Հայերեն


Ինչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի մասին

Հասարակություն

«Գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ ամրացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։15)։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ
Շատ ընտանիքներում սեղանին միշտ ոգելից խմիչք կա, մինչդեռ կան ընտանիքներ, որտեղ ալկոհոլ օգտագործելը խստիվ արգելվում է։ Ինչո՞ւ են տեսակետները տարբեր։ Պատճառը կարող է լինել, օրինակ՝ մշակույթը, առողջությունը կամ կրոնը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Աստվածաշունչը դատապարտում է հարբեցողությունն ու ոգելից խմիչքի չարաշահումը, սակայն չափավոր օգտագործումը՝ ոչ (Կողոսացիներ 3։5)։ Հնուց ի վեր աստվածավախ տղամարդիկ ու կանայք գինի են օգտագործել, խմիչք, որի մասին Աստվածաշնչում հիշատակվում է ավելի քան երկու հարյուր անգամ (Ծննդոց 27։25)։ «Ուրախությամբ հացդ կեր և զվարթ սրտով գինիդ խմիր»,— ասվում է Ժողովող 9։7-ում։ Քանի որ գինին բարձրացնում է մարդու տրամադրությունը, այն հաճախ մատուցվում էր տոների և ուրախ առիթների ժամանակ, օրինակ, հարսանիքներին։ Հենց հարսանեկան խնջույքի ընթացքում էր, որ Հիսուս Քրիստոսը կատարեց իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձնելով (Հովհաննես 2։1–11)։ Գինին օգտագործում էին նաև բժշկական նպատակներով (Ղուկաս 10։34; 1 Տիմոթեոս 5։23)։

Արդյո՞ք Աստվածաշունչը սահմաններ դնում է։

«Մի՛ եղեք չափից շատ գինի խմելուն գերի» (Տիտոս 2։3)։

ԻՆՉՈ՞Ւ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՔԵԶ
Ամեն տարի մեծանում է այն ընտանիքների թիվը, որոնք տառապում են ծնողներից մեկի կամ երկուսի՝ ալկոհոլ չարաշահելու պատճառով։ Խմիչքի չարաշահման հետևանքով շատ մարդիկ են մահանում, վթարներ են տեղի ունենում, այդ թվում նաև ավտովթարներ։ Խմիչքը վնասակար ազդեցություն է գործում նաև մարդու ուղեղի, սրտի, լյարդի և ստամոքսի վրա։ Ըստ Աստվածաշնչի՝ կարևոր պահանջներից մեկն այն է, որ մարդը զսպվածություն դրսևորի ուտելու և խմելու հարցում (Առակներ 23։20;1։ Տիմոթեոս 3։2, 3, 8)։ Եթե ինքնատիրապետման պակաս դրսևորենք, չենք արժանանա Աստծու հավանությանը։ Աստվածաշունչն ասում է. «Գինին ծաղրող է, ու ոգելից խմիչքը՝ կռվարար, և ամեն ոք, ով դրա պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ» (Առակներ 20։1)։

Օրինակ՝ ալկոհոլը կարող է «շեղել» անհատին՝ քայքայելով նրա բարոյական չափանիշները։ Աստվածաշունչը ասում է, որ հարբեցողները հավիտենական կյանքը չեն ժառանգի (Կորնթացիներ 6։9, 10)։

Ե՞րբ տեղին չի լինի ալկոհոլ օգտագործել

«Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3)։

Մի հանրագիտարանում ասվում է. «Ալկոհոլը ուժեղ թմրանյութ է»։ Սակայն լինում են դեպքեր, երբ տեղին չէ նույնիսկ փոքր քանակով այն օգտագործել։

Մարդիկ հաճախ ընկնում են փորձանքի մեջ, քանի որ սխալ ժամանակ են ալկոհոլ օգտագործում։ Աստվածաշունչը ասում է, որ «ամեն ինչ իր ժամանակն ունի», այդ թվում նաև ոգելից խմիչք օգտագործելը (Ժողովող 3։1)։ Օրինակ՝ անչափահասներին օրենքով արգելվում է ալկոհոլ օգտագործել։ Այն հակացուցված է նաև նրանց, ովքեր բուժվում են ալկոհոլիզմից կամ այնպիսի դեղ են օգտագործում, որը կարող է հակազդեցության մեջ մտնել խմիչքի հետ։ Ալկոհոլ տեղին չէ օգտագործել նաև աշխատանքի գնալիս, հատկապես եթե աշխատանքը կապված է վտանգավոր սարքավորումների հետ։ Իմաստունները իրենց կյանքին և առողջությանը վերաբերվում են որպես Աստծու կողմից տրված անգին պարգևի (Սաղմոս 36։9)։

Առողջ եղեք։

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված