Հայերեն


Չարաճճիություններ անկողնում՝ «միայն շշուկով» շարքից. (չափահասների համար)

Life
 
 
 
 


 

Մենք գիտենք, որ քեզ նման խիզախ գեղեցկուհիները միշտ պատրաստ են կրքոտ
մարտահրավերների: Հասիր սեքս-նինձյա աստիճանի մեր` սահմաններ չճանաչող,
հմուտ շարժումների միջոցով:- գրում է Cosmo-ն:

Մենք գիտենք, որ ձգտում ես սեքսը որքան հնարավոր է զգայական դարձնել:
Ըստ լավագույն փորձագետների՝ քո և քո տղամարդու բավարարվածության բանալին
նշաձողն ավելի ու ավելի բարձրացնելն է: Ինչպե՞ս անել դա: Պատասխանենք.
դառնալ այն, ինչ մենք կոչում ենք «սեքս-նինձյա»՝ մարդ, ով կարող է առօրյա իրերը
վերածել սեքսուալ գործիքների, կարող է ստեղծագործաբար մոտենալ սեքսին,
ընտրել դրանով զբաղվելու անհավանական վայրեր և մարդ, ով
պատրաստ է կերպարանափոխությունների ննջասենյակում: Այլ կերպ ասած՝ այն
ամենի վարպետն է, ինչը չարաճճի է:

«Նոր հնարքներ փորձարկելը միայն թարմություն չէ հաղորդում.
արկածախնդրությունը լուրջ լիցք է երկուսիդ համար էլ»,- ասում է
գիտությունների դոկտոր, «Passionista» գրքի հեղինակ Յան Քերները: Ներկայացնում ենք
յոթ հնարք, որ նրան կստիպեն ծնկի գալ, և ի հավելումն՝ էրոտիկ վարիացիաներ
յուրաքանչյուրի համար՝ գործողությունը բազմազան դարձնելու և դրա
անսպասելիությունն ու թեժությունն ապահովելու համար: 

Զբաղվեք սեքսով փոքր, նեղլիկ տարածքում

«Որևէ փոքր վայրում, ասենք՝ հանդերձարանում նրան «գերելը» աննկարագրելի
թրթիռներ է պարգևում, ինչը շատ գրգռիչ է,- ասում է սեռական թերապևտ,
գիտությունների դոկտոր Ավա Քադելը: - Եվ քանի որ դու ամբողջովին հանվելու
համար տեղ չես ունենա, այդ ամենը նույնիսկ ավելի կլանող, տարերային և բուռն կլինի»:

Թող տղամարդդ մեջքը հենի պատին, ոտքերը միասին, իսկ ծնկները ծալված այնպես,
որ նրա ազդրերը փոքր-ինչ քոնից ցած լինեն: Նա կարող է ձեռքերը
սեղմել պատին՝ հավասարակշռություն պահպանելու համար կամ բռնվել իր
գլխավերևում գտնվող ձողից: Այդ դեպքում դու կկարողանաս ոտքերդ լայն բացած
նստել այնպես, որ ոտքերդ տեղավորես նրա ազդրերի երկու կողմում: Դիրքավորվելուց
հետո դու կամ նա կարող եք վեր ու վար շարժումներ կատարել: Քանի որ ձեր
մարմինները կիպ սեղմված են միմյանց, և նա փոքր-ինչ ցած է հակված, դուք շատ
տարածք չեք գրավում:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Թող նա վերահսկողությունն իր ձեռքն առնի: Թող զուգընկերդ բռնի կոնքերիցդ և
շարժի քեզ որ կողմ կուզի:

• Մեկ այլ հոյակապ նեղլիկ վայր` լոգասենյակ: Հենվիր լվացարանի կոնքին, բարձրացրու
փեշդ, և թող նա ներթափանցի քո մեջ, իսկ դու կառավարիր հրումները՝ կրունկներով
ուղղորդելով նրա հետույքը:

Լուռումունջ սեքս՝ բազմամարդ տանը

Գուցե դուք ծնողներիդ տանն եք շաբաթ-կիրակի օրերին, կամ միևնույն բնակարանը
քեզ հետ կիսող ընկերդ քնած է հենց կողքի սենյակում: Ինչ-որ բացարձակ հանդուգն և
էքստրեմալ բան կա նրանում, որ սիրով ես զբաղվում այնտեղ, որտեղ ինչ-որ
մեկը կարող է «հայտնաբերել» ձեզ, սակայն միևնույն ժամանակ պետք է հոգ տանել այն
մասին, որ դուք հանկարծ իրականում «չբռնվեք»:

«Այսպիսի սեքսում ամենակարևորն այնպիսի դիրք օգտագործելն է, որ մահճակալը
բարձր չճռճռա՝ աշխարհով մեկ ազդարարելով, որ դուք «դրանով» եք
զբաղված,- ասում է գիտությունների դոկտոր, «Spectacular Sex Moves He'll Never Forget»
գրքի հեղինակ Սոնյա Բորգը: - Գդալների դիրք ընդունեք այնպես, որ նա քո հետևում
լինի: Այս դիրքով պառկելու դեպքում գրեթե անհնար է վեր ու վար շարժվել, ինչն էլ
սովորաբար ճռճռոցի պատճառ է լինում»: Թող տղամարդդ ներթափանցի քո մեջ, և
ասա նրան, որ կոնքը շարժի լայն շրջանագծերով, այլ ոչ թե հրումներ կատարի:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Շրջվիր դեմքով դեպի տղամարդդ և մի ոտքդ վեր բարձրացրու, որպեսզի նա
կարողանա ավելի խոր ներթափանցել քո մեջ: Այս դեպքում ոչ միայն կուրծք կրծքի
կլինեք, այլև նա կարող է համբուրել քեզ՝ խլացնելով քո հնարավոր տնքոցները:

• Մնա կողքի պառկած և թող տղամարդդ ծնկի գա այնպես, որ ոտքերով գրկի ոտքիդ
ստորին հատվածը: Այդ դիրքից նրան տեսանելի է քո հետույքը, և նա կարող է
միաժամանակ լայն շրջանագծերով շարժումներ կատարել՝ այդպիսով
կանխելով որևէ ձայնի առաջացումը:

Դիմակայիր ծանրության ուժին

«69»-ի դասական տարբերակն արդեն իսկ բավական է հաճույքից մեռնելու համար.
երկուսդ էլ օրալ հաճույք եք ստանում միաժամանակ: Հրաշալի է: Բայց դուք կարող եք
ամեն ինչ էլ ավելի «արգելված» դարձնել՝ դիմելով ծայրահեղությունների. նա՝
կանգնած... դու՝ գլխիվայր: Ահա թե ինչպես. թող զուգընկերդ կանգնի քո հետևում,
մահճակալի եզրին մոտ, իսկ դու կռացիր՝ ձեռքերդ ու գլուխդ դնելով անկողնուն: Հետո
նրա օգնությամբ ոտքերդ ուղիղ վեր ձգիր այնպես, որ դու լինես գլխիվայր՝ ձեռքերիդ
վրա հենված, իսկ նա պահի քեզ գոտկատեղից: Բերանդ կլինի ուղիղ նրա առնանդամի
դիմաց, իսկ եթե փոքր-ինչ բացես ոտքերդ, նա հեշտությամբ կհասնի ծլիկիդ: «Բացի
այդ, քանի որ դու գլխիվայր ես, արյունը կհոսի դեպի գլուխդ՝ էլ ավելի
ինտենսիվացնելով օրգազմդ»,- ասում է Բորգը:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Լայն բացիր ոտքերդ, ապա մոտեցրու իրար (այնպես, որ ազդրերով գրկես նրա
դեմքը): Այս շարժումը կաշխատեցնի հեշտոցիդ մկանները՝ պարգևելով ավելի հաճելի
զգացողություններ:

• Եթե տղամարդդ բավականաչափ ուժեղ է, թող բռնի գոտկատեղիցդ և քեզ
վերուվար շարժի: Դա հնարավորություն կտա նրան գերառնական զգալ...

Գտիր նրա սեքսուալ խաղալիքը

Տղամարդու անվավոր փոխադրամիջոցը միշտ սեքսով զբաղվելու ամենախենթ
վայրերից է: Սակայն այս դեպքում խոսքը այլ փոխադրամիջոցի մասին է...
պատանեկության տարիների, նրա սքեյթբորդը: Շատ տղամարդիկ դեռևս պահում են
այն իրենց տանն ինչ-որ անկյունում (եթե ոչ, ապա կարող ես ձեռք բերել): Նա
կգնահատի քո կրեատիվ մտածելակերպը: «Դա ցույց կտա, որ դու ամեն ինչին
նայում ես էրոտիկ հայացքով»,- ասում է Բորգը:

Այն օգտագործելու համար վրան սրբիչ փռիր՝ մակերեսը փոքր-ինչ փափկեցնելու
համար, հետո բերանքսիվայր պառկիր այնպես, որ դեմքով դեպի հատակը լինես:
Զուգընկերդ պետք է դիրքավորվի վերևից՝ առաջ հրող դիրքով, և ներթափանցի քո
մեջ հետևի կողմից: Տղամարդդ կարող է ծնկները տեղավորել հատակին:
Փոխանակ սպասելու նրա հրումներին՝ ձեռքերիդ օգնությամբ սքեյթբորդով հետ ու
առաջ քշիր ինքդ քեզ:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Մեջքի վրա պառկիր սքեյթբորդին, իսկ զուգընկերդ՝ քեզ վրա: Այս դեպքում նա
կկառավարի սահքը, սակայն դա պակաս հաճելի չի լինի:

• Թող տղամարդդ նստի սքեյթբորդին: Հետո նստիր նրա վրա՝ դեմքով դեպի
զուգընկերդ, բայց վեր ու վար շարժվելու փոխարեն, ինչպես սովորաբար անում ես
«աղջիկը՝ վերևից» դիրքի ժամանակ, օգտագործիր ոտքերդ՝ ձեր մարմինները հետ ու
առաջ սահեցնելու համար: Սա ավելի դանդաղ տեմպի սեքս է, ինչը
զգայականություն և հանգստի զգացում կհաղորդի պրոցեսին:

Փոխակերպվիր

Քո սեքսուալ անհատականության փոխակերպումը երկուսիդ մոտ էլ բազմապատկում է
հուզումը: «Դու քեզ ավելի ազատ ես զգում, քան սովորաբար»,- ասում է
գիտությունների դոկտոր, սեռական թերապևտ Գլորիա Բրեյմը: Սակայն հաջողության
հասնելու համար պետք է մտնել դերի կամ որևէ խաղի մեջ:

Սկսիր քո ալտեր էգոյի համար որևէ անուն մտածելուց: Ընտրիր գայթակղիչ մի
կեղծանուն, ասենք՝ Նատալի կամ Քեթրին:

Դիմահարդարումդ, ներքնազգեստդ պետք է լինեն քո սովորական ոճից շատ տարբեր:
Հետո որոշիր, թե ննջարանում ինչ դեր ես ստանձնելու. գուցե ցանկանում ես
հրամաններ արձակել կամ անմեղ ձևանալ: Ինչ էլ լինի, ընտրիր նոր բան: «Մտիր
ննջարան և ասա տղամարդուդ, որ այսօր նա քնում է ուրիշ կնոջ հետ,- ասում է
Բրեյմը: - Այս ամենի հեռանկարն այնքան կհուզի և կհետաքրքրի տղամարդուդ, որ նա
ինքն էլ խաղի մեջ կմտնի»:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Որևէ սեքսուալ տեսարան ընտրիր քո սիրած էրոտիկ ֆիլմից, որպեսզի դու և
զուգընկերդ խաղաք այն: Նախ դիտեք տեսարանը: Այն միտքը, որ շուտով դուք ճիշտ նույնն եք անելու, կավելացնի հուզմունքը:

• Դու հաստատ գիտես, թե որ հայտնի կանայք են քո տղամարդու մեջ կիրք արթնացնում: Դարձիր նրանցից որևէ մեկը: Նրան գրավում է Մերիլին Մոնրո՞ն։ Հագիր այնպիսի կրծկալ, որը կրծքերդ կիպ կմոտեցնի միմյանց, շուրթերդ ներկիր կարմիր... Նա տարված է Անջելինայո՞վ: Կեղծ տատու արա և կոպիտ վարվիր նրա հետ:

Արգելված գործողություններ

Տղամարդիկ սիրում են հետևել, թե ինչպես ես դու ինքնաբավարարվում: Ահա իրական «փչացած» աղջկա վարքագիծ. հաճույք պատճառիր ինքդ քեզ և միաժամանակ հասցրու նրան օրգազմի: Թող նա մեջքի վրա պառկի անկողնում, իսկ դու պառկիր նրա կողքին՝ հենվելով կողքիդ վրա, նրա մարմնին ուղղահայաց դիրքով, ձեռքդ՝ առնանդամի մոտ: Սկսիր օրալ շարժումներ՝ օգտագործելով մի ձեռքդ և բերանդ: Երբ առնանդամն արդեն ամուր է, և տղամարդը հաճույք է վայելում, մյուս ձեռքովդ սկսիր շփել ծլիկդ (քո դիրքի շնորհիվ ամեն ինչ ճիշտ նրա տեսադաշտում է): «Այստեղ պետք չէ կենտրոնանալ տեխնիկայի վրա,- ասում է Բորգը,- գործողությունը դիտելը նրան այնքան կգրգռի, որ հավելյալ ջանքեր պետք չեն գա, որպեսզի նա վերջացնի»:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Քանի որ շատ կանանց ավելի հեշտ է իրենց օրգազմի հասցնել վիբրատորի միջոցով, ապա մի՛ հապաղիր և գործի անցիր: Փոխանակ միայն քեզ գրգռելու՝ բարձրացրու վիբրատորը և մի քանի վայրկյան հպիր նրա առնանդամի փողին, նախքան կրկին հետ կվերադարձնես: 

• Բերանով տղամարդուդ հաճույք պատճառելու ընթացքում նրա ձեռքը ցած բեր՝ քեզ շոշափելու համար: Նրա մատները ծածկիր քոնով, որ նրա շոյանքները հենց այն լինեն, ինչ քեզ է հարկավոր՝ հեշտանքի հասնելու համար: Սա նրան էլ ավելի կգրգռի, բացի այդ, նրան դուր կգա քեզ զգալու հնարավորությունը:

«Հրապարակային» սեքս

Շատ երկրներում էրեկցիայի հրապարակային ցուցադրումները կարող են քեզ բանտ հասցնել կամ ամենաքիչը խոշոր տուգանքի ենթարկել: Բայց դա այնքան գրգռիչ է, որ ի վերջո արժե գոնե մեկ անգամ փորձել: Վերնազգեստդ թող հագիդ, բայց ներքնավարտիքդ հանիր և հակվիր բաց պատուհանից այնպես, որ նա կարողանա ներթափանցել քո մեջ հետևից: «Երկուսդ էլ դող կզգաք այն մտքից, որ մարդիկ կարող են տեսնել ձեզ՝ միաժամանակ պատկերացում իսկ չունենալով այն մասին, թե ինչեր են կատարվում տեսադաշտից դուրս»,- ասում է Քադելը: Եթե դուք, այնուամենայնիվ, մի քիչ անհանգստանում եք (կամ հարևանությամբ փոքր երեխաներ են ապրում), ապա դա արեք գիշերը:

ՍԵՔՍՈՒԱԼ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ...

• Նստիր պատուհանագոգին, պատուհանը՝ փակ: Մեջքդ սեղմված կլինի ապակուն, ուստի ուրիշները կարող են տեսնել քեզ, բայց դու դեմքով ուղղված կլինես քո տղամարդուն՝ ավելի մտերմիկ զգացողություն առաջացնելով:

• Սիրով զբաղվեք գիշերը մեքենայի մեջ, երբ այն կայանված է ավտոտնակ տանող ճանապարհին: Դա ոչ միայն զվարճալի է, քանի որ տեղի է ունենում մի վայրում, որտեղ դուք սովորաբար սեքսով չեք զբաղվում, այլև գրգռիչ. այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է ձեզ տեսնել, կտրուկ կբարձրացնի ձեր ադրենալինի մակարդակը:

Սեքս-նինձյայի զենքեր

Սրանք դիտարկիր իբրև քո հաճույքի «զենքեր». դրանց տիրապետելը քեզ ննջարանային սուպեր-հզորություն կպարգևի:

Մերսման սպունգ

Սա կարելի է օգտագործել՝ զբաղեցնելով միայն մեկ ձեռքը. ուրեմն դու կարող ես մի ձեռքով սպունգով մերսել տղամարդուդ պարանոցը, իսկ մյուսով` ստորին հատվածը. սա նրա մարմինը կլցնի երանությամբ:

Գազավորված ջուր

Զարմացա՞ր։ Այո՛, սա արդեն խոսում է այն մասին, որ դու հավակնում ես սեքս-գուրուի աստիճանի: Մի կում գազավորված ջուր առ բերանդ, հետո սկսիր մինետ անել այնպես, որ պղպջակները ողողեն նրա առնանդամը՝ նոր և էրոտիկ զգացում առաջ բերելով: Բայց կանգ մի՛ առ այդտեղ: Թող նա մի քիչ գազավորված ջուր լցնի պտուկներիդ... և դու կվայելես նույն վերերկրային հաճույքը:

Մատի միկրովիբրատոր

Այս փոքրիկ ու խորամանկ սիլիկոնե խաղալիքը հագցվում է մատին և առաջ բերում նույնքան հզոր վիբրացիա, որքան մեծ չափերի վիբրատորները: Դու այն կարող ես օգտագործել ձեռքով «աշխատանքի» ժամանակ՝ հպումներդ ավելի ինտենսիվ դարձնելու կամ ծլիկդ գրգռելու համար, երբ տղամարդդ վերևից է:

Վարսակալ

Տղամարդուդ վրա տպավորություն գործիր քո սեքսուալ երևակայությամբ՝ վարսակալներիցդ մեկն օգտագործելով որպես նրա առնանդամի օղակ: Երբ այն պրկվի, վարսակալը երկտակ փաթաթիր առնանդամի հիմքին (դա պետք է ձիգ արվի, բայց ոչ՝ ցավոտ): Սա կօգնի նրան ուշացնել սերմնաժայթքումը, քանի որ արյունը կպահի անդամի մեջ, իսկ էլաստիկ ժապավենի հպումը նրա մաշկին հաճելի կլինի: Ավելի ինտենսիվ զգացողություններ արթնացնելու համար փորձիր գնդիկներով զարդարված վարսակալ:

 


 

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար Մելոյան
Ամենադիտված