Հայերեն


Ալիքը մոտենում է Արաքսի ափերին. Պուտինը կանցնի վճռական քայլերի

Ամենաընթերցված

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ նախնական տվյալների, հաղթել է մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հսկայական առավելությամբ առաջ անցնելով իր մրցակիցներից: Նախնական հաշվարկներով՝ նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 76,6 տոկոսը, այսինքն՝ մոտ 54,4 միլիոն քաղաքացի: Ընտրական մրցավազքում երկրորդ տեղը գրաված գործարար Պավել Գրուդինինը ստացել է ձայների 11,8 տոկոսը: Երրորդ տեղում Վլադիմիր Ժիրինովսկին է, իսկ չորրորդում՝ Քսենյա Սոբչակը: Պուտինն այսպիսով անձնական ռեկորդ է սահմանել՝ ստանալով ավելի շատ ձայն, քան 2012-ի նախագահական ընտրություններում:

Անշուշտ, իրական մրցակցության բացակայության պայմաններում նախագահական այս ընտրությունները վերածվել էին Պուտինին աջակցություն հայտնելու հանրաքվեի, և հիմա, երբ Պուտինը աջակցության ավելի մեծ պաշար ունի Ռուսաստանում ու հետևաբար ավելի վստահ է գործելու, մեզ հետաքրքրող հիմնական հարցերից մեկն այն է, թե ելնելով ներքաղաքական այս իրավիճակից՝ ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կվարի Կրեմլի ղեկավարը հետխորհրդային տարածաշրջանում, Կովկասում և Մերձավոր Արևելքի ուղղությամբ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ:

– Պարոն Տարասով, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինի Պուտինի նախագահության նոր ժամկետը: Որքանո՞վ կփոխվի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը առաջիկա 6 տարիների ընթացքում: Այս ամենն ինչպե՞ս կազդի Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– Պուտինի հաղթանակն իհարկե համոզիչ էր և կանխատեսելի: Հիմա, իմիջիայլոց, մամուլը գրում է, որ Արևմուտքը օգնեց Պուտինին, որովհետև Արևմուտքի խիստ հակառուսական քաղաքականությունը, ռուսատյացությունը համախմբեց ժողովրդին, և հայտնվել է առաջնորդ, որը մարմնավորում է ազգի շահերը: Երկրորդը՝ ավարտվում է Ռուսաստանի պատմության որոշակի շրջան: Եվ հիմա, ընտրություններից հետո, ձևավորվելու է նոր կառավարություն: Առայժմ հայտնի չէ, թե ով կլինի վարչապետը: Պուտինը հիմա մտածում է դրա մասին: Դեռևս հայտնի չէ, թե ով կգլխավորի արտաքին գործերի նախարարությունը: Շատ հնարավոր է, որ Լավրովի լիազորությունները երկարաձգվեն: Եվ դրանից հետո կձևավորվի արտաքին քաղաքականության որոշակի կուրս: Բայց բոլոր կանխատեսումներով՝ Ռուսաստանն ավելի վճռական է գործելու հատկապես հետխորհրդային տարածաշրջանում և հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Անդրկովկասում: Խոսքն այդ թվում Անդրկովկասի կամ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական աղեղի մասին է: Եվ երբ չկան արգելքներ հարավից եկող սպառնալիքների դեմ, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում այլևս բավարար չէ: Հիմա բոլոր խաղացողները սկսել են մանյովրել: Միացյալ Նահանգներն է փոխում իր քաղաքականությունը: Թրամփը Թիլերսոնի փոխարեն պետքարտուղարի պաշտոնում նշանակեց Պոմպեոյին: Վերջինս, ինչպես Թրամփը, գնահատում է Իրանը որպես Միացյալ Նահանգների թիվ մեկ թշնամի ռեգիոնում: Իսկ հիմա նայեք քարտեզին և կհասկանաք, թե ինչպես կգործեն ամերիկացիները՝ ագրեսիվ քաղաքականություն իրականացնելով Իրանի ուղղությամբ:

մանրամասն՝ կայքում

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված