Հայերեն


Հրեա՞, թե՞ ղարսեցի․ Թուրքիայում քննարկում են Բոբ Դիլանի էթնիկ պատկանելությունը

Աշխարհ

Ամերիկացի երաժիշտ, գրող և կինոդերասան Բոբ Դիլանի՝ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր դառնալուն պես թուրքական ԶԼՄ-ներն ակտիվորեն սկսել են քննարկել վերջինիս «թուրքական» ծագումը:

«Սաբահ» թերթը, անդրադառնալով Դիլանի հաղթանակին, գրել է, որ Բոբ Դիլանն «իրականում ծագումով թուրք է», որի նախնիները գաղթել են Տրապիզոնից: Որպես աղբյուր՝ «Սաբահ» թերթը մատնանշում է Դիլանի ինքնակենսագրական գիրքը, որում նա խոսում է իր տատիկի` տրապիզոնցի գաղթական լինելու մասին:

Իրականում Բոբ Դիլանն այսպես է ներկայացրել իր հորական տատի պատմությունն իր գրքում.
«Տատիկիս աչքերում միշտ հուսահատություն կար: Շատ ծանր կյանքի փորձ ուներ: Օդեսայից գաղթել էին ԱՄՆ: Իրականում Օդեսա էլ հասել էին մեկ այլ սևծովյա քաղաքից` Տրապիզոնից: Տատիկիս ընտանիքն իրականում ծագումով Հայաստանի սահմանին գտնվող Կարս քաղաքից էր: Պապիկիս ընտանիքն էլ է այնտեղից»:

Թուրքիայի հայ երիտասարդների մի մասը շտապել է արձագանքել թուրքական մամուլի` Բոբ Դիլանին թուրք հայտարարող հրապարակումներին և թեմայի վերաբերյալ տարբեր հրապարակումներ արել սոցցանցերում:
«Թո՞ւրք, կարսեցի հա՞յ, թե՞ տրապիզոնցի հույն», - գրել է ստամբուլահայ ակտիվիստներից մեկը ֆեյսբուքյան իր էջում:

Բոբ Դիլանը, ում իրական անունը Ռոբերտ Ալեն Ցիմերման է, ծնվել է 1941 թվականի մայիսի 24-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դուլութ քաղաքում՝ մանրածախ առևտրականի ընտանիքում։ Նրա կենսագրության մեջ նշվում է, որ նրա ընտանիքը ծագումով հրեա էր` Ռուսական կայսրության տարագիրներ: Հորական կողմի տատն ու պապը՝ Աննա և Զիգման Ցիմերմանները, Օդեսայից մեկնել են ԱՄՆ՝ 1905 թվականի հրեական ջարդերի պատճառով։ Մորական կողմի նախնիները լիտվացի հրեաներ էին (Բենիամին և Լիբա Էդելշտեյն), որոնք գաղթել էին 1902 թվականին: Իր ինքնակենսագրականում Բոբ Դիլանը գրում է, որ մորական կողմի տատի տոհմը սերում է Թուրքիայից, որտեղ կրել են Կիրգիզ ազգանունը։ 1947 թվականին Ռոբերտի հայրը հիվանդացել է պոլիոմիելիտով, իսկ ընտանիքը տեղափոխվել հարևան Հիբինգ քաղաք։

Բոբ Դիլանը հինգ տասնամյակ շարունակ ռոք երաժշտության մեջ հանդիսանում է պաշտամունքային անձ։ Նրա երգերից շատերը, ինչպիսիք են Blowin’ in the Wind-ը և The Times They Are a-Changin’-ը, դարձել են քաղաքացիական իրավունքների պաշտպանության և հակապատերազմական շարժման հիմներն ԱՄՆ-ում։ Սկսել է ստեղծագործել 1960-ական թվականների սկզբներից։
2016 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի՝ «մեծ ավանդույթներ ունեցող ամերիկյան երգարվեստում պոետիկ նոր արտահայտչականություն ստեղծելու համար»:

Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»
Ամենադիտված