Հայերեն


Կլինիկական մահ․ ամեն ինչ այդ առեղծվածի մասին

Life

Կլինիկական մահ վերապրածների պատմությունները թունելի, պայծառ լույսի, մահացած հարազատների հետ հանդիպման վերաբերյալ միաժամանակ ե՛ւ վախեցնում են, ե՛ւ ապշեցնում: Արժե՞ արդյոք հավատալ այս վկայություններին, գուցե մահամերձության վիճակը պարզապես մեռնող ուղեղի պատրանքն է: Բելգիացի գիտնականները կարողացել են պարզել, ​​թե արդյոք իրակա՞ն են հիվանդների հիշողությունները, ովքեր դուրս են եկել կոմայից:

«Ես թռչում էի մի հսկա խողովակի վրայով: Թռիչքի զգացողությունները ծանոթ էին, նույնատիպ իրավիճակ ես զգացել էի երազում: Մտովի փորձում էի դանդաղեցնել թռիչքը կամ փոխել նրա ուղղությունը: Եվ ստացվեց. ոչ մի վախ կամ սարսափ չկար, միայն` երանություն: Փորձեցի վերլուծել կատարվածը, եզրակացություններն ակնթարթային էին: Այն աշխարհն, ուր հայտնվել էի, գոյություն ունի»,- պատմում է կլինիկական մահ վերապրած Վլադիմիր Եֆրեմովը:

Մահամերձության վերաբերյալ հետաքրքրությունն անսպառ է: Մենք ցանկանում ենք իմանալ հավերժական հարցի պատասխանը. կա՞ արդյոք «այնտեղ» ինչ-որ բան` կյանքի ավարտից հետո: Կլինիկական մահը վերապրածների մոտ մեծ մասամբ միեւնույն պատկերներն են` թունել, պայծառ լույս, անսովոր թեթեւություն ամբողջ մարմնով մեկ, հաճախ նաեւ մահացած հարազատների եւ մտերիմների հետ հանդիպման մասին պատմություններ:

Այս պատմություններն են, որ կարծես վկայում են հանդերձյալ կյանքի գոյության մասին: Մարդիկ մեծ մասամբ ուզում են հավատալ դրան: Իսկ կարելի՞ է արդյոք հավատալ այդ վկայություններին, գուցե դրանք մտացածին են: Բայց չէ՞ որ ստի դետեկտորների կամ ուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարելի է պարզել՝ սու՞տ են դրանք, թե՞ ոչ:

♦ Կա տարածված մի վարկած, որն ընդունում են բազմաթիվ բժիշկներ, ըստ որի մեռնողի գիտակցությունը մթագնում է, իսկ տեսադաշտը՝ նեղանում: Թունելի տեսիլքը պարզապես տեսադաշտի նեղացման արդյունք է, իսկ սպիտակ լույսը՝ վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի սենյակի լամպը:

♦ Ըստ մեկ այլ վարկածի՝ պայծառ լույսի կամ հանդերձյալ կյանքի տեսիլքը կարող են լինել զգայախաբության արդյունք, ուղեղի օրգանական ախտահարման հետեւանք, նույնիսկ մեռնողի հոգեբանական պաշտպանական հակազդում:

Բելգիայի Լիեժյան համալսարանի հետազոտողները ստեղծել են մի մեթոդ, որը կօգնի պարզել, թե ինչքանով են իրական կլինիկական մահ վերապրած հիվանդների տպավորությունները՝ արդեն դրամատիկ իրադարձություններից հետո: Բանն այն է, որ ուղեղը կարող է պահել ինչպես իրականում ապրած հիշողությունները, այնպես էլ սեփական երեւակայությունները` գրքերից եւ այլ հորինվածքներից վերցված: Բայց այդ հիշողությունները պահվում են ուղեղի տարբեր գոտիներում, եւ նրանց ակտիվացման ժամանակ ներառում են երկու տարբեր մեխանիզմներ: Այսպիսով ուղեղի տոմոգրամայի միջոցով այնքան էլ դժվար չի լինի պարզել, թե իրակա՞ն են մահվան հիշողությունները, թե՞ ոչ: Գիտնականներն աշխատել են այն մարդկանց հետ, ովքեր թմբիրի մեջ են եղել: Նրանք հարցում են արել առօրյա կյանքի իրական դեպքերի, ապա նաեւ մահամերձության մասին` արձանագրելով ուղեղի աշխատանքն այս կամ այն հիշողությունների ժամանակ: Այնուհետեւ հիվանդների ուղեղի գործունեությունը համեմատել են այն մարդկանց ուղեղի աշխատանքի հետ, ովքեր երբեք կոմայի մեջ չեն հայտնվել:

Արդյունքները զարմանալի են եղել, բայց տալ հստակ պատասխան, թե կա՞ արդյոք կյանք մահվանից հետո, ցավոք, ինչպես եւ նախկինում, ասել հնարավոր չէ: Կլինիկական մահվան հիշողությունները եղել են ավելի քան իրական, որոնք սակայն տարբերվել են իրական կյանքի հիշողություններից` պատկերները եղել են ավելի հստակ ու պայծառ:

Ըստ էության, մահամերձի ուղեղը պետք է աշխատի անկանոն՝ ընդհատումներով, քանի որ այդ պահին օրգանիզմը շարքից դուրս է գալիս: Այնուամենայնիվ, բելգիացի գիտնականների փորձարկումները պարզել են, որ այդ պահին հիվանդների ուղեղն աշխատել է ավելի հստակ, քան նորմալ կյանքի ժամանակ:

Պրագմատիկ գիտնականները դեռ առաջարկում են այս ֆենոմենի բժշկական մոդելի բացատրությունը: Մասնագետները ենթադրում են, որ մարմինը թողնելու պատրանքը ընկալվում է որպես իրական՝ տվյալ գոտում նեյրոնների դիսֆունկցիայի շնորհիվ: Հնարավոր է մահանալիս ուղեղն «առաջացնում» է մի հետաքրքրաշարժ պատմություն մեզ համար, բայց մենք զգում ենք այն որպես բացարձակապես իրականություն: Ընդ որում, այս բացատրությունը միայն վարկած է: Չնայած Լիեժյան ինստիտուտի աշխատակիցների փորձն անշուշտ շատ հետաքրքիր է, այնուամենայնիվ, հանդերձյալ կյանքի ո՛չ բացակայությունը եւ ո՛չ էլ իրականությունն այն չի ապացուցել:

Տիգրան Գասաբյան

Գանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն Գրիգորյան
Ամենադիտված