Հայերեն


«Նեմրայի» համերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը․ լուսանկարներ

Life

Daisy, Connection Lost, Born in 94, I’m a lier, «Նարե» և մի շարք այլ սիրված երգեր «Նեմրան» երեկ ներկայացրեց երկրպագուներին` մենահամերգի շրջանակում։ «Տարվա լավագույն ռոք խումբն» անհավանական էներգետիկայով լի համերգ ունեցավ Տիկնիկային թատրոնում։ Ռոք խմբերին հաճախ համերգային հարթակ տրամադրող թատրոնն արդեն սովոր է այսպիսի իրարանցումների։ Տիկնիկայինում նստած մարդ այս անգամ չկար։ «Նեմրայի» երկրպագուները մինչև համերգի մեկնարկը հավաքվել էին բեմի մոտ` հնարավորինս մոտ լինելու սիրելի կատարողներին։

 

Tert.am Life–ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները։

 

Բեմում անհավանական էներգետիկա կար, որը խումբն ու երկրպագուները փոխանցում էին միմյանց։ Թեև «Նեմրան» առավել մեծ հայտնիություն ձեռք բերեց «Դեպի եվրատեսիլ» նախագծից հետո, որտեղ 1 քայլ էր հեռու հաղթանակից, այսպիսի էներգետիկայով համերգները խմբի համար նորություն չեն։ «Նեմրացիները», ինչպես սիրում է երկրպագուներին դիմել Վանը, միշտ ապահովել են լեփ–լեցուն դահլիճներ, խմբին հավասար երգել բոլոր ստեղծագործությունները և ոգևորել անդամներին ջերմ ծափողջույններով։

 

 

Համերգի ընթացքում իրենց գույները բերեցին նաև հյուրերը` Գոռ Սուջյանը, նախկին The Beautified Project խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը, որոնք զուգերգով ներկայացան «Նեմրայի» հետ։ Անդրեն նշեց, որ շատ հաճելի է լինել «Նեմրա պլանետ»–ում

 

Հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց նաև Վանի կատարումը Մարեկ Զաբորսկիի հետ, երբ հարվածային գործիքների առջև նստած երաժիշտը բեմում հանդես եկավ որպես երգիչ ու, ինչպես Վանը նշեց իրեն բնորոշ հումորով, մի քիչ «հաչացին»։ Ի դեպ, Only Dog is Barking երգի շրջանակում Մարեկը  «հաչաց» բառի ուղիղ իմաստով։

 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծից հայտնի դարձած Լուսինե Մարդանյանն իր կատարումներով լցրեց փոքրիկ դադարը, որի ընթացքում «Նեմրայի» անդամները փոքր–ինչ շունչ քաշեցին, հանգստացան ու վերադարձան բեմ` էներգիայի նոր չափաբաժնով։ Ի դեպ, «Դեպի եվրատեսիլի» մասնակիցներից Գևորգ Հարությունյանն ու Ռոբերտ Քոլոյանն էլ «Նեմրային» սատարում ու երգերը վայելում էին հանդիսատեսի շարքերից։

 

 

Արդեն հիթ դարձած I’m a lier երգը կատարելուց առաջ Վանը շնորհակալություն հայտնեց Հանրային հեռուստաընկերության թիմին. «Երբ որոշեցինք գնալ Հանրային, պատկերացնում էինք, թե ժեկի նման տեղ է, որտեղ մարդիկ մուննաթով են, բայց գնացինք ու պարզվեց հակառակն է։ Այնտեղ շատ հզոր թիմ կա»։

 

Լեփ–լեցուն դահլիճում կայացած համերգի տոմսերը սպառվել էին օրեր առաջ, ինչը «Նեմրային» ստիպեց  ևս մեկ համերգ նախատեսել ապրիլի 23–ին։ Ի դեպ, Վանը մտաբերեց զավեշտալի իրավիճակ, երբ երկրպագուներից մեկը զանգահարել էր տոմսարկղ ու հարցրել, արդյոք ունեն «Նեյմարի համերգի» տոմսեր։) Իրեն բնորոշ հումորով նա փորձում էր պարզել, թե ներկաներից ով է եղել զանգի հեղինակը։)

 

2 ժամից ավելի տևած համերգը եզրափակվեց խմբի հիթերից մեկով` Connection Lost–ով։ Վանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, իսկ հանդիսատեսն իր շնորհակալությունը հայտնեց  ջերմ ծափողջույններով «բրավո՜» բացականչելով։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

 

 
 
Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. Աբրահամյան
Ամենադիտված