իբր չի կարելի կրկնակի անգամ եռացնել ջուրը: Իբր դրանից խախտվում է ջրի բյուրեղացանցը և ջուրը դառնում է «ծանր»: Բանը նրանում է, որ այդպիսի ջուրը իրոք դառնում է «ծանր», քանի որ նրա մեջ մեծանում է ծանր ջրածնի՝ դեյտերիում իզոտոպերի պարունակությունը: Եվ դա վնասակար է առողջությանը: Այստեղ մասնագետները չեն վիճում: Սակայն եռացրած ջրում դեյտերիումի կոնցենտրացիան այնքան աննշան է, որ անիմաստ է վախենալը: Բժշկության մեջ չկա որևէ հաստատում, որ այդպիսի ջուրը վնասում է առողջությունը:

Իհարկե ջուրը ոչ միայն առողջության, այլ նաև բազմաթիվ հիվանդությունների աղբյուր է, քանի որ այն շատ լավ է իր մեջ լուծում թունավոր նյութերը և հիվանդածին մանրէներ կրող է:

 

Օգտագործեք միայն մաքուր ջուր և եղեք առողջ:

 

Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան
Ամենադիտված