Հայերեն


Ցավոտ դաշտան․ ինչ անել

Blog

Դաշտանը, որպես ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկների ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կաթնագեղձերի պնդացում, գերգրգռվածություն, ծանրության զգացում` որովայնի ստորին հատվածում:
Այս ախտանիշների դեպքում հաճախ բուժման կարիք չի զգացվում: Սակայն երբեմն դաշտանն ընթանում է որովայնի ստորին հատվածի և փոքր կոնքի շրջանում կծկողական բնույթի սաստիկ ցավերով, գլխացավով, փսխումով, քնի խանգարումով, աշխատունակության անկումով, հիշողության թուլությամբ և այլն: Այս բոլորը բնորոշ են ցավոտ դաշտանի համախտանիշին:
Արգանդը սնամեջ, տանձաձև մկանային օրգան է, որը սեռական հորմոնների ազդեցության տակ պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների: Մասնավորապես դաշտանային պարբերաշրջանի վերջում լորձաթաղանթը անջատվում է և շերտազատվում, արյունատար անոթները բացվում են, արգանդամկանները կծկվում, և շերտազատված լորձաթաղանթը դուրս է մղում արյան տեսքով: Որոշ անհատների մոտ չափից ավելի շատ են արտադրվում արգանդամկանների կծկում առաջացնող պրոստագլանդինները, որոնք հարուցում են արգանդամկանի անընդմեջ կծկումներ: Չափից ուժեղ կծկվելու դեպքում այն ճնշում է շրջակա արյունատար անոթները` դադարեցնելով թթվածնի մատակարարումն արգանդի հյուսվածքներ: Ցավն առաջանում է, երբ մկաններն այլևս չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին:
Ցավոտ դաշտանը լինում է առաջնային և երկրորդային:

Առաջնայինը կամ ֆունկցիոնալը, որպես կանոն, նկատվում է չծննդաբերած կանանց և հատկապես աղջիկների մոտ: Ցավերը կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ կամ դաշտանի հետ միաժամանակ և անցնել 1-3 օրից: Սովորաբար կնոջ տարիքի հետ այս ցավերը նվազում են և երեխա ունենալուց հետո գրեթե անհետանում: Ցավերի պատճառ կարող են լինել ներքին սեռական օրգանների թերզարգացումը և վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ, ինչպես նաև հորմոնային խանգարումները, անատոմիական կառուցվածքը, արգանդի` չափից ավելի առաջ կամ հետ թեքվածությունը: Առաջնային ցավոտ դաշտանի պատճառ կարող է լինել նաև էնդոմետրիոզը. հիվանդություն, երբ արգանդի լորձաթաղանթը թափանցում է արգանդի մկանային շերտի կամ ձվարանային հյուսվածքի մեջ: Այդ էնդոմետրիոիդ օջախները դաշտանային պարբերաշրջանի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների (արգանդի լորձաթաղանթի արյունալեցում, լորձաթաղանթի շերտազատում և այլն), որոնք էլ դառնում են ցավի պատճառ:

Երկրորդային կամ օրգանական ցավոտ դաշտանը կանանց մեծ մասի մոտ սկզբում ընթանում է առանց ցավերի, սակայն ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած կպումների, արգանդի դիրքի շեղումների (թեքում առաջ և հետ), ձվարանների հորմոնային անբավարարության, փոքր կոնքի օրգանների ախտահարումների, ինչպես նաև սեռավարակների հետևանքով հետագայում ընթանում է տհաճ երևույթներով ու խիստ ցավերով: Այս դեպքում ցավերը սկսվում են դաշտանից շատ ավելի շուտ և տևում ավելի երկար, քան սովորական դաշտանային ցավերը: Ցավոտ դաշտանի առաջացման գործում կարևոր դեր են խաղում նաև պրոստագլանդինների քանակի ավելացումը, արգանդի ուռուցքները (միոմա), էնդոմետրիոզը (արգանդի լորձաթաղանթի հաստացում), ձվարանի կիստան, ինչպես նաև տեղադրված ներարգանդային պարույրը և այլն:

Միոմայի ժամանակ արգանդի պատը ենթարկվում է փոփոխության, որն էլ դառնում է մեխանիկական արգելք` դաշտանային արյան հոսքի համար: Դրա հետևանքով սկսվում են ուժեղ կծկումներ, որոնք ընկալվում են որպես ցավ: Ինչ վերաբերում է էնդոմետրիոզ հիվանդությանը, որը դաշտանի ժամանակ շատ հաճախ դառնում է ուժեղ ցավերի, արյունահոսության, որոշ դեպքում նաև անպտղության պատճառ, ապա պետք է ասել, որ դա պայմանավորված է արյան մեջ հայտնված և շրջանառող` արգանդի լորձաթաղանթի մասնիկներով, որոնք կարող են կանգ առնել ինչպես սեռական (ձվարան, արգանդ, փողեր, հեշտոց), այնպես էլ արտասեռական օրգաններում (թոքեր, աղիքներ): Դաշտանի ժամանակ լորձաթաղանթի այդ տարրերը հորմոնների ազդեցությամբ ենթարկվում են փոփոխությունների (արգանդի արյունալեցում, լորձաթաղանթի շերտազատում և այլն):

Դաշտանի տևողությունը 3-7 օր է: Սովորաբար նորմալ դաշտանային պարբերաշրջանը 21-35 օր է, թեպետ հիմնականում լինում է 28-30 օր: Ցավոտ դաշտանի պատճառները հայտնաբերելու և ճիշտ բուժման համար անհրաժեշտ է դիմել բժշկի:

Եթե դաշտանային ցավերի պատճառը հիվանդությունն է` անպայման հետևեք բժշկի խորհուրդներին և հիմնովին բուժվեք: Սեռավարակների և փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների դեպքում բժիշկը կնշանակի հակաբիոտիկներ, միոմայի կամ կիստայի պարագայում ցուցված է վիրաբուժական միջամտությունը: Եթե ցավերի պատճառը ներարգանդային պարույրն է, և դրանք չեն մեղմանում ներդնելուց 3 ամիս անց, ապա այն անհրաժեշտ է հեռացնել և ընտրել հակաբեղմնավորիչ այլ միջոց:

Անհրաժեշտ է խուսափել նստակյաց ապրելակերպից: Ամեն օր առնվազն կես ժամ քայլեք, զբոսնեք, կատարեք ֆիզիկական վարժություններ: Ֆիզիկապես ակտիվ կյանք վարող կանայք ավելի հազվադեպ են դաշտանային ցավեր ունենում:

Առատ դաշտանի պատճառները մի քանիսն են: Օրինակ` ժառանգական նախատրամադրվածությունը, երբ կինը կարող է առողջ լինել, օրգանական ֆունկցիոնալ խանգարում չունենալ: Այս դեպքում այն չպետք է վերածվի արյունահոսության: Մյուս պատճառն արգանդի լորձաթաղանթի միջին շերտի հաստացումն է, որը դաշտանի ժամանակ անջատվում և դուրս է գալիս օրգանիզմից արյան տեսքով: Բացի այդ, պատճառ կարող են դառնալ նաև արգանդի միջին մկանային շերտի հիվանդությունները, օրինակ` միոման, որի ժամանակ միոմատոզ հանգույցը խանգարելով արգանդի նորմալ կրճատմանը, արգելակում է արյան դուրս գալուն, որի հետևանքով դաշտանի օրերը երկարում են և այն լինում է առատ:

Հիշեք` ջեռակ կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ցավի պատճառը դաշտանն է: Ջեռակը խիստ հակացուցված է և շատ վտանգավոր որովայնային այլ ցավերի դեպքում` կույր աղիքի որդանման ելունի բորբոքում, լեղապարկի սուր բորբոքում և այլն, որոնք մեծ մասամբ ուղեկցվում են բարձր ջերմությամբ:

Դաշտանային պարբերաշրջանի ցանկացած խանգարման, այդ թվում` ցավոտ դաշտանի դեպքում անպայման պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի:

Գայանե Ավագյան

Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված