Հայերեն


Ընտրական արդյունքների նենգափոխման իշխանական նոր տեխնոլոգիան

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

Երբ Վանաձորի քաղաքապետի ընտրությունից հետո Հայաստանի խորհրդարանում քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այդ ամենը պարզապես հիշեցնում է իշխանության ծաղրը Հայաստանի հասարակության նկատմամբ: Իշխանությունը Վանաձորում փորձարկեց առանց օրենսգրքի ընտրությունների մի յուրօրինակ տարբերակ, և պատահական չէ, որ դրանից հետո վերադառնում է ԸՕ փոփոխություններին հանգիստ և ինքնավստահ:

Բանն այն է, որ փորձարկումը ցույց տվեց` իշխանություն ձևավորելու համար Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին Ընտրական օրենսգիրք, օրենսդրություն պետք չէ, որովհետև ընտրական օրենսդրությունը կարող է արտահայտել մի պատկեր, մի արդյունք, իսկ իրականում իշխանություն կձևավորվի բոլորովին այլ պատկերի և արդյունքի ուրվագծերով: Սա էր ըստ էության ՏԻՄ ընտրությունների գլխավոր փորձարկումը, որ իրականացրեց իշխանությունը:

Փորձարկումը տվեց դրական արդյունք, և իշխանությունները հանգիստ անցան ԸՕ բարեփոխում կոչված գործընթացին, որտեղ պետք է ցույց տան «լայն կոնսենսուս» միջազգային հանրությանը: Իշխանությունները պատրաստ են դա ցույց տալ, քանի որ գործնականում համոզվեցին, որ ընտրությունների արդյունքում իշխանություն ձևավորելու համար կարող են տիրապետել մեխանիզմների, որոնցում օրենսդրության դերը, որոնց կախվածությունն օրենսդրությունից, օրենսգրքերից և Սահմանադրությունից այդքան էլ մեծ չէ, վճռորոշ չէ:

Այս պայմաններում իշխանություններին ոչինչ չի խանգարում հանգիստ կերպով գնալ Ընտրական օրենսգիրքը կամ ավելի ճիշտ՝ օրենսգրքի որոշ դրույթներ ընդդիմությանը կամ ընդդիմություններին զիջելու տարբերակին: Եվ սա նաև ակնհայտորեն բավական հստակ հասկացել էր ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, որը թատերական ներկայացում որակեց իշխանությունների քայլերն ընտրական բարեփոխումների ուղղությամբ:

ՀԱԿ-ն այդ քայլերին ամենաակտիվ աջակցող և համագործակցող ուժն էր, որի առաջնորդը փաստորեն ՏԻՄ ընտրությունների մասով դիպուկ կերպով ըմբռնեց տեղի ունեցողի առանցքային խնդիրն ու հասկացավ, թե իրականում ինչ կա ԸՕ բարեփոխումներ գործընթացի անվան տակ: Տեր-Պետրոսյանը հասկացավ ՏԻՄ ընտրություններից հետո, որ Ընտրական օրենսգիրքը Հայաստանում խոշոր հաշվով դառնում է բուտաֆորիա, քանի որ իշխանություններն ըստ էության անցում են կատարում ընտրական տեխնոլոգիաների մի նոր փուլի: Այդ փուլում արդյունքները ձևավորվում են արդեն ոչ թե օրենսգրքի խախտման գերակայության պայմաններում, այլ առանցքում արդեն մարդկային բարոյականության, էթիկայի խախտումներն են:

Պատահական չէ, որ ՏԻՄ ընտրություններից հետո ավելի շատ քննարկվող, օգտագործվող, դատապարտվող բառը ոչ թե ընտրակեղծարարն էր, այլ «դավաճանը»:

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»
Ամենադիտված