Հայերեն


Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ. մարմնավաճառ Ռիտան իրեն «էլիտար» է համարում

Life

Հայաստանում ուրիշ ոչ մի աշխատանքով, ըստ մարմնավաճառների, ամսական 600 դոլար չես վաստակի, եթե մեջք չունես: Նառան ամսական «քնած» 600 դոլար աշխատում է, բայց՝ իր առողջության հաշվին. ներկայումս նա մի քանի սեռավարակ ունի եւ դրանց դեմ բուժվում է: Լիլոն նույնիսկ չէր հիշում, թե որերորդ դասարանում է սովորում իր տղան: Նա անգամ ժամանակ չի ունենում՝ որդուն դպրոց տանելու. տատն է տանում: 40-ամյա Օսանը հայ տղամարդկանցից զզվում է: Նա միայն պարսիկներին է իր մարմինը վաճառում: Ռիտան իրեն «էլիտար» մարմնավաճառ է համարում: Նա նախընտրում է տարիքով կլիենտների: Այս մարմնավաճառներն իրենց «էլիտար» չեն համարում: Նրանք պատրաստ են սեռական կապի մեջ մտնել անգամ 3000 դրամով: «19 տարեկան չկայի, երբ մորս ծանոթներից մեկն ինձ բռնաբարեց: Դրանից հետո բոլորից զզվում էի, ամենից շատ՝ մորիցս: Փոխանակ մայրս ինձ օգներ՝ մի բան էլ մեղադրեց, ասում էր. եթե չուզեիր՝ էդպես չէր լինի: Ես դեռ դպրոցական էի, երբ մեր տուն մեծ ձյաձյաներ էին գալիս, մորս ընկերներն էին: Էդ ձյաձյաներից բացի, ուրիշ բան իմ կյանքում չեմ տեսել»,- 20-ամյա Մառան այսպես ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դարձել մարմնավաճառ: Նա թեեւ այդ գործում դեռ սկսնակ է, բայց այժմ իր կյանքը մարմնավաճառությունից դուրս այլ կերպ չի պատկերացնում: Մառան իր հորը չի ճանաչում, նրա պատմելով՝ «Սկի մերս էլ չի իմանում՝ ումից եմ ես ծնվել: Համարյա ամեն օր մերս ասում էր՝ գնում եմ գործի, ես միայն 8-րդ դասարանում եմ հասկացել՝ որտեղ ու ինչ է նա աշխատում, դուռը դրսից փակում էր վրես, ասում էր՝ քնի, ինձ մի սպասի: Չէի էլ նկատում, թե որ ժամին էր տուն գալիս: Ըտենց, մեկից ծնված կլինեմ»: Մառան իր մոր «մասնագիտությունից» նախկինում շատ է ամաչել, հիմա իր համար մարմնավաճառությունը նույնն է, ինչ, ասենք, ինժեներությունը. «Առաջ ամենաշատը նեղվում էի նրանից, որ դասընկերներս ինձանից յան էին տալիս, հետս չէին շփվում: Ես դասերից շատ էի բացակայում, բայց մորս հեչ պետքն էլ չէր: Կամ տանը չէր լինում, կամ էլ՝ խմած-քնած էր լինում: Ինձնով, իմ խնդիրներով չէր զբաղվում»: Մառան մի քանի անգամ սիրահարվել է, փորձել է ընտանիք կազմել, սակայն ամեն անգամ, երբ սիրած տղաներին նա անկեղծորեն խոստովանել է, որ կույս չէ, որ իրեն բռնաբարել են՝ այլեւս նրան լուրջ չեն ընդունել, օգտագործել են ու դեն նետել. «Ո՞վ կսիրի բռնաբարված աղջկա՝ ոչ մեկը, ես էդ շատ լավ հասկանում եմ, հիմա, եթե ուզենամ էլ՝ ուրիշ գործով չեմ կարա զբաղվեմ: Ես հո չէի՞ ուզում մայթերին կանգնել ու էստի համեցեք անել: Ուղղակի սա միակ ձեւն ա՝ գլուխս պահելու»: Մառայից ավելի փորձառու մարմնավաճառ է Ռիտան: Նա 29 տարեկան է ու արդեն 5 տարի է՝ իր «մարմնական» ծառայություններն է առաջարկում տղամարդկանց: Թե ինչու է դարձել մարմնավաճառ՝ Ռիտան կապում է միայն ու միայն բախտի հետ: «Թախտից փախնես, հո բախտից էլ չես փախնի»,- սա նրա նշանաբանն է: Ի տարբերություն Մառայի՝ Ռիտան ոչ թե կյանքի բերմամբ է իր մարմինը վաճառում, այլ՝ փողի համար. «Առաջին անգամ ընկերուհիս տարավ իրա ծանոթ տղամարդկանց մոտ, մեկ-երկու՝ տեսա, որ ձեռս լավ փող ա գալիս, սկսեցի շուտ-շուտ գնալ: Փողի կարիքից դրդված եմ գնում, էլի, հո հավեսի համար չեմ անում»: Ռիտայի ընտանիքը ժամանակին լավ է ապրել, հանկարծ գործերը հաջող չեն ընթացել, եղբայրն է մահացել, մայրը հիվանդացել ու ընտանիքի ծախսերը մնացել է նրա վրա: Բացի հիվանդ մորից, քրոջն ու քրոջ երեխային էլ է Ռիտան պահում: Մեր հարցին ի պատասխան՝ չե՞ս ուզում ընտանիք կազմել, նա սկսեց ծիծաղել. «Ես արդեն ամուսնացած բաժանված եմ, դրանից հետո հազիվ մեկին սիրահարվել էի, լավ, խելոք տղա էր, իրա հետ ինձ իսկական կին էի զգում, բայց՝ չստացվեց, իրա ծնողները չթողեցին ամուսնանանք, ասում էին՝ իբր մաքուր չեմ»: Ռիտան իրեն «էլիտար մարմնավաճառ» է համարում, քանի որ փողոցում չի կանգնում, նա իր հաճախորդներին «որսում» է սրճարաններում: Այս մարմնավաճառուհու հետ 1 ժամ կենակցելն արժե նվազագույնը 20 հազար դրամ. «Ես էն մայթերին կանգնող բ…..երից չեմ, դրանք բոլորը մենթերի հետ են կապված: Ես իմ համար գնում եմ, կաֆեում նստում, սպասում եմ: Մարդիկ են գալիս, դե, արդեն շարժուձեւից ջոկում են, թե ով եմ, մոտենում են, խոսում են, հյուրասիրում են, գին ենք պայմանավորվում, եթե ձեռ տալիս ա՝ գնում եմ: Կլիենտի հետ ես ինձ ապահով եմ զգում՝ մենակ էն ժամանակ, երբ իմ իմացած հյուրանոցն ա տանում, կաֆեին կպած մի հատ հյուրանոց կա՝ միշտ ըտեղ եմ գնում»: Ռիտան ոչ սրճարանատիրոջ, ոչ էլ հյուրանոցի տերերի հետ պայմանավորվածություն չունի: Ըստ նրա, սրճարաններում իրեն գրկաբաց են ընդունում, որովհետեւ դրանից սրճարանի բիզնեսն էլ է մեծանում. ավելի շատ այցելուներ են ունենում: Ռիտան իր պարտնյորներին ընտրում է՝ ըստ իր ճաշակի եւ ամեն պատահածի հետ սեռական հարաբերության մեջ չի մտնում: Եթե հաճախորդն իրեն չափից դուրս լկտի է պահում՝ անկախ նրա վճարած գումարից, մարմնավաճառուհին հրաժարվում է նրան իր մարմինը վաճառել. «Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ: Մի անգամ մի հատ ջահել, ֆիրմա ավտոյով մեկը մոտեցավ ինձ, լավ էլ գին առաջարկեց, բայց զզվելս եկավ դրանից, չգնացի դրա հետ, հետո կողքի սեղանից մի հատ հավեսով ձյաձկա մոտեցավ, շատ կայֆոտ դեմք էր, քեֆս բերեց, երբ նրան ասեցի՝ ժամը մինիմում 20.000 դրամ ա, ասեց՝ էդքան չունեմ, բայց քանի որ դուրս շատ էր եկել՝ քչով էլ համաձայնվեցի»: Ռիտային ավելի շատ տարիքով տղամարդիկ են դուր գալիս: Նրա բացատրելով՝ «Նրանք փողը տալիս են, բայց ոչ մի բան չեն ուզում ինձանից, նստում ենք, զրուցում ենք, խմում ենք, կյանքից ենք խոսում՝ ժամն անցնում ա»: Ռիտան մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե իրեն լավ աշխատանք առաջարկեն՝ այլեւս մարմնավաճառությամբ չի զբաղվի: Նրա պատկերացմամբ՝ լավ աշխատանքն ամսական 500 դոլարանոց աշխատավարձ ապահովող գործն է: Դրանից ցածր վարձատրությամբ նա որեւէ այլ տեղ չի աշխատի. «Արդեն սովորել եմ, ուրիշ գործ չեմ պատկերացնում, ի՞նչ պիտի աշխատեմ, որ կարողանամ էսքան փող առնեմ: Պահ ա գալիս, որ ինքս ինձանից զզվում եմ, բայց ի՞նչ անեմ, ոչ մի մասնագիտություն չունեմ: Ուզում եմ փող հավաքեմ, գոնե մի հատ փոքր խանութ բացեմ»: Այլ աշխատանք խնդրելու նպատակով Ռիտան ժամանակին դիմել է պաշտոնյաներից մեկին. «Մտել եմ մոտը, ասում եմ՝ լյուբոյ գործ կանեմ, դաժե հավաքարարի գործ էլ կանեմ: Սաղ կյանքս պատմեցի՝ հանել ա 5000 դրամ ա տալիս, ինչի՞ս ա պետք, թքած ունեմ իրա տված փողի վրա, ինձ գործ էր պետք, էն էլ ասեց՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել»: Ի տարբերություն Ռիտայի, մեզ հետ զրուցած մյուս մարմնավաճառուհու՝ Նառայի մտքով էլ չի անցել որեւէ պաշտոնյայի դուռը թակել ու նրանից աշխատանք փնտրել: Նա, բացի մարմնավաճառությունից, որեւէ այլ աշխատանքի կարիք չունի: 36 տարեկան է եւ արդեն 10 տարի է՝ այդպես է փող աշխատում. «Ամիսը քնած 600 դոլար աշխատում եմ: Ուրիշ էդ ի՞նչ պիտի աշխատեմ, որ էսքան փող ունենամ: Հավաքարա՞ր: Հենա մորքուրս աշխատում ա, մի հատ մեծ օբյեկտ ա մաքրում, օրական սվոլոչները 1000 դրամ են տալիս: Գործից հետո տուն է գալիս, ձեռները դողում են: Ամբողջ կյանքում աշխատել ա ու հիմա փող չունի, որ գոնե բժշկի գնա: Ես տենց չեմ ուզում ապրել»: Նառան մասնագիտությամբ տեխնիկ-ճարտարապետ է, բայց երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել: Ամուսնուց բաժանվելուց հետո նա մայրաքաղաքի ռեստորաններից մեկում մատուցողուհի է աշխատել, բայց քանի որ վաստակած գումարը նրան չի բավականացրել՝ սկսել է մարմինը վաճառել. «Ոչ կարում էի լավ ուտել, լավ հագնվել, ոչ էլ երեխա պահել»: Նառայի որդին այժմ 17 տարեկան է, սովորում է քոլեջում: Երբ հարցրինք՝ տղադ թողնո՞ւմ է, որ այդկերպ փող վաստակես, հասկանո՞ւմ է, թե դու ինչով ես զբաղվում՝ Նառան պատասխանեց. «Հիմիկվա էրեխեքն ամեն ինչ հասկանում են, բայց ճարն ի՞նչ: Ի՞նչ կարա ասի: Կարեւորը՝ իրան լավ եմ պահում, 50 դոլարանոց կոշիկ եմ առնում, էլ ուրիշ ի՞նչ պիտի աշխատեմ, որ ըտենց իրան պահեմ»: Այս մարմնավաճառի հաճախորդները հիմնականում պարսիկներն են: «Հիմա չաղացել եմ, էլ պարսիկներն ինձ չեն հավանում, ու նրանց համար հիմա պրոստը որպես գիդ եմ աշխատում: Էնքան եմ շփվել պարսիկների հետ, որ լեզուն լավ սովորել եմ, որպես թարգմանիչ իրանց հետ գնում եմ Սեւան, Գառնի»: Բացառապես միայն պարսիկ հաճախորդների համար է աշխատում նաեւ Օսանը: Նրա ծառայությունների 1 ժամը նվազագույնը 100 դոլար է. «Դրանից պակաս տան՝ չեմ գնա»: Թե ինչու է միայն պարսիկներին սպասարկում՝ Օսանն այսպես բացատրեց. «Հայերը շատ կոպիտ ու զզվելի են: Մտածում են, որ էս գործին ենք, փող են տալիս, ուրեմն ինչ ուզեն՝ մեր հետ կանեն: Իսկ պարսիկները շատ բարեհամբույր են: Մի հատ հիմնական պարսիկ կլիենտ ունեմ, ամեն Հայաստան գալուց ինձ մի բան բերում ա: Պարսիկները համ ինձ լավ են վերաբերվում, համ էլ լավ փող են տալիս: Ինձ ասում են՝ խանում Օսան, քեզ ի՞նչ հյուրասիրեմ: Նստացնում են, իրենց ձեռքով չայ սարքում ու հյուրասիրում»: Օսանը 40 տարեկան է: Նա երկու անգամ ամուսնացած է եղել, երկուսն էլ՝ անհաջող: Ամուսնալուծվելուց հետո նա ռեստորաններում երգչուհի է աշխատել, որ իր երկու տղաներին պահի: Մարմնավաճառությամբ նա կարողացել է երկուսին էլ ամուսնացնել, տնով-տեղով ապահովել, ուստի հիմա էլ չի զղջում, որ իր կյանքն այդպես է դասավորվել: Երկու տարի է՝ մարմնավաճառությամբ է զբաղվում նաեւ Լիլոն: Երկու երեխա էլ նա ունի: Լիլոյի ամուսինը գնացել է Ռուսաստան ու չի վերադարձել, ընտանիքին էլ ոչ մի բանով չի օգնել: Այս կնոջ պատկերացմամբ՝ մարմինը վաճառելուց ավելի հարմար, ավելի հեշտ ու լավ վարձատրվող աշխատանք չկա. «Սաղ կյանքս չեմ աշխատել: Ոչ մի բան ձեռիցս չի գալիս, վաճառող չեմ կարա աշխատեմ, դաժե գումարել-հանել չգիտեմ»: Առաջին անգամ մարմնավաճառության «համը» Լիլոն տեսել է 23 տարեկանում. «Սկզբում միշտ նույն մարդու հետ էի հանդիպում: Հետո սկսեցին իրա ծանոթները զանգել, տեղ հրավիրել: Ես իմ պաստայաննի կլիենտներն ունեմ: Նրանք հիմնականում տուրիստներ են»: Մարմնավաճառությունը Լիլոյի համար ժամանակավոր գործ է, նա չի պատրաստվում ամբողջ կյանքում այդպես ապրել: Նա այլ պլաններ ունի՝ «ուզում եմ գնալ Հայաստանից, ինձ էս երկիրը չի դզում»: Թե ո՞ւր է գնալու՝ ինքն էլ առայժմ չէր պատկերացնում:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Մեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք ՉալաբյանՃապոնացիները մշակել են աննախադեպ արդյունավետությամբ արևային վահանակ 130% ՕԳԳ–ով Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է. Գագիկ ԾառուկյանՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանԱյդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված