Հայերեն


Տեսեք ,թե ինչ յուրահատուկ անակնկալ է մատուցել Արամ Mp3-ի կինը նրա 34-ամյակին (Լուսանկարներ)

Life

Ապրիլի 5-ին Արամ MP3-ն նշել է ծննդյան 34 ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Արամը պատմեց ստացած առաջին շնորհավորանքի, կնոջ անակնկալի ու ծննդյան հավաքույթի մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Արամը խոստովանեց, որ ծննդյան օրը միշտ եղել է իր սիրելի տոների շարքում, տարիքի հետ այդ սերը չի պակասում: «Միշտ սիրել եմ իմ ծննդյան օրը, որովհետև այն բեկումնային օր է. այդ օրվանից սկսած հիմնականում միշտ տաքանում է ու, գրեթե, անձրևներ չեն լինում, չգիտեմ, ինչու է այդպես: Այդ օրվանից գարունը, կարծես, կիսվում է և ավելի շատ ամառային եղանակ է սկսվում»,- ասաց Արամը:

Առավոտյան առաջին շնորհավորանքը երգիչը ստացել է որդու՝ Առնոյի կողմից, ով երգել է սիրելի հայրիկի համար: Արամի համար յուրատեսակ անակնկալ է պատրաստել կինը՝ Աննան: «Կինս անակնկալ վիդեոհոլովակ էր պատրաստել ինձ համար, որում ծննդյանս օրը շնորհավորում էին բոլոր այն ընկերներս, ովքեր դրսում են գտնվում»,-պատմեց Արամը:

 

Այս տարի Արամը ծննդյան օրն անցկացրել է քաղաքից դուրս` իր հարազատների ու մտերիմ ընկերների միջավայրում, որոնց թվում են եղել դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը, «Վիտամին» ակումբի տղաները, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և այլք: «Քաղաքից դուրս, կրակի շուրջ հավաքվել էինք ու ուտել, խմել, ծիծաղել, երգել… Մի խոսքով` ռոմանտիկ երեկո էր ։)»,– պատմեց նա:

Արամի խոսքով` տարիների հետ շատ հարցերի շուրջ ավելի խորն է սկսում մտածել: «Հենց ծննդյանդ օրը չէ, որ հասկանում ես` մեծացար, բայց, բնականաբար, կան թվեր, որոնք ստիպում են քեզ ավելի խորը մտածել: Ինձ թվում է` դա, երևի, 40-ն է լինելու, որովհետև նման բան տեղի ունեցավ, երբ դարձա 30 տարեկան։ Հասկանում ես, որ կան որոշակի բաներ, որոնք արդեն չես կարող թույլ տալ քեզ, որովհետև տարիքդ 2-ով չի սկսվում:) Բնականաբար, դրանք կարծրատիպեր են, կան մարդիկ, ովքեր 60-ն անց են, բայց, միևնույն է, իրենց պահում են այնքան երիտասարդ, որ, ինքդ լինելով երիտասարդ, նույնիսկ նախանձում ես»,-ասաց նա:

 

Երգիչն անկեղծանում է, որ 34 տարեկանում հասցրել է բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ ունենալ: Այս տարվա ամենակարևոր ձեռքբերումն Արամի համար երկրորդ որդու՝ Դավթի ծնունդն է: «Այս տարի մեր ընտանիքում ավելացավ ևս մեկ հիանալի անձնավորություն։), այնպես որ, կարծում եմ, 33 տարեկանս էլ զուր չի անցել–գնացել։ Տեսնենք` բացի ստեղծագործական կյանքից, ինչ կբերի իր հետ 34-ը»,-ասաց Արամը և ավելացրեց, որ նոր մտքեր, ծրագրեր ունի ինչպես ստեղծագործական, այնպես էլ ընտանեկան կյանքի հետ կապված, բայց դրանց մասին բարձրաձայնել դեռ չի ցանկանում:

Արամի երաժշտական գործունեության գնահատականը տրվեց «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, երբ Արամ MP3-ի ու 3.33-ի «Սկսում ենք» զուգերգը ճանաչվեց «Տարվա լավագույն դուետ»: Երգիչը սա իր ստեղծագործական աշխատանքի հաճելի ու պարտավորեցնող գնահատական որակեց: «Ցանկացած մրցանակ ստիպում է ավելի շատ աշխատել և նշանակում է՝ այն, ինչ դու անում ես, գնահատվում է թե՛ հանրության, թե՛ ժյուրիի կողմից: Բնականաբար, պարտավորեցնող է, որպեսզի որակդ չգցես ու ավելի լավն անես»,-եզրափակեց Արամը:

 

Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. Աբրահամյան
Ամենադիտված