Հայերեն


Ազգուտակով` պաշտոնյա

Քաղաքականություն

«Հրապարակ»-ի՝ «Ազգուտակով պաշտոնյա» շարքի հաջորդ հերոսը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է: Նա պետք է լիներ շարքի առաջին հերոսը, քանի որ անգերազանցելի ռեկորդակի է հարազատների պաշտոններ զբաղեցնելու առումով:

Կայքը գրում է․
Այսպես, Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն է: Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, էներգետիկայի փոխնախարար է: Փաստորեն ոչ միայն Գագիկ Հարությունյանը կարող է հպարտանալ իր խնամիներով, այլեւ նրա եղբայրը, ում մի խնամին վարչապետն է, մյուսն էլ Քոթանյանի անվան ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր: Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը թիվ 8 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում» աշխատում է որպես բաժանմունքի վարիչ: Վերջերս նա հայտնվել էր սկանդալի կենտրոնում, քանի որ Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքին հարձակվել էր հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի վրա, պատճառն էլ այն էր, որ բժիշկը իր հարցազրույցներում քննադատել է այն պաշտոնյաներին, ովքեր պաշտոնները բաժանվում են խնամի, սանիկ, քավոր ու նրանց երեխաներ սկզբունքով: Արմինե Հարությունյանի ամուսինը՝ Արտաշես Բեգլարյանը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է: 

Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը: Տարիներ առաջ նա հայտնվել էր Դատավորների առաջխաղացման ցուցակներում որպես դատավոր, սակայն մեծահոգաբար հրաժարվել էր դատավորի պաշտոնից:
Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է մի քանի պաշտոն զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ , բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Նման ներկայանալի պաշտոններ զբաղեցնելը ոչ միայն Գագիկ Հարությունյանի շնորհքն է, այլեւ նման հատընտիր խնամիներ ունենալու արդյունքը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը ամուսնացած է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ, ՍԴ նախագահը խնամիական կապեր ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի դուստրը ՍԴ նախագահի հարսն է:

Հիշեցնենք, որ «Ազգուտակով` պաշտոնյա» շարքի շրջանակներում անդրադարձել էինք ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովին ու Հերմինե Նաղդալյանին:

Հ. Գ. Ուրախ կլինենք, եթե ընթերցողները լրացնեն մեր տեղեկությունները պաշտոնյաների ընտանիքների մասին: Հնարավոր է՝ նրանց պաշտոնյա հարազատներից ոմանց մասին մենք բավարար տեղեկություններ չունենանք:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված