Հայերեն


«Պելեի օբյեկտը» պոռնկատուն է․ մատուցողուհին անմեղ ճանաչվեց

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Զարուհի Ա.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա, բարձրագույն կրթությամբ Զարուհի Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2015 թվականի սեպտեմբերից փաստացի աշխատելով Երևանի Բագրատունյաց փողոցում գործող, «Պելեի օբյեկտ» անվանումով հայտնի հյուրանոցային համալիրում՝ որպես մատուցողուհի, ունենալով հյուրանոցային համալիրի սենյակները հաճախորդներին տրամադրելու լիազորություն, այլ անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի մի խումբ մարմնավաճառուհիների նրանց հաճախորդների հետ ընդունել է հյուրանոցային համալիրում, պոռնկությամբ զբաղվելու համար նրանց կացարան՝ առանձնասենյակներ է տրամադրել 5 հազար դրամի դիմաց:

Առաջադրված մեղադրանքում Զարուհի Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ հյուրանոցում աշխատել է որպես մատուցող: Իր պարտականությունների մեջ է մտել հյուրանոց այցելած հաճախորդներին դիմավորելը, սենյակ տրամադրելը ու սպասարկելը: Աշխատել է ամեն օր, օրական աշխատավարձը կազմել է 3 հազար դրամ՝ անկախ նրանից՝ հյուրանոցում այցելուներ կլինեին, թե ոչ:

Հյուրանոցում մեկ սենյակի վարձը կազմել է 5 հազար դրամ: Ինքը հաճախորդներից ստացել է վարձի գումարը և պատվերի գումարը՝ եթե այդպիսին լինում էր:

Հյուրանոցում կար շոգեբաղնիքով երկու սենյակ և չորս սենյակ՝ ննջարանով: Եղել են դեպքեր, որ իր հեռախոսահամարին զանգել են հաճախորդներ, խնդրել են ստուգել՝ իրենք բան չե՞ն մոռացել հյուրանոցային սենյակում: Ինքը նրանց հետ է զանգել՝այդ հարցին պատասխանելու համար: Իր բջջային հեռախոսից, պատահել է, օգտվել է նաև հյուրանոցի տնօրենը:

Հյուրանոց այցելել են տարբեր մարդիկ, հիմնականում՝ զույգերով՝ տղամարդ ու կին, պատահել է՝ տղամարդիկ են այցելել՝ առանց կանանց, սենյակ են վարձել կամ շոգեբաղնիք:

Ինքը տեղյակ է, որ հյուրանոցի դիմացի հատվածում՝ փողոցում, կանգնում են մարմնավաճառներ, նրանց մի մասին ճանաչում է, բայց նրանց հետ չի շփվում:

Եղել են դեպքեր, որ նրանք հաճախորդների հետ այցելել են հյուրանոց: Ինքը դիմավորել ու սենյակ է տրամադրել: Ինքը չէր կարող արգելել նրանց մուտքը հյուրանոցային համալիր կամ չէր կարող սենյակ չտրամադրել: Հյուրանոցի սենյակի համար վճարել են տղամարդիկ: Ինքը չէր կարող նրանց հետի կանանց հագուստից ենթադրություն անել՝ մարմնավաճառուհի՞ են, թե՞ ոչ: Ինքը իրավունք չունի հյուրանոց այցելած կնոջը հարցնել՝ նա մարմնավաճառուհի՞ է, թե՞ ոչ:

Իր համար բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու արտաքին տեսքից՝ հաճախորդներ են եղել: Իր պարտականությունների մեջ չի մտել պարզելը՝ տղամարդու հետ հյուրանոց եկած կինը մարմնավաճա՞ռ է, թե այդ տղամարդու մտերմուհին է կամ կինը:

Ամբաստանյալը նշել է, որ ինքը անձամբ ոչ մեկին հյուրանոց չի կանչել: Որևէ տղամարդու պահանջով մարմնավաճառուհու չի հրավիրել հյուրանոց:

Զարուհի Ա.-ն խնդրել է իր նկատմամբ կայացնել արդարացի որոշում:

Գործով վկա Ջուլիետա Ն.-ն հայտնել է, թե զբաղվում է մարմնավաճառությամբ: Հաճախորդներ գտնելու համար կանգնում է Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի սկզբնամասում: Իր հաճախորդ տղամարդկանց ցանկությամբ պարբերաբար այցելել է այդ տարածքին մոտ գտնվող հյուրանոցներ՝ այդ թվում նաև այն հյուրանոցը, որտեղ որպես մատուցողուհի աշխատում էր Զարուհի Ա.-ն: Նա դիմավորում էր իրենց՝ ինչպես մյուս հյուրանոցների մատուցողուհիները:

Ինքը պատահել է՝ զանգել է Զարուհի Ա.-ին, որ հարցնի՝ որևէ բան չի՞ մոռացել հյուրանոցի սենյակում: Արձանագրված հեռախոսազանգերից միայն մեկի ժամանակ է խոսել Զարուհու հետ, մնացած անգամները խոսել է այլ անձանց հետ:

Ինքը, պատահել է, մեկ օրվա մեջ երեք անգամ տարբեր անձանց հետ այցելել է հյուրանոց, ամեն անգամ Զարուհին դիմավորել է: Նա իրեն ճանաչում էր, պիտի որ հասկանար, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, բայց ինքն անձամբ նրան այդ մասին չի ասել: Ինքը երբեք չի վճարել հյուրանոցի համար, միշտ վճարել են իր հաճախորդ տղամարդիկ:

Զարուհի Ա.-ն իրեն երբևէ հաճախորդով չի ապահովել, հյուրանոց չի կանչել: Ինքն այնտեղ է գնացել իր գտած հաճախորդների հետ: Այդ հյուրանոցում իրենց պահպանակներ չեն տրամադրել: Դրա կարիքը չի էլ եղել, քանի որ «Կարմիր խաչը» իրենց տրամադրում է պահպանակներ…

Վկա Գյուլնարա Խ.-ն նույնպես զբաղվել է մարմնավաճառությամբ: Նա ևս կանգնել է Երևանյան լճի սկզբնամասում: Նա հայտնել է, թե ճանաչում է այդ վայրում գտնվող հյուրանոցի՝ «Պելեի օբյեկտի» տնօրենուհուն: Նրա հետ բազմիցս խոսել է հեռախոսով: Նրան ավելի վաղ է ճանաչել, երբ նա դեռ հյուրանոցի տնօրեն չէր: Նա իրեն երբեք չի կանչել հյուրանոց, չի ապահովել հաճախորդներով: Եթե մատուցողուհու հեռախոսին իր զանգերն են եղել, ինքը խոսել է տնօրենի հետ, մատուցողուհու հետ չի խոսել հեռախոսով, իսկ տնօրենուհու հետ խոսել է առօրյա գործերից՝ որպես վաղեմի ծանոթ:

Ինքը 2016 թվականի մարտի 28-ից հետո այլևս մարմնավաճառությամբ չի զբաղվել:

«Պելեի օբյեկտ» նախկինում այցելել է մոտ վեց անգամ: Իրեն ու իր հաճախորդին դիմավորել է Զառա անունով մատուցողուհին: Ինքը նրան չի ասել, որ զբաղվում է մարմնավաճառությամբ, բայց նա կարող էր գլխի ընկնել… Ինքը հյուրանոցի սենյակի համար չի վճարել, միշտ վճարել են տղամարդիկ: Ինքը հաճախորդից վերցրած գումարից Զարուհուն գումար չի տվել: Ամբաստանյալն իրեն իմացել է որպես «Կառա», որովհետև հաճախորդներն իրեն այդ անունով են դիմել…

Համանման ցուցմունքներ են տվել գործով վկայի կարգավիճակ ունեցող մի խումբ մարմնավաճառուհիներ ու նրանց հաճախորդ տղամարդիկ:

«Պելեի օբյեկտի» զննության ժամանակ հյուրանոցի խոհանոցից հայտնաբերվել է… 327 պահպանակ: Հյուրանոցի տնօրենն ասել է, թե պահպանակները փակ տուփով անվճար հատկացրել է «Կարմիր խաչը»՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով:

Դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ Զարուհի Ա.-ին առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել: Որևէ ապացույց չի հաստատել այն հանգամանքը, թե Զարուհի Ա.-ն նպաստել է մի շարք անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Դատարանն արձանագրել է. «Զարուհի Ա.-ի կողմից անձանց հյուրանոցային սենյակներ ուղեկցելը եղել է նրա աշխատանքային պարտականությունը, ոչ թե պոռնկությամբ զբաղվելու համար կացարան տրամադրելը… Մեղադրանքի կողմի պնդումը, թե մատուցողուհին կարող էր հաճախորդների հագուկապից հասկանալ, որ նրանք մարմնավաճառ են՝ ենթադրություն է, եթե անգամ նա հասկացել է, դա չի նշանակում, թե նա նպաստել է այդ մարմնավաճառների կողմից՝ պոռնկությամբ զբաղվելուն…»:

Դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ չի հաստատվել, թե Զարուհի Ա.-ն հյուրանոցում արտոնյալ պայմաններ է ստեղծել մարմնավաճառների համար կամ՝ որ նա բացի հյուրանոցի սենյակի համար վճարից՝ այլ գումար է վերցրել սենյակ տրամադրելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեջ ամրագրված է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողության համար պարտադիր է գույքային օգուտ ստանալու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ ընտրված եղանակի միջև փոխադարձ կապի առկայությունը, գույքային օգուտը պետք է հանդիսանա պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք:

Դատարանը եզրակացրել է, որ Զարուհի Ա.-ի արարքում բացակայում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը:

Զարուհի Ա.-ն ճանաչվել է անպարտ ու արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք նաև, որ համանման գործեր կան, որոնցով հյուրանոցների մատուցողուհիներ կամ նույնիսկ հավաքարարուհիներ դատվել ու դատապարտվել են պոռնկությանը նպաստելու համար: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը պիտի որ նպաստի օրենքի միատեսակ կիրառությունը այս հոդվածով ապահովելու համար: Հյուրանոցների կրտսեր աշխատողների վրա դնել այնտեղ ծավալվող պոռնկության մեղքը՝ սխալ քաղաքականություն է, դա չէ տվյալ երևույթի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհը՝ ցույց է տալիս կյանքը:

 

 
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված