Հայերեն


Մանիպուլյատորի բառապաշարը. 30 արտահայտություններ, որոնք անգիտակցաբար ստիպում են ենթարկվել

Հասարակություն

Հաճախ, երբ խոսում են մանիպուլյացիաների մասին, հիշատակում են նաև աբյուզը: Սա իմաստով մանիպուլյացիային մոտ հասկացություն է և նշանակում է՝ հարաբերություններում գործադրվող հոգեբանական և զգայական բռնության կիրառում:
Մանիպուլյատորն այն մարդն է, ով աննկատելիորեն իր հետաքրքրությունների ու նպատակների համար օգտագործում է ուրիշ մարդու:

Հիասթափություն, զայրույթ, ափսոսանք, մեղքի զգացում, շփոթված վիճակ, վախ, դժգոհություն. ահա այն զգացումները, որ սովորաբար մանիպուլյատորը հարուցում է այն մարդու մոտ, ումից վերջինս ուզում է ստանալ ցանկացածը: Նախ նա ստիպում է մարդուն ինքն իրեն ոչնչություն զգալ, իսկ հետո մեծահոգաբար հնարավորություն է տալիս ազատվել անլիարժեքության բարդույթից` իրեն մատուցված ծառությունը որպես բարի գործ ներկայացնելով:

Արժեզրկում…

«Հա, ինչ, ուրիշները օրինակ ոտքեր չունեն ու ապրում են», »Ուր էր, թե քո խնդիրներն իմը լինեին». Այսպիսի արտահայտություններն ուրիշների հոգսերի ու տագնապների նկատմամբ անտարբերության դրսևորում են: Կամ «Փոխարենը՝ դու գեղեցիկ ես» և «Դե, հիմա ինչ արած, դու այդպիսին ես ծնվել» արտահայտություններից հետո դժվար է գիտակցել սեփական գրավչությունը կամ նկատել ոչ ակնհայտ, բայց հաստատ գոյություն ունեցող արժանիքները:

Իսկ ահա «Ինչ անենք, ուզում ես, հիմա էլ մի ուզիր», «Ես քեզ հետ չեմ խոսում» և «Դու այստեղ ոչինչ չունես» արտահայտություններն ունակ են ստիպելու հավատալ սեփական ցանկությունների անիրական լինելուն ու կարող են ճնշել դրանք:

Քննադատողական վերաբերմունք…

«Մի նեղացիր, բայց…» և «Սովորիր ընդունել քննադատությունը» արտահայտություններն առաջին հայացքից կարող են թվալ՝ որպես բարի մտահոգություն տվյալ մարդուն ավելի լավը դարձնելու ճանապարհին, սակայն իրականում շատ լավ հնարավորություն են վերջինիս ստորացնելու համար:

«Իսկ այդ ուր ես մղվում դու քո տվյալներով» և «Դա հենց քո օգտի համար է արվում» արտահայտությունները կեղծ հոգատարության դրսևորումներ են: Իրականում սրանք զարգացումն արգելող ուղիղ եղանակ են: Սա միջոց է տվյալ մարդուն իրեն կապելու ու բաց չթողնելու, կամազրկելու համար:

Սա մարդուն կորցնելու վախ է. Չէ՞ որ, երբ նա ավելի լավը դառնա, ապա կարող է թեքվել դեպի ուրիշ մակարդակ ունեցող մարդկանց կողմը: Ինքնագնահատականը իջեցնելով՝ շատ գործուն միջոց է «Իսկ ահա նրա մոտ ավելի լավ է ստացվում» արտահայտությունը: «Անընդհատ նեղանում ես» կամ «Չէ՞ որ ես կատակ արեցի» արտահայտությունները նեղացնելու և դա չխոստովանելու միջոց են:

Էյջիզմ…

«Մի վիճիր մեծերի հետ». սրանով դիմացինիդ ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ մտքեր ես ներշնչում: «Մեծացիր, հա՞», «Ոնց որ փոքր երեխա լինես», «Իսկ հիմա` ավելի լուրջ»:

Նրանք, ովքեր արդեն իրենց ճշմարտացիությունն ապացուցող ոչ մի փաստարկ չունեն, սկսում են սլաքներն ուղղել դեպի հակառակորդի` քննարկվող հարցի վերաբերյալ իբր անլուրջ վերաբերմունքի կողմը: ‹«Պետք է կարողանաս գլուխ հանել», «Ուրիշները քո տարիքում արդեն» և «Վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ…» արտահայտությունները յուրաքանչյուր տարիքի համար վարքագծի արհեստական նորմերի ստեղծման փորձ են:

Մեղքի զգացում…

«Ես քեզ հենց այս ձեռքերով եմ մեծացրել», «Լավագույն տարիներս քեզ եմ տվել», «Ամբողջ կյանքս քեզ վրա եմ դրել»: Սրանք մեղքի զգացում հարուցող արտահայտություններ են, իսկ մեղքի զգացումը ծնում է չհատուցված պարտքի զգացողություն, որն էլ իր հերթին՝ մղում է որոշակի գործողություններ կատարելու:

Ամոթի զգացում…

«Տղամարդ եղիր» կամ «Քեզ կնոջ պես մի պահիր»: Միայն ուրիշների աչքում իրենց գենդերային պատկանելությանը համապատասխան լինելու համար մարդիկ շատ բաների են պատրաստ գնալ, և մանիպուլյատորները հաջողությամբ օգտվում են դրանից: «Արի կլինի, առանց լացուկոծի, հա…» կամ «Քեզ հավաքիր, այ փալաս…» արտահայտությունները զգացմունքները ցուցադրելու ուղիղ արգելք են:

«Մի քեզ նայիր…» և «Ինչ կասեն մարդիկ» խոսքերը հասարակական կարծիքից կախված լինելու ցուցում են: «Դու այնքան եսասեր ես» արտահայտությունը նշանակում է՝ «Իմ ցանկությունները քոնից կարևոր են»: Այն սովորեցնում է ինքնազոհաբերության գնալ և առանց պատճառի անտարբեր վերաբերմունք ցուցաբերել սեփական հետաքրքրությունների ու պահանջմունքների նկատմամբ:

Վախ…

«Դու արդեն 30 տարեկան ես» և «Իսկ երբ ես հասցնելու երեխաներ ունենալ» նախադասությունները չափորոշիչներին չհամապատասխանելն են մատնանշում: «Կգնաս, փողոցները կմաքրես…», «Բոմժի պես ես մեռնելու» կամ «Իրավաբանական կրթություն ստացիր, նոր արա, ինչ ուզում ես» արտահայտությունները բերում են ապագայի նկատմամբ վախի զգացողություն ունենալուն, այն ապագայի, որում դու կարող ես անհաջողակ լինել, եթե չանես մանիպուլյատորի կողմից ասած բաները:

Պասիվ ագրեսիա…

«Դե ասա, ես ինչից եմ նեղացել», «Դու պետք է գլխի ընկնեիր» և «Ես գիտեմ, թե դու ինչ նկատի ունեիր» խոսքերը հեռատեսության են դրդում, ինչը թույլ է տալիս հրաժարվել ուրիշի կողմից իր մտքերն ու զգացմունքները չկռահելու բացատրություններից: Իսկ «Դու միշտ էլ…» և «Դու երբեք էլ…» արտահայտությունները կնիքի պես են գործում և հարուցում են իրավիճակի անուղղելիության, անհուսալիության, ձանձրույթի և պասիվ ագրեսիայի զգացողություններ: «Իսկ ես քեզ ասում էի», «Հիմա էլ արդեն էական չէ» և «Դե ահա, վերջ» խոսքերն ամրապնդում են դիմացինի` սխալ լինելու զգացումը:
«Դե չէ, ամեն ինչ կարգին է, բայց…» հիանալի նախադասություն է, ուր թաքնված է «Դու ինչ-որ բան այնպես չես արել, հասկացիր, թե հենց ինչ…» միտքը:

Կասկածի ներշնչանք…

«Այդպիսի բան ընդհանրապես չի եղել», «Ես այդպիսի բան չեմ ասել», «Դա ես չեմ, դու ես…», «Դու ես դա մտածել…», «Քեզ թվացել է», «Դու մոռացել ես, բայց ես հիշում եմ…» և «դու խաբում ես…». Սրանք մեղադրանքներ ու ժխտումներ են, որոնցից հետո կարելի է կասկածել սեփական տեսակետի ճշմարտացիությանն ու շփոթվել ցուցմունքներ տալիս:

Չընդունել…

«Ես ուզում եմ, որ դու լինես…»-ը ակնարկ է այն մասին, որ դու այնպիսին, ինչպիսին, որ կաս, ձեռք չես տալիս նրան: «Այնպիսի մարդկանց, ինչպիսին դու ես, պետք է…» արտահայտությունը դրդում է որոշակի գործողությունների, որոնք իբր թե պայմանավորված են ինքնակատարելագործման անհրաժեշտությամբ:

«Վեր կանգնիր դրանից» և «Ավելի պարզ եղիր» խոսքերը մղում են ծայրահեղ իրավիճակներում պաշտպանողական ֆունկցիաների անջատմանը և դրանց պատճառները փնտրելուն: «Քեզ հետ հնարավոր չէ խոսել»-ը նշանակում է փոխըմբռնման հասնելու ցանկության բացակայություն և դրա համար պատասխանատվությունը դնում է դիմացինի վրա:

Կարողանալ ճանաչել մանիպուլյատորին՝ նշանակում է՝ վնասազերծել նրան: Նրա իրական շարժառիթները տարբերվում են նրանցից, որոնք նա չի բարձրաձայնում: Նրանց մասին իմանալն այն մարդկանց առաջնահերթ խնդիրն է, ովքեր ուզում են իրենց պաշտպանել նեգատիվ ազդեցությունից:

 

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված