Հայերեն


«Անկայուն վիճակ է. իշխանությունը պատրաստ է կրակելու»․ քաղաքագետ

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, 2016-ի ապրիլյան պատերազմից քաղած դասերը,  որոշումները, որ կայացվել են, որքանո՞վ են առհասարակ համարժեք առաջ եկած մարտահրավերներին, որոնք այսօր ավելի սուր են, քան երկու տարի առաջ։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ Նախիջևանի կողմից հնարավոր է հարձակում լինի։ Ինչպե՞ս եք գնահատում վերջին երկու տարվա կատարած աշխատանքը։

– Իրավիճակը պետք է գնահատել մի շարք տեսանկյուններից՝ ոչ միայն ռազմական, այլև առաջին հերթին՝ քաղաքական։ Եթե մենք համեմատում ենք երկու տարի առաջվա իրավիճակի հետ, ապա ներկայումս Հայաստանն ավելի մեկուսացած իրավիճակի մեջ է։ Դա ոչ միայն Հայաստանի քաղաքականության հետևանքն է, այլև Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության աճի հետևանք, որն անդրադառնում է մեզ վրա։ Մյուս կողմից՝ մենք նկատում ենք նաև ներքին պառակտումը Հայաստանի ներսում. փոքրաթիվ իշխող վերնախավը գնալով ավելի է հարստանում, և մեծ թիվ կազմող ՀՀ քաղաքացիները ավելի են աղքատանում և օտարվում պետականությունից ու պետությունից։ Դրա հետևանքով ունեցել ենք մեծ արտագաղթ, աճել է արտաքին պարտքը և այլն։ Ռազմական տեսանկյունից, իհարկե, որոշակի դրական տեղաշարժ կա։ Առնվազն ասվում է դրա մասին, ինչը մենք չենք կարող գնահատել, քանի դեռ չի եղել պատերազմ, որովհետև ապրիլյան դեպքերից առաջ էլ մեզ ասում էին, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ անթերի է, բայց այդ քառօրյա պատերազմը հսկայական թերություններ բացահայտեց։ Հիմա մեզ նորից են ասում, որ այնտեղ մեծ առաջընթաց կա, ու մեզ մնում է միայն հավատալ։ Ես այստեղ ուզում եմ շեշտել նաև այն հանգամանքը, որ բացի մեզնից՝ նաև Ադրբեջանն է այս ընթացքում հսկայական քանակությամբ և շատ ավելի մեծ քանակությամբ զենք ու զինատեսակներ գնել մեր «ռազմավարական» դաշնակից Ռուսաստանից։ Բացի այդ, արդեն բուն Հայաստանի տարածքը կարող է ենթարկվել հարձակման Նախիջևանի և Տավուշի կողմից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համատեղ զորախմբի ստեղծմանը, ապա դա Ղարաբաղի հետ կապ չունեցող հարց է։ Ռուսները բազմիցս շեշտել են, որ իրենք չեն միջամտելու Ղարաբաղյան պատերազմին։ Եթե սկսեն Երևանը ռմբակոծել, գուցե ռուսներն ինչ-որ ձևով միջամտեն, բայց Նախիջևանի կողմից հարձակումը չի լինելու այդպիսին։ Ադրբեջանին պետք է ընդամենը սահմանի եզրով ընթացող ճանապարհը կտրել, որը գնում է դեպի Սյունիք։ Կտրելով այդ ճանապարհը՝ նրանք կկտրեն ամբողջ Սյունիքը, Արցախն էլ հետը։ Այնպես որ, անկայուն վիճակ է, կապրենք՝ կտեսնենք։

մանրամասն՝ կայքում

 

«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում
Ամենադիտված