Հայերեն


Ով է հայտնի լուսանկարի տղան ու ինչով է այժմ զբաղվում

Բաց մի թողեք

«Հայկական ժամանակ» | Ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորի լուսանկարը (լուսանկարում՝ աջից) դարձավ պատերազմում մեր զինվորների անկոտրում ոգու խորհրդանիշ: Այս օրերին սույն լուսանկարը լայնորեն տարածվել էր ոչ միայն հայկական ֆեյսբուքում, այլեւ՝ հայկական եւ միջազգային լրատվամիջոցներում: Մարդիկ սկսեցին լուսանկարը պատկերող շապիկներ կրել, այդ թվում՝ իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Լուսնկարի զինվորը Հրազդանի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանն է, նրա համարձակ կեցվածքն ու հպարտ կիսաժպիտն էր գերել բոլորին:

Շատերին թվում էր, թե լուսանկարն արվել է քառօրյա պատերազմի օրերին, այնինչ մեզ հայտնի դարձավ, որ լուսանկարն արվել է 2014 թվականին Նախիջեւանի դիրքերում: Հայտնի լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Վարդան Պետրոսյանն է:

Lուսանկարում՝ Վարդան Պետրոսյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը

- Վարդան, քառօրյա պատերազմի օրերին համացանցում ակտիվորեն տարածվեց ձեր կողմից արված լուսանկարը: Կներկայացնե՞ք լուսանկարի պատմությունը, ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ պայմաններում ու հանգամանքներում:

- Լուսանկարն արվել է 2014 թվականին, Նախիջեւանի դիրքեր այցելելու արդյունքում, քանի որ ինքս դիրքերում եմ ծառայել եւ գիտեմ, թե ինչ գնով են պայքարում մեր զինվորները սահմանում, այդ իսկ պատճառով հաճախ եմ այցելում դիրքեր, թեկուզ 1 ժամով նրանց կողքին լինելու եւ տեսնելու թե ինչպես են նրանք:

- Պատերազմի օրերին դո՞ւք եք լուսանկարը դրել շրջանառության մեջ:

- Ես ուղղակի տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում՝ մինչ քառօրյա պատերազմը, ուղղակի այսպես ասած այն ճանաչում գտավ ճիշտ ժամանակին, չգիտեմ:

- Որեւէ ցուցահանդեսում այս լուսանկարը մասնակցություն ունեցե՞լ է, թե՝ ոչ:

- Այո լուսանկարը ցուցահանդեսների եղել է Եվրոպայի տարբեր երկրներում, այս տարի ԱՄՆ-ում էլ կներկայացվի:

- Ասացիք, որ ցուցահանդեսների եղել է, որեւէ մրցանակի արժանացե՞լ է:  

- Ոչ, ուղղակի ցուցադրվել է: ՀՀ բանակի կազմավորման 25-ամյա տարեդարձին եւ ՀՀ անկախության հռչակման 25- ամյակին նվիրված ցուցահանդեսներին է եղել:   

- Միջազգային կազմակերպություններ դիմե՞լ են այս լուսանկարն օգտագործելուհամար:

- Ցավոք ոչ:

- Իսկ այն վաճառելու առաջարկ եղե՞լ է:

- ճիշտն ասած, իմ կարծիքով սա այնպիսի թեմա է, որ վաճառքի մասին խոսք գնալն ուղղակի ամոթ կլիներ, ով էլ ցանկացել է, տրամադրել եմ լուսանկարը, միայն չեմ տրամադրել, ով ցանկացել է կոմերցիոն նպատակով օգտագործել:

Սարգիս Հովհաննիսյանը

Զրուցեցինք նաեւ լուսանկարի հերոսի՝ Սարգիս Հովհաննիսյանի հետ: Երիտասարդը մի քանի տարի է բնակվում է Մոսկվայում, աշխատում է:

-Սարգիս, ո՞ր թվականներին եք ծառայել Զինված ուժերում: Լուսանկարի շուրջ ստեղծված իրարանցման մասին ե՞րբ իմացաք եւ արդյոք այն  ձեզ ճանաչում բերե՞լ է, թե ոչ:

- Ծառայել եմ 2012-2014 թվականներին: Լուսանկարն, ինչպես նշվեց, արվել է 2014 թվականի դեկտեմբերին: Ինչ վերաբերում է՝ ճանաչում բերել է, թե ոչ, ապա ես կասեմ, որ ճանաչում բերել է զինվորին, իսկ համազգեստից դուրս չեն ճանաչում: Միայն ծանոթներս գիտեն, որ լուսանկարի տղան ես եմ (ծիծաղում է):

- Ձեր լուսանկարում բացի համարձակ կեցվածքից ու հպարտ կիսաժպիտից նաեւ մի փոքր հեգնանք կա. սա ի՞նչ է նշանակում, ո՞ւմ է ուղղված:

- Այո, հեգնանք կա լուսանկարի մեջ: Ուղղված է մեր թշնամուն: Եվ ինքն իրենով լուսանկարն ասում է, որ մենք մեր թշնամուց չենք վախենում, միշտ պատրաստ ենք:

-Լուսանկարը քանի՞ փորձից ստացվեց:

-Հենց առաջին անգամից էլ ստացվել է:

- Որքա՞ն ժամանակ է Մոսկվայում եք,  ինչո՞վ եք զբաղվում եւ ե՞րբ եք վերադառնալու:

- Ծառայությունից հետո գնացել եմ Մոսկվա: Պատերազմի օրերին մշտապես կապի մեջ եմ եղել Վարդան Պետրոսյանի հետ: Ամեն դեպքում պատրաստ էի վերադառնալուն, եթե կռիվն ավելի մեծ մասշտաբով լիներ: Վերադառնալու մասին չեմ կարող ասել, որովհետեւ ինքս էլ չգիտեմ:

- Մոսկվայում ինչո՞վ եք զբաղվում:

-Աշխատում եմ:

 
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված