Հայերեն


«Սետկայա սարքել… » «Կիրովականցի Վաղոն» քրոջ պատիվը պաշտպանելու համար դանակի 22 հարվածով սպանել է նրա սիրեկանին

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վաղինակ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

1991 թվականին ծնված Վաղինակ Դ.-ն մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի մոտ 22 վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

2015 թվականի հունիսի 3-ին բազմաթիվ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ազատ Ա.-ն հասցրել է ոստիկաններին տեղեկացնել, որ իրեն վնասվածքները պատճառել է «Կիրովականցի Վաղոն»:

Վաղինակ Դ.-ն հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ նրա քույրը երկու երեխաների հետ Ռուսաստանում գտնվող ամուսնուց հեռացել, Երևանում ապրել է գործով տուժող Ազատի, նրա կնոջ ու երեխաների հետ:

Ազատը, ըստ դատական ակտի, ՌԴ Արխանգելսկ քաղաքոմ բնակվող Լ. Դ.-ի հետ ծանոթացել էր 2014 թվականին սոցիալական կայքի միջոցով: Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վերածվել էին սիրային հարաբերությունների: Երեխաների հետ Ռուսաստանից առանց ամուսնու վերադառնալով՝ Լ.Դ.-ն այդ մասին տեղեկացրել էր ոչ միայն իր ընտանիքին, այլև Ազատին:

Վերջինս, ինչպես Լ. Դ.-ի հարազատները, նույնպես գնացել է օդանավակայան, դիմավորել է Լ. Դ.-ին, ով երեխաներին ծնողների հետ ուղարկել է Վանաձոր, ինքը մնացել է Ազատի մոտ՝ նրան ներկայացնելով որպես իր ընկերուհու ամուսին: Որոշ ժամանակ անց Լ. Դ.-ն Երևան է տեղափոխել նաև երեխաներին՝ բոլորը բնակվել են Ազատի ընտանիքի հետ:

Շուտով Ազատը սկսել է ճնշել Լ. Դ.-ին, վախեցնել երեխաներին, սպառնացել է վերացնել նրա ընտանիքը, սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, նրան ուղարկելու է Թուրքիա՝ մարմնավաճառության…

Վաղինակի քույրը երեխաների հետ հեռացել է Ազատի տանից, գնացել է հայրական տուն:

Դատարանում ամբաստանյալի քույրն ակնարկել է, թե Ազատի կողմից ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, ժամանակին իրավապահներին չի դիմել, որովհետև վախեցել է իր ընտանիքի, երեխաների, իր կյանքի ու անվտանգության համար:

Նա դատարանում հայտնել է, թե ինքն իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս իրեն խայտառակող լուսանկարներ ուներ, ցանկանում էր դրանք ցույց տալ եղբորը. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- դատարանում ասել է ամբաստանյալի քույրը:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Վաղինակ Դ.-ն ասել է, թե չի ցանկացել Ազատին սպանել, նրան դանակով հարվածել է՝ պատժելով իրեն խաբելու, «կեղտոտ ձևով իր օջախ մտնելու» համար… Ազատն իր «մաքուր ընտանիքը շփոթել էր կեղտոտ ընտանիքի հետ»… Վաղինակը պնդել է, թե Վանաձորից Երևան էր եկել միայնակ՝ առանց ընկերների… Նա հայտնել է, թե Ազատին դանակով հարվածել է այն բանից հետո, երբ նա իրեն ցույց է տվել քրոջ մերկ լուսանկարները…

Դանակով բազմաթիվ վնասվածքներ ստացած Ազատը, որ հաղթանդամ տղամարդ էր, ըստ ականատես վկաների, գոռացել է. «Տղերք, հասեք, զանգեք սկոռի, մորթեցին ինձ դրանք…»: Իսկ հիվանդանոցի վերելակի մեջ, ըստ ականատես վկայի, Ազատը, շնչակտուր լինելով խնդրել է. «Մեռնում եմ, փրկեք, մեջքս, պոչկաներս սետկայա սարքել»… Նաև ասել է. «Վախ, Վաղո»… Նա ասել է, որ Վաղոն կիրովականցի է, ասել է, թե ում տղան է նա…

Նախաքննության ավարտին Վաղինակին առաջադրված էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանքը, միայն թե՝ «գործով չպարզված անձանց» փոխարեն կոնկրետ Վաղինակի երկու ընկերների անուններ էին՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի: Վերջիններս մի քանի ամիս կալանքի տակ են պահվել, սակայն քրեական հետապնդման մարմինը գործուն ապացույցներ չի կարողացել ձեռք բերել նրանց մասնակցության վերաբերյալ, հիշյալ անձինք բաց են թողնվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դատարանում մեղադրող դատախազի կողմից մեղադրանքի ծավալը փոխվել է այն առումով, որ Վաղինակ Դ.-ն ամեն դեպքում սպանությունը կատարել է երկու այլ՝ չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Դեպքի վայրից Վաղինակի հետ երկու այլ փախչողների տեսնելու վերաբերյալ նախաքննական ցուցմունքներում հայտնել էին մի քանի վկաներ…

Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է գնահատել, որ «Վաղինակ Դ.-ի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից տուժող Ազատ Ա.-ին դիտավորությամբ կյանքից զրկելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:

Դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալի և նրա շահերի պաշտպանի պնդումները, թե Վաղինակը սպանությունը կատարել է միայնակ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Հանցագործության կատարման պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չգտնվելը հիմնավորված է նաև դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ Վաղինակ Դ.-ն դեպքի պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի էր առել տուժողի վարքագծի հակաբարոյականությունն ու հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Դա, ըստ դատական ակտի, արտահայտվել է դեպքին նախորդող ժամանակահատվածում «ամբաստանյալի ու նրա քրոջ նկատմամբ տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագծով, ինչից դրդված՝ ամբաստանյալ Վաղինակ Դ.-ն, կողմնորոշված լինելով իր ընտանիքի պատիվը բարձր պահելու միտումով և գտնվելով հուզական լարվածության վիճակում, մի խումբ անձանց հետ միասին ապօրինաբար կյանքից զրկել է տուժողին»:

Ըստ դատական ակտի՝ Վաղինակն աջակցել է հանցագործության բացահայտմանը, նա մատնացույց է արել դեպքի և հանցագործության գործիքի գտնվելու վայրերը:

Դատախազը միջնորդել էր Վաղինակ Դ.-ին դատապարտել 18 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Վաղինակ Դ.-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտել էր 14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 3-ից:

Վաղինակ Դ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժն ակնհայտ մեղմ լինելու պատճառաբանությամբ: Դատախազի պահանջն էր՝ խստացնել Վաղինակ Դ.-ի պատիժը:

Պաշտպանը, նշելով, որ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակված, խնդրել էր վերաորակել արարքը, Վաղինակ Դ.-ին մեղավոր ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով կամ, ծայրահեղ դեպքում՝ 104 հոդվածի 1-ին մասով՝ միայնակ կատարած դիտավորյալ սպանության համար, քանի որ գործի քննությամբ պաշտպանական կողմն ապացուցված չի համարել, թե սպանությունը կատարվել է խմբի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի բողոքը, իսկ պաշտպանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ եզրահանգելով, որ գործի քննությամբ չի ապացուցվել երկու և ավելի անձանց կողմից տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, ինչպես նաև չի հիմնավորվել սպանությունը մի քանի հոգով միասին կատարելու՝ հանցակիցների գիտակցումը:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան
Ամենադիտված