Հայերեն


«Կայարան» սերիալն ավարտվում է. ռեժիսորը բացել է փակագծերը

Ամենաընթերցված

 

 


 

 

ATV հեռուստաընկերության «Կայարան» հեռուստասերիալն ապրիլի 13–ին ավարտվում է։ Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը  Tert.am Lif–ին հայտնեց, որ նախագծի հանգուցալուծումն արդեն հայտնի է իրենց, թեև նկարահանումներն ամբողջությամբ չեն ավարտել։ Կան տեսարաններ, որոնք դեռ չեն նկարահանվել։

 

«2016-ի սեպտեմբերից եթերում ենք։ Սերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Շատ ուրախ եմ, որ արեցի այս նախագիծը, որովհետև «Կայարանի» միջոցով էկրան բարձրացան տաղանդավոր նոր դերասաններ։ Դա իմ կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ամեն անգամ նոր նախագիծ սկսելիս իմ առջև խնդիր եմ դնում հետաքրքիր սյուժե ունենալուց զատ էկրան բերել նոր դեմքերի»,– ասաց Ելենան ու հավելեց, որ նախագծում աշխատել է նաև այնպիսի դերասանների հետ, որոնց հետ համագործակցության տարիների փորձ ունի` ի դեմս Արմեն Էլբակյանի, Ալեքսանդր Բաբասյանի և այլոց։

 

«Արմեն Էլբակյանի ներկայությունը կարևոր էր նախագծում։ Նա նաև սովորեցնում էր  երիտասարդներին։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին` սկսած տեխնիկներից մինչև ռեժիսոր ու օպերատոր։ «Կայարան» հեռուստասերիալն ինձ համար ընտանիքի պես էր դարձել։ Կարելի է ասել, ATV–ում իմ առաջին նախագիծն էր։ Այս դեպքում ռիսկային քայլ արեցի. չգիտեմ, մարդիկ  որքանով  են տեղյակ, սակայն նախկին թիմից շատ քիչ մարդիկ մնաց մեզ մոտ, եկան մարդիկ, ում հետ ես սովոր եմ աշխատելու, ինչպես նաև Թատերականն ավարտած նոր մարդիկ։ Օրինակ, մեր նկարչուհին նոր էր ավարտել Թատերականն ու անմիջապես աշխատանքի տեղավորվեց «Կայարանում»։ Ես ոչ միայն դերասանական կազմն եմ թարմացնում, այլև ստեղծագործական, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն»,– ասաց Ելենան։

 

 

Պրոդյուսերը նկատեց, որ թիմը ավելի քան մեկուկես տարի ջանասիրաբար աշխատել է, քնել–արթնացել նկարահանման հրապարակում, ինչը բավականին բարդ է. «Քնել–արթնանալ փոխաբերական իմաստով չեմ ասում։ Եղել են նկարահանումներ, որ տևել են մինչև 24 ժամ։ Նրանք ավելի շատ ժամանակ անցկացրել են նկարահանման հրապարակում, քան իրենց ընտանիքներում։ Իհարկե, բարդ է բաժանվել, սակայն կարծում եմ` անհրաժեշտ է, որպեսզի իրենք էլ հանգստանան։ Ինչու ոչ, հեռուստադիտողներն էլ պետք է հանգստանան դերասաններից, որովհետև շաբաթը 5 օր էկրաններին նույն դերասաններին տեսնելը կարող է նաև  հոգնեցնել»։

 

Անդրադառնալով «Կայարանի» հանգուցալուծմանը և հարսանիք լինել–չլինելուն` Ելենան ասաց. «Հարսանիքն ամենատրամաբանական լուծումն է բոլոր սերիալներում։ Հիմնականում  այդպես էլ  ավարտվում են սերիալները, իսկ թե ինչ է կատարվում հարսանիքից հետո, այլևս ոչ ոքի հետաքրքիր չէ։ Չեմ կարող ասել, թե ինչ ավարտ կլինի մեզ մոտ, սակայն ամեն ինչ տրամաբանական լուծում կստանա։ Բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները»։

 

 

Ռեժիսորից հետաքրքրվեցինք, թե ինչ նոր նախագծեր հեռուստադիտողները սպասեն իրենից։ «2 նոր նախագծի վրա եմ  աշխատում։ Ինձ հետաքրքիր է աշխատել երկարատև նախագծերում, քանի որ այդ դեպքերում հանդիսանում եմ պրոդյուսեր։ Որպես ռեժիսոր` իմ քաղցը լրացնում եմ 25 մասանոց փոքր նախագծերում։ Հիմա աշխատում եմ այդ փոքր սերիալների ուղղությամբ։ Թիմը երկար ժամանակ չի ունենա հանգստանալու, ամռանը կսկսենք 25 մասանոց նոր նախագծի նկարահանումները»,– ասաց նա։ Մինչև նոր նախագծի մեկնարկը հեռուստադիտողները կարող են հետևել Ելենայի մեկ այլ նախագծի` «Կարմիր բլուրի» ընթացքին։

 

 

 

 
 
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված