Հայերեն


IQOS-ն էլեկտրոնային սիգարետ չէ. պարզաբանում

Հասարակություն

Վերջին շրջանում համաշխարհային մամուլը շատ է անդրադառնում էլեկտրոնային սիգարետներին և ծխախոտի այլընտրանքային լուծումներին: Երբեմն շուկայում առկա բոլոր լուծումները նույնացվում են՝ շփոթության մեջ գցելով սպառողներին:

Որպես ծխախոտի այլընտրանք՝ վերջերս հայկական շուկա մուտք գործեց IQOS ծխախոտի տաքացման նորարարական համակարգը, որն արդեն իսկ ներկայացված էր աշխարհի 38 երկրներում: Ինչ է IQOS-ը և ինչու չի կարելի այն նույնացնել էլեկտրոնային սիգարետների հետ:

Դեռ 2016-ին Մեծ Բրիտանիայի Թերապևտների թագավորական քոլեջը հրապարակեց մի ուսումնասիրություն, որտեղ նշվում էր՝ «Նիկոտինը ինքնին շատ վտանգավոր նյութ չէ․ խեղաթյուրում է համարել, որ նիկոտինն է ծխելու հետևանքով մահացության կամ հիվանդությունների առաջացման պատճառը։ Հիմնական խնդիրը ծխի առաջացումն է։ Եթե նիկոտինը հնարավոր լինի ծխողներին հասցնել առանց ծխի առկայության, հավանական է, որ ծխելու հետ կապված վնասը մեծամասամբ, եթե ոչ ամբողջովին, հնարավոր է նվազեցնել»։

Հենց ծուխը և դրա հետևանքով մարդկանց առողջության հասցվող վնասը նվազեցնելու համար «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը ներկայացրեց IQOS համակարգը, որն ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք էր:

Առանց ծխի աշխարհ ունենալու համար 2008թ.-ից ի վեր «Ֆիլիպ Մորրիս»-ը ներդրել է ավելի քան 4.5 մլրդ ԱՄՆ դոլար: Համակարգի ստեղծման վրա աշխատել է ավելի քան 430 փորձագետ:

IQOS-ը ծխախոտի տաքացման նորարարական համակարգ է, որը թութունը այրելու փոխարեն տաքացնում է: Սա հնարավորություն է տալիս միջինում 90-95 տոկոսով նվազեցնել թունավոր նյութերի արտազատումը: Ի տարբերություն ավանդական ծխախոտի, որն այրվում է 800°C ջերմաստիճանում, IQOS-ում ծխախոտը չի այրվում՝ տաքանում է մինչև 350°C:

IQOS-ի դեպքում չկա ծուխ, այսինքն՝ բացակայում է պասիվ ծխող հասկացությունը, հետևաբար այն չի անհանգստացնում ծխողների շրջապատում գտնվող մարդկանց: Ըստ հետազոտությունների՝ ամեն օր աշխարհում 8000-ից ավելի ծխող անցնում է IQOS-ի օգտագործմանը:

Էլեկտրոնային սիգարետները, որոնք նույնականացման աստիճան շփոթում են IQOS-ի հետ, որևէ առնչություն չունեն այս նորարարական համակարգի հետ:

Էլեկտրոնային սիգարետները տաքացնում են նիկոտին պարունակող հեղուկը, որն ընթացքում գոլորշիանում է: Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է (ԱՀԿ) կոչ արել վերանայել էլեկտրոնային սիգարետների օգտագործման կանոնները: Նրանք պահանջում են, որ էլեկտրոնային սիգարետները չվաճառվեն երեխաներին, չօգտագործվեն հանրային վայրերում և արտադրողներն այն չներկայացնեն որպես ծխելը թողնելու միջոց, քանի որ դա մինչև այժմ հաստատված չէ:

IQOS-ի օգտագործման ժամանակ չի օգտագործվում արոմատիզացված հեղուկ: Այն օգտագործելիս կարելի է զգալ իրական թութունի համը և ստանալ նույնչափ նիկոտին, որքան սովորական սիգարետից:

Հունվարին ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA) փորձագիտական խորհուրդը հաստատեց, որ հետազոտությունները ցույց են տալիս IQOS-ի օգտագործման արդյունքում զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութերի առաջացում՝ սիգարետի հետ համեմատած։ Ավելին, խորհուրդը հաստատել է նաև այն փաստը, որ IQOS-ի միջոցով մատակարարվող նիկոտինի մակարդակը բավարար է որպես սիգարետի փոխարինող ծառայելու և օգտվողի պահանջմունքը բավարարելու համար։

Սա ևս մեկ հիմնավորում է, որ IQOS-ն այլընտրանք է, որը փորձում է դրականորեն փոխել ծխող մարդկանց կյանքը:

Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված