Հայերեն


«Մայրիկիս ասեք, որ սիրում եմ իրեն». դասարանի բոլոր աշակերտները հրդեհի զոհ են դարձել

Life

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում են Կեմերովոյի մարզի Տրեշևսկի փոքր գյուղից 8 երեխա, որոնք սովորում էին 5-րդ դասարանում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Կիրակի օրը նրանք դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել մարզկենտրոն. այդկերպ մանկավարժներն ու ծնողները որոշել էին շնորհավորել նրանց գարնանային արձակուրդների կապակցությամբ։ Սակայն ուղևորությունն իսկական մղձավանջի է վերածվել։

Երեկոյան տեղի ժամանակով ժամը 5-ի մոտակայքում երեխաները սկսել են զանգահարել հարազատներին և ասել, որ նրանք գտնվում են այրվող կինոթատրոնում, շնչահեղձ են լինում և չեն կարողանում դուրս գալ։ Ինչպես պարզվել է, նրանք գնացել էին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոն՝ մուլտֆիլմ դիտելու։

Հրդեհի բռնկման պահին կինոթատրոնի հիմնական ելքերը արգելափակվել էին կրակով, և երեխաները լացելով ասում էին, որ չեն կարողանում դուրս գալ. նրանք հրաժեշտ էին տալիս հարազատներին։ Մինչև այս պահը նրանց ճակատագրերը պարզ չեն։

«16:11–ին, հրդեհի բռնկումից հետո, կինոթատրոնից զանգահարեց զարմիկս` Վիկան։ Նա ասաց, որ ամբողջն այրվում է, կինոթատրոնի դռներն արգելափակվել են։ Չեմ կարողանում դուրս գալ, շնչել չեմ կարող։ Ես նրան ասում եմ. «Վիկա, հանի՛ր ամեն ինչ, շնչի հագուստի մեջ»։ Նա ասում է. «Մայրիկին փոխանցի՛ր, որ ես նրան սիրում եմ։ Փոխանցիր բոլորին, որ ես նրանց սիրում եմ» և դրանից հետո անջատվեց կապը»,-պատմում է Եվգենյա Հովհաննիսյանը։

Սոցցանցերում տարածվել է աղջիկներից մեկի նամակագրությունն ընկերների հետ. «Մենք այրվում ենք։ Գուցե էլ չհանդիպենք»,-հասցրել է գրել Մաշան։

Կազանից 11-ամյա Մայան, որը նույնպես հայտնվել էր հրդեհի ծուղակում, սոցցանցի իր էջում գրել է «Սա վերջն է»։ Դպրոցականի անունը դեռ անհետ կորածների ցուցակում է։

Շենքում չի միացել հակահրդեհային համակարգը, և ներսում գտնվող մարդիկ իմացել են արտակարգ իրավիճակի մասին, երբ էվակուացիայի ժամանակ գրեթե չի մնացել։ Բացի այդ, հրդեհի էպիկենտրոնում հայտնված կինոթատրոնի դռները արգելափակվել էին և մարդիկ չէին կարողանում դուրս գալ։

Տրեշևսկի գյուղի 5-րդ «Ա» դասարանի դասղեկը կարողացել է փրկվել։ Նա հրդեհի պահին կինոթատրոնի դահլիճում չի եղել, այլ շրջել է առևտրի կենտրոնով։

Վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է 70-ի։ Այլ տվյալների համաձայն` 53 մարդ է զոհվել։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել
Ամենադիտված