Հայերեն


Քրոջ «նամուսը» պահելու համար Վաղոն դանակահարել է նրա սիրեկանին

Հասարակություն

1in.am | Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վաղինակ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

1991 թվականին ծնված Վաղինակ Դ.-ն մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի մոտ 22 վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

2015 թվականի հունիսի 3-ին բազմաթիվ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ազատ Ա.-ն հասցրել է ոստիկաններին տեղեկացնել, որ իրեն վնասվածքները պատճառել է «Կիրովականցի Վաղոն»:

Վաղինակ Դ.-ն հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ նրա քույրը երկու երեխաների հետ Ռուսաստանում գտնվող ամուսնուց հեռացել, Երևանում ապրել է գործով տուժող Ազատի, նրա կնոջ ու երեխաների հետ:

Ազատը, ըստ դատական ակտի, ՌԴ Արխանգելսկ քաղաքոմ բնակվող Լ. Դ.-ի հետ ծանոթացել էր 2014 թվականին սոցիալական կայքի միջոցով: Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վերածվել էին սիրային հարաբերությունների: Երեխաների հետ Ռուսաստանից առանց ամուսնու վերադառնալով՝ Լ.Դ.-ն այդ մասին տեղեկացրել էր ոչ միայն իր ընտանիքին, այլև Ազատին:

Վերջինս, ինչպես Լ. Դ.-ի հարազատները, նույնպես գնացել է օդանավակայան, դիմավորել է Լ. Դ.-ին, ով երեխաներին ծնողների հետ ուղարկել է Վանաձոր, ինքը մնացել է Ազատի մոտ՝ նրան ներկայացնելով որպես իր ընկերուհու ամուսին: Որոշ ժամանակ անց Լ. Դ.-ն Երևան է տեղափոխել նաև երեխաներին՝ բոլորը բնակվել են Ազատի ընտանիքի հետ:

Շուտով Ազատը սկսել է ճնշել Լ. Դ.-ին, վախեցնել երեխաներին, սպառնացել է վերացնել նրա ընտանիքը, սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, նրան ուղարկելու է Թուրքիա՝ մարմնավաճառության…

Վաղինակի քույրը երեխաների հետ հեռացել է Ազատի տանից, գնացել է հայրական տուն:

Դատարանում ամբաստանյալի քույրն ակնարկել է, թե Ազատի կողմից ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, ժամանակին իրավապահներին չի դիմել, որովհետև վախեցել է իր ընտանիքի, երեխաների, իր կյանքի ու անվտանգության համար:

Նա դատարանում հայտնել է, թե ինքն իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս իրեն խայտառակող լուսանկարներ ուներ, ցանկանում էր դրանք ցույց տալ եղբորը. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- դատարանում ասել է ամբաստանյալի քույրը:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Վաղինակ Դ.-ն ասել է, թե չի ցանկացել Ազատին սպանել, նրան դանակով հարվածել է՝ պատժելով իրեն խաբելու, «կեղտոտ ձևով իր օջախ մտնելու» համար… Ազատն իր «մաքուր ընտանիքը շփոթել էր կեղտոտ ընտանիքի հետ»… Վաղինակը պնդել է, թե Վանաձորից Երևան էր եկել միայնակ՝ առանց ընկերների… Նա հայտնել է, թե Ազատին դանակով հարվածել է այն բանից հետո, երբ նա իրեն ցույց է տվել քրոջ մերկ լուսանկարները…

Դանակով բազմաթիվ վնասվածքներ ստացած Ազատը, որ հաղթանդամ տղամարդ էր, ըստ ականատես վկաների, գոռացել է. «Տղերք, հասեք, զանգեք սկոռի, մորթեցին ինձ դրանք…»: Իսկ հիվանդանոցի վերելակի մեջ, ըստ ականատես վկայի, Ազատը, շնչակտուր լինելով խնդրել է. «Մեռնում եմ, փրկեք, մեջքս, պոչկաներս սետկայա սարքել»… Նաև ասել է. «Վախ, Վաղո»… Նա ասել է, որ Վաղոն կիրովականցի է, ասել է, թե ում տղան է նա…

Նախաքննության ավարտին Վաղինակին առաջադրված էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանքը, միայն թե՝ «գործով չպարզված անձանց» փոխարեն կոնկրետ Վաղինակի երկու ընկերների անուններ էին՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի: Վերջիններս մի քանի ամիս կալանքի տակ են պահվել, սակայն քրեական հետապնդման մարմինը գործուն ապացույցներ չի կարողացել ձեռք բերել նրանց մասնակցության վերաբերյալ, հիշյալ անձինք բաց են թողնվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դատարանում մեղադրող դատախազի կողմից մեղադրանքի ծավալը փոխվել է այն առումով, որ Վաղինակ Դ.-ն ամեն դեպքում սպանությունը կատարել է երկու այլ՝ չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Դեպքի վայրից Վաղինակի հետ երկու այլ փախչողների տեսնելու վերաբերյալ նախաքննական ցուցմունքներում հայտնել էին մի քանի վկաներ…

Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է գնահատել, որ «Վաղինակ Դ.-ի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից տուժող Ազատ Ա.-ին դիտավորությամբ կյանքից զրկելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:

Դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալի և նրա շահերի պաշտպանի պնդումները, թե Վաղինակը սպանությունը կատարել է միայնակ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Հանցագործության կատարման պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չգտնվելը հիմնավորված է նաև դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ Վաղինակ Դ.-ն դեպքի պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի էր առել տուժողի վարքագծի հակաբարոյականությունն ու հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Դա, ըստ դատական ակտի, արտահայտվել է դեպքին նախորդող ժամանակահատվածում «ամբաստանյալի ու նրա քրոջ նկատմամբ տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագծով, ինչից դրդված՝ ամբաստանյալ Վաղինակ Դ.-ն, կողմնորոշված լինելով իր ընտանիքի պատիվը բարձր պահելու միտումով և գտնվելով հուզական լարվածության վիճակում, մի խումբ անձանց հետ միասին ապօրինաբար կյանքից զրկել է տուժողին»:

Ըստ դատական ակտի՝ Վաղինակն աջակցել է հանցագործության բացահայտմանը, նա մատնացույց է արել դեպքի և հանցագործության գործիքի գտնվելու վայրերը:

Դատախազը միջնորդել էր Վաղինակ Դ.-ին դատապարտել 18 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Վաղինակ Դ.-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտել էր 14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 3-ից:

Վաղինակ Դ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժն ակնհայտ մեղմ լինելու պատճառաբանությամբ: Դատախազի պահանջն էր՝ խստացնել Վաղինակ Դ.-ի պատիժը:

Պաշտպանը, նշելով, որ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակված, խնդրել էր վերաորակել արարքը, Վաղինակ Դ.-ին մեղավոր ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով կամ, ծայրահեղ դեպքում՝ 104 հոդվածի 1-ին մասով՝ միայնակ կատարած դիտավորյալ սպանության համար, քանի որ գործի քննությամբ պաշտպանական կողմն ապացուցված չի համարել, թե սպանությունը կատարվել է խմբի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի բողոքը, իսկ պաշտպանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ եզրահանգելով, որ գործի քննությամբ չի ապացուցվել երկու և ավելի անձանց կողմից տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, ինչպես նաև չի հիմնավորվել սպանությունը մի քանի հոգով միասին կատարելու՝ հանցակիցների գիտակցումը:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է:

Վաղինակ Դ.-ի արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից՝ 104 հոդվածի ավելի մեղմ՝ 1-ին մասով: Սրանից հետևել է նաև պատժի մեղմացումը՝ Վաղինակ Դ.-ն 14 տարի ազատազրկման փոխարեն դատապարտվել է 11 տարի ազատազրկման:

 

 
Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «600-700 մլն դոլարի ներդրումներ, 13 հազար աշխատատեղ, 130 մլրդ դրամ վճարված հարկեր»․ հանքարդյունաբերության ոլորտը՝ թվերովԱշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին․ Իվետա Տոնոյան Երևանում բացվել է «Դոմուս» հիպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Փաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԱղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ Սարգսյան Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԵկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում
Ամենադիտված