Հայերեն


«Դանակը կկոխեմ․․․». խանդոտ ամուսինը խեղդել է իր 3 երեխաների մորը

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

43-ամյա Արթուր Մ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արթուրի կինն էր՝ նրա 3 անչափահաս երեխաների մայրը:

Ըստ դատական ակտերի՝ Արթուրը տուժող Նարինե Դ.-ի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է երեք երեխա: Արթուրը մշտապես անհիմն խանդել է կնոջը, հաճախ վիճել է նրա հետ: Վեճերին հաճախ ականատես են եղել երեխաները:

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուրը դարձյալ խանդի պատճառով վիճել է Նարինեի հետ: Վեճը շարունակվել է նաև հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին: Նարինեն ասել է, թե այդպես համատեղ ապրելն անհնար է, ինքն ուզում է բաժանվել: Նա զանգել, կանչել է ամուսնու ծնողներին, վերջիններս նախատել են Արթուրին: Երբ Նարինեն նորից է ասել, որ ուզում է բաժանվել, Արթուրը սպառնացել է, թե կսպանի նրան:

Սեպտեմբերի 18-ի առավոտյան Արթուրը հոր հետ աշխատել է հողամասում, Նարինեն զբաղվել է տնային գործերով:

Սեպտեմբերի 19-ին Արթուրը համոզել է կնոջը, որ իրենց «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով գնան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ՝ բանջարեղեն գնելու: Զարթոնքից նրանք գնացել են Արևիկ գյուղ՝ խաղող գնելու: Այնտեղից Արթուրն ու Նարինեն նորից գնացել են Զարթոնք, հանդիպել են Արթուրի հարազատներին, իսկ հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան: Օրվա ընթացքում երեխաները մի քանի անգամ զանգել են իրենց մայրիկի հեռախոսին՝ հարցնելով, թե երբ են տուն վերադառնալու:

Ճանապարհին Արթուրը նորից վիճել է կնոջ հետ՝ անհիմն խանդի պատճառով:

Արթուրը սկզբում մեքենայի մեջ, ապա դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել Նարինեին, ապա ձեռքով սեղմել է նրա պարանոցը ու շնչահեղձ անելով՝ սպանել է:

Արթուր Մ.-ն առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչել: Ընդհանուր իրավասության դատարանում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Արթուր Մ.-ն հայտնել է, թե Նարինեն անչափահաս էր, երբ իրենք ամուսնացել էին: Համատեղ կյանքի ընթացքում հաճախ են վիճել: Դեպքի օրը կնոջ հետ երեխային տարել են մանկապարտեզ, հետո բանկ են գնացել՝ վարկի գործով: Տուն են վերադարձել: Այդ ընթացքում իրենց աղջիկը դպրոցից տուն է եկել, ասել է, թե վատ է զգում: Կինն ու դուստրը մնացել են տանը, ինքը հայրական տուն է գնացել, արկղերի մեջ պոմիդորներ է դասավորել, դրանք տեղավորել է մեքենայի մեջ, որ տանեն վաճառելու: Կնոջ հետ պոմիդորները տարել են Երևան՝ Երրորդ մաս, որտեղ պոմիդորի գնորդ ունեին:

Այնուհետև մեքենայով գնացել են Զարթոնք գյուղ՝բարեկամի տուն, ապրանքափոխանակության համար բանջարեղեն գնելու: Այդտեղից գնացել են Արևիկ գյուղ, խաղող են գնել, վերադարձել են Զարթոնք, այցելել են մի քանի բարեկամի:

Հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան:

Ըստ Արթուրի՝ ճանապարհին ինքը զգացել է, որ մեքենան լավ չի աշխատում, մտել է մեքենայի տակ, որ տեսնի՝ ինչ է եղել, փորձել է նորոգել մեքենան: Մինչ ինքը մեքենան էր նորոգում, կնոջ հեռախոսին զանգեր էին գալիս: Ինքը հարցրել է՝ ով է զանգում, կինը պատասխանել է՝ երեխաները: Երբ մեքենայի տակից դուրս է եկել, կնոջ հեռախոսին նորից զանգ է եկել: Ինքը պահանջել է, որ նա հեռախոսն իրեն տա: Կինը հեռախոսն անջատել ու իրեն չի տվել: Ինքը կնոջը խնդրել է մեջքը թափ տալ, կինը պատասխանել է. «Ինքդ թափ տուր»: Ինքը նկատել է, որ կինը ինչ-որ բան է ուզում անել հեռախոսով: Հարցրել է՝ ով էր զանգում: Կինը զայրացրել է իրեն: Ինքը ապտակել է նրան: Կինը վիրավորական խոսք է ասել անհասցե: Ինքը նրան մեկ անգամ էլ է ապտակել:

Դրանից հետո կինը ոտքերով ու ձեռքերով հարվածել է իրեն ու գոռալով պահանջել է, որ թույլ տա՝ մեքենայից իջնի: Ինքը ափով փակել է կնոջ բերանը, որ նա «սուս մնա»: Կինը կծել է իր ձեռքը: Ինքը ձեռքը հետ է քաշել ու մի քանի անգամ հարվածել է կնոջը:

Դրանից հետո կինը ցանկացել է մեքենայից իջնել, նա ասում էր, թե բաժանվելու է: Նա իջել է մեքենայից՝ կրկնելով, թե բաժանվելու է:

Կինը «ագրեսիվ շարժումներ է արել», փորձել է հեռանալ, ինքը քաշել է նրա շորերից, մի քանի անգամ էլ է խփել, որ չհեռանա: Իրար քաշքշելու ժամանակ երկուսով ընկել են , կինը վեր է կացել ու գնացել է դեպի ջրատարը: Ինքն էլ է գնացել: Տեսել է, որ կնոջ աչքը արյունոտ է, առաջարկել է գնալ մեքենայի մոտ, որ աչքը լվանան: Կինը կանգնել ու հրել է իրեն: Ինքը հետ-հետ է գնացել ու ընկել է ջրատարը: Կինն էլ է ընկել ջրատարը: Ինքը տեսել է, որ ջրատարի մեջ կնոջ մազերը փաթաթվել են ծառի ճյուղերին, նա անկանոն շարժումներ է անում, մոտեցել ու փորձել է փրկել նրան: Մի կերպ նրան դուրս է բերել ջրատարից, դրել է ափին ու տեսել է, որ կինը չի շարժվում: Փորձել է նրա կուլ տված ջուրը հանել՝ նրան պառկեցրել է բերանի վրա, փորին սեղմել է մի քանի անգամ: Ոչ մի փոփոխություն չի եղել: Ինքը նրա կողքին չոքած մնացել է: Հետո մեքենայի ազդանշանի ձայն է լսել: Վազելով գնացել է իր մեքենայի մոտ: Այնտեղ արդեն մարդիկ էին հավաքվել: Իրեն հարցրել են՝ ինչո՞վ կարող են օգնել: Ինքը խնդրել է շտապօգնություն կանչել, որովհետև կինը ջրատարի մեջ խեղդվել է:

Արթուրն ընդունել է, որ կնոջը ծեծել է, բայց ասել է, թե նրան չի սպանել, սպանելու դիտավորություն չի ունեցել:

Տուժողի իրավահաջորդը՝ Նարինեի քույրը, հայտնել է, որ քրոջ ընտանիքում գրեթե միշտ լարված մթնոլորտ է եղել, վեճերը երեխաների աչքի առաջ էին տեղի ունենում: Արթուրը խանդից Նարինեի առաջ արգելքներ է դրել՝ մոտակա խանութ չգնալ, պատուհանից դուրս չնայել, մարդկանց չբարևել, չաշխատել: Նա ծեծել է Նարինեին՝ հիվանդագին խանդի պատճառով: Նարինեն մշտապես տան գործերով, երեխաներով էր զբաղված, նա շատ հավատարիմ կին էր:

Դեպքի օրը քույրը Նարինեի հետ խոսել է ժամը 17-ն անց 40-ին: Նարինեն ասել է, թե ամեն բան նորմալ է: Իսկ հաջորդ առավոտյան բարեկամներից մեկն ասել է, որ զանգի քրոջ տուն՝ ինչ-որ բան է կատարվել: Քույրը զանգել է Նարինեի մեծ աղջկան, վերջինս ասել է. «Մաման մահացել ա, մորքուր, պապան իրան սպանել ա»: Դեպքից մեկ օր առաջ Արթուրը Նարինեին սպառնացել էր, որ նա կամ իր հետ է լինելու, կամ ինքը նրան մորթելու, կոկորդը կտրելու է…

Երեխաներն ասել են, թե դեպքից առաջ իրենք անընդհատ զանգել են մայրիկին: Վերջին խոսակցության ժամանակ մայրն ասել է, թե քսան րոպեից տանը կլինեն: Մեկ ժամ անց երեխաները զանգել են, մայրը չի պատասխանել: Նրա հեռախոսն անհասանելի է դարձել…

Երեխաներն ասել են, թե դեպքից մեկ օր առաջ վեճի ժամանակ հայրը մորն իրենց ներկայությամբ ասել է. «Վիզդ կկտրեմ, դանակը կկոխեմ, թոք ու ջիգյարդ կխառնեմ»…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Նարինե Դ.-ի մահը վրա է հասել պարանոցի օրգանները բութ առարկայով սեղմելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից: Տուժողի մարմնին առկա են եղել նաև բազմաթիվ վնասվածքներ՝ մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ չգտնվող… Ըստ եզրակացության՝ կինը ջրահեղձ չի եղել…

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Մ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 9 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալի շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Ստեփանյանը իր բողոքում խնդրել էր բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ կամ քրեական գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Պաշտպանը նշել է, թե գործով վկաները դեպքին ականատես վկաներ չեն, նրանց ցուցմունքները հիմնականում վերաբերել են ամուսինների ընտանեկան, անձնական հարաբերություններին, և բավարար չեն հետևություն անելու համար, թե Արթուր Մ.-ն կնոջը սպանել է դիտավորյալ:

Պաշտպանը նշել է, թե ըստ ամբաստանյալի ցուցմունքների՝ տուժողի մահը վրա է հասել «ջրում հայտնվելու ժամանակ, իսկ մինչ այդ տուժողի՝ կնոջը ոչ վայել վարքագծի հետևանքով, ինքը, լինելով զայրացած, հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ապտակել է նրան, հարվածներ է հասցրել, որի հետևանքով փոխադարձաբար ստացել են մարմնական վնասվածքներ, մինչև ջրում հայտնվելը տուժողը ողջ է եղել, տուժողի հրելու պատճառով են իրենք ընկել ջրատարի մեջ…»:

Պաշտպանը նշել է, թե առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի հոգեկան վիճակը՝ աֆեկտի առկայություն, ինչպես նաև մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ «տուժողի մահվան իրական պատճառը պարզելուն» ուղղված փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ:

Դատարանը, ըստ պաշտպանի բողոքի, անհիմն մերժել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը և կայացրել է մեղադրական դատական ակտ, մինչդեռ դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին:

Ըստ պաշտպանի՝ այս գործով բացակայում է հանցադեպը, հետևաբար դատարանը պետք է կայացներ արդարացման դատական ակտ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Սաֆարյանն իր բողոքում խնդրել է դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության կամ պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացնել Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանված պատիժը:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ ամբաստանյալի արարքը սխալ է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն պետք է որակվեր նույն հոդվածի ավելի ծանր՝ 2-րդ մասով: Ըստ տուժող կողմի՝ Արթուր Մ.-ն սպանությունը կատարել է առանձին դաժանությամբ:

Տուժող կողմը դժգոհ է եղել նաև պատժաչափից, նշել է, որ առաջին ատյանի դատարանը Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում նրա կատարած արարքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, ամբաստանյալի անձին:

Վերաքննիչ քրեական դատարանը անհիմն է գնահատել ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքը՝ հետևության հանգելով, որ Արթուր Մ.-ի արարքը ճիշտ է որակված, նրա մեղավորության վերաբերյալ առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության: Արթուր Մ.-ն կատարել է դիտավորյալ սպանություն՝ նրա գործողություններում առկա է կնոջը կյանքից զրկելու դիտավորություն, նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մասնակիորեն՝ հանգելով հետևության, որ առաջին ատյանի դատարանը Արթուր Մ.-ի նկատմամբ, իրոք, սահմանել է անարդարացի՝ ակնհայտ մեղմ պատիժ՝ հաշվի չառնելով հանցանքի ծանրությունը, այն կատարողի անձը:

Վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Արթուր Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 11 տարի ազատազրկման:

Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Ամենադիտված