Հայերեն


Երևանյան լճի մոտ գործող «Պելեի օբյեկտը» պոռնկատուն է.մարմնավաճառներ Գյուլնարան և Ջուլիետան նոր մանրամասներ են բացահայտել

Life

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Զարուհի Ա.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա, բարձրագույն կրթությամբ Զարուհի Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2015 թվականի սեպտեմբերից փաստացի աշխատելով Երևանի Բագրատունյաց փողոցում գործող, «Պելեի օբյեկտ» անվանումով հայտնի հյուրանոցային համալիրում՝ որպես մատուցողուհի, ունենալով հյուրանոցային համալիրի սենյակները հաճախորդներին տրամադրելու լիազորություն, այլ անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի մի խումբ մարմնավաճառուհիների նրանց հաճախորդների հետ ընդունել է հյուրանոցային համալիրում, պոռնկությամբ զբաղվելու համար նրանց կացարան՝ առանձնասենյակներ է տրամադրել 5 հազար դրամի դիմաց:

Առաջադրված մեղադրանքում Զարուհի Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ հյուրանոցում աշխատել է որպես մատուցող: Իր պարտականությունների մեջ է մտել հյուրանոց այցելած հաճախորդներին դիմավորելը, սենյակ տրամադրելը ու սպասարկելը: Աշխատել է ամեն օր, օրական աշխատավարձը կազմել է 3 հազար դրամ՝ անկախ նրանից՝ հյուրանոցում այցելուներ կլինեին, թե ոչ:

Հյուրանոցում մեկ սենյակի վարձը կազմել է 5 հազար դրամ: Ինքը հաճախորդներից ստացել է վարձի գումարը և պատվերի գումարը՝ եթե այդպիսին լինում էր:

Հյուրանոցում կար շոգեբաղնիքով երկու սենյակ և չորս սենյակ՝ ննջարանով: Եղել են դեպքեր, որ իր հեռախոսահամարին զանգել են հաճախորդներ, խնդրել են ստուգել՝ իրենք բան չե՞ն մոռացել հյուրանոցային սենյակում: Ինքը նրանց հետ է զանգել՝այդ հարցին պատասխանելու համար: Իր բջջային հեռախոսից, պատահել է, օգտվել է նաև հյուրանոցի տնօրենը:

Հյուրանոց այցելել են տարբեր մարդիկ, հիմնականում՝ զույգերով՝ տղամարդ ու կին, պատահել է՝ տղամարդիկ են այցելել՝ առանց կանանց, սենյակ են վարձել կամ շոգեբաղնիք:

Ինքը տեղյակ է, որ հյուրանոցի դիմացի հատվածում՝ փողոցում, կանգնում են մարմնավաճառներ, նրանց մի մասին ճանաչում է, բայց նրանց հետ չի շփվում:

Եղել են դեպքեր, որ նրանք հաճախորդների հետ այցելել են հյուրանոց: Ինքը դիմավորել ու սենյակ է տրամադրել: Ինքը չէր կարող արգելել նրանց մուտքը հյուրանոցային համալիր կամ չէր կարող սենյակ չտրամադրել: Հյուրանոցի սենյակի համար վճարել են տղամարդիկ: Ինքը չէր կարող նրանց հետի կանանց հագուստից ենթադրություն անել՝ մարմնավաճառուհի՞ են, թե՞ ոչ: Ինքը իրավունք չունի հյուրանոց այցելած կնոջը հարցնել՝ նա մարմնավաճառուհի՞ է, թե՞ ոչ:

Իր համար բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու արտաքին տեսքից՝ հաճախորդներ են եղել: Իր պարտականությունների մեջ չի մտել պարզելը՝ տղամարդու հետ հյուրանոց եկած կինը մարմնավաճա՞ռ է, թե այդ տղամարդու մտերմուհին է կամ կինը:

Ամբաստանյալը նշել է, որ ինքը անձամբ ոչ մեկին հյուրանոց չի կանչել: Որևէ տղամարդու պահանջով մարմնավաճառուհու չի հրավիրել հյուրանոց:

Զարուհի Ա.-ն խնդրել է իր նկատմամբ կայացնել արդարացի որոշում:

Գործով վկա Ջուլիետա Ն.-ն հայտնել է, թե զբաղվում է մարմնավաճառությամբ: Հաճախորդներ գտնելու համար կանգնում է Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի սկզբնամասում: Իր հաճախորդ տղամարդկանց ցանկությամբ պարբերաբար այցելել է այդ տարածքին մոտ գտնվող հյուրանոցներ՝ այդ թվում նաև այն հյուրանոցը, որտեղ որպես մատուցողուհի աշխատում էր Զարուհի Ա.-ն: Նա դիմավորում էր իրենց՝ ինչպես մյուս հյուրանոցների մատուցողուհիները:

Ինքը պատահել է՝ զանգել է Զարուհի Ա.-ին, որ հարցնի՝ որևէ բան չի՞ մոռացել հյուրանոցի սենյակում: Արձանագրված հեռախոսազանգերից միայն մեկի ժամանակ է խոսել Զարուհու հետ, մնացած անգամները խոսել է այլ անձանց հետ:

Ինքը, պատահել է, մեկ օրվա մեջ երեք անգամ տարբեր անձանց հետ այցելել է հյուրանոց, ամեն անգամ Զարուհին դիմավորել է: Նա իրեն ճանաչում էր, պիտի որ հասկանար, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, բայց ինքն անձամբ նրան այդ մասին չի ասել: Ինքը երբեք չի վճարել հյուրանոցի համար, միշտ վճարել են իր հաճախորդ տղամարդիկ:

Զարուհի Ա.-ն իրեն երբևէ հաճախորդով չի ապահովել, հյուրանոց չի կանչել: Ինքն այնտեղ է գնացել իր գտած հաճախորդների հետ: Այդ հյուրանոցում իրենց պահպանակներ չեն տրամադրել: Դրա կարիքը չի էլ եղել, քանի որ «Կարմիր խաչը» իրենց տրամադրում է պահպանակներ…

Վկա Գյուլնարա Խ.-ն նույնպես զբաղվել է մարմնավաճառությամբ: Նա ևս կանգնել է Երևանյան լճի սկզբնամասում: Նա հայտնել է, թե ճանաչում է այդ վայրում գտնվող հյուրանոցի՝ «Պելեի օբյեկտի» տնօրենուհուն: Նրա հետ բազմիցս խոսել է հեռախոսով: Նրան ավելի վաղ է ճանաչել, երբ նա դեռ հյուրանոցի տնօրեն չէր: Նա իրեն երբեք չի կանչել հյուրանոց, չի ապահովել հաճախորդներով: Եթե մատուցողուհու հեռախոսին իր զանգերն են եղել, ինքը խոսել է տնօրենի հետ, մատուցողուհու հետ չի խոսել հեռախոսով, իսկ տնօրենուհու հետ խոսել է առօրյա գործերից՝ որպես վաղեմի ծանոթ:

Ինքը 2016 թվականի մարտի 28-ից հետո այլևս մարմնավաճառությամբ չի զբաղվել:

«Պելեի օբյեկտ» նախկինում այցելել է մոտ վեց անգամ: Իրեն ու իր հաճախորդին դիմավորել է Զառա անունով մատուցողուհին: Ինքը նրան չի ասել, որ զբաղվում է մարմնավաճառությամբ, բայց նա կարող էր գլխի ընկնել… Ինքը հյուրանոցի սենյակի համար չի վճարել, միշտ վճարել են տղամարդիկ: Ինքը հաճախորդից վերցրած գումարից Զարուհուն գումար չի տվել: Ամբաստանյալն իրեն իմացել է որպես «Կառա», որովհետև հաճախորդներն իրեն այդ անունով են դիմել…

Համանման ցուցմունքներ են տվել գործով վկայի կարգավիճակ ունեցող մի խումբ մարմնավաճառուհիներ ու նրանց հաճախորդ տղամարդիկ:

«Պելեի օբյեկտի» զննության ժամանակ հյուրանոցի խոհանոցից հայտնաբերվել է… 327 պահպանակ: Հյուրանոցի տնօրենն ասել է, թե պահպանակները փակ տուփով անվճար հատկացրել է «Կարմիր խաչը»՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով:

Դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ Զարուհի Ա.-ին առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել: Որևէ ապացույց չի հաստատել այն հանգամանքը, թե Զարուհի Ա.-ն նպաստել է մի շարք անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Դատարանն արձանագրել է. «Զարուհի Ա.-ի կողմից անձանց հյուրանոցային սենյակներ ուղեկցելը եղել է նրա աշխատանքային պարտականությունը, ոչ թե պոռնկությամբ զբաղվելու համար կացարան տրամադրելը… Մեղադրանքի կողմի պնդումը, թե մատուցողուհին կարող էր հաճախորդների հագուկապից հասկանալ, որ նրանք մարմնավաճառ են՝ ենթադրություն է, եթե անգամ նա հասկացել է, դա չի նշանակում, թե նա նպաստել է այդ մարմնավաճառների կողմից՝ պոռնկությամբ զբաղվելուն…»:

Դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ չի հաստատվել, թե Զարուհի Ա.-ն հյուրանոցում արտոնյալ պայմաններ է ստեղծել մարմնավաճառների համար կամ՝ որ նա բացի հյուրանոցի սենյակի համար վճարից՝ այլ գումար է վերցրել սենյակ տրամադրելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեջ ամրագրված է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողության համար պարտադիր է գույքային օգուտ ստանալու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ ընտրված եղանակի միջև փոխադարձ կապի առկայությունը, գույքային օգուտը պետք է հանդիսանա պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք:

Դատարանը եզրակացրել է, որ Զարուհի Ա.-ի արարքում բացակայում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը:

Զարուհի Ա.-ն ճանաչվել է անպարտ ու արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք նաև, որ համանման գործեր կան, որոնցով հյուրանոցների մատուցողուհիներ կամ նույնիսկ հավաքարարուհիներ դատվել ու դատապարտվել են պոռնկությանը նպաստելու համար: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը պիտի որ նպաստի օրենքի միատեսակ կիրառությունը այս հոդվածով ապահովելու համար: Հյուրանոցների կրտսեր աշխատողների վրա դնել այնտեղ ծավալվող պոռնկության մեղքը՝ սխալ քաղաքականություն է, դա չէ տվյալ երևույթի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհը՝ ցույց է տալիս կյանքը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար Մելոյան
Ամենադիտված