Հայերեն


Ի՞նչ կլինի, եթե սպանի իր սիրուհիներից մեկին. էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը մանրամասն ծրագրավորված է եղել

Հասարակություն

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Մխիթարյանը պահանջել է վերանայել իր վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2018թ. դատավճիռը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ ընդամենը 2 օր առաջ է ստացել գործով դատական ակտը և առաջիկայում պատրաստվում է ինքը ևս վերաքննիչ բողոք ներկայացնել, և քանի որ օրենքը թույլ է տալիս, ամբաստանյալը ևս որոշել է առանձին վերաքննիչ բողոք ներկայացնել:

Մուշեղ Մխիթարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և ցուցմունք է տվել, որ 2015թ. օգոստոսի 4-ին հանդիպել է Աննա Միսակյանին, վերջինս, իմանալով, որ ինքը այցելելու է Անի Մաջնունյանին, խնդրել է բախտագուշակություն կատարելու նպատակով իր հետ այցելել նրան, սակայն ինքն առաջարկել է փոխանցել էքստրասենսի հեռախոսահամարը:

Բայց, քանի որ Աննա Միսակյանն ի վիճակի չէր բախտագուշակության համար գումար վճարել Անիին, խնդրել է, որպես իր ծանոթ, գնալ, որպեսզի անվճար կատարվեր գուշակությունը: Ըստ Մուշեղ Մխիթարյանի ցուցմունքի՝ ինքը Մաջնունյանի հետ խոսել և տեղեկացրել է այդ մասին և վերջինս իր խնդրանքը չի մերժել:

Մխիթարյանը նաև հայտնել է, որ երբ Մաջնունյանի բնակարան է բարձրացրել, այնտեղ տեսել է գործով վկա Մարիամ Մաթևոսյանին, կարճ ժամանակ անց վերջինս հեռացել է էքստրասենսի բնակարանից, ապա վերջինս իրեն խնդրել է իրեն և Աննա Միսակյանին մենակ թողնել՝ գուշակություն անելու համար:

Սակայն Մխիթարյանը էքստրասենսի տունը չի լքել՝ ընդամենը ննջասենյակ է գնացել: Որոշ ժամանակ անց սենյակից դուրս է եկել, սակայն գուշակությունը ավարտված չի եղել, «Անի Մաջնունյանը պետք է «Նարեկ» կարդար, ինչից հետո նաև աղոթեր»:

Այս ամենից հետո էլ շարունակել են զրուցել, կիթառ նվագել և երգել: Որոշ ժամանակ անց դուրս են եկել Մաջնունյանի տանից և քայլել, ճանապարհին տաքսի են նստել և վարորդին խնդրել է դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված իրենց տանել, որտեղև գտնվում է իր բնակարանը:

Իսկ հաջորդ օրը ցանկացել է հանդիպել իր մտերիմներից Արամի հետ, ով իր ներակայացումներում նախկինում հանդես է եկել որպես դերասան և 2-րդ ռեժիսոր, նաև խմբագրել է իր պիեսներից որոշները: Հանդիպելու նպատակը եղել է պիեսի սյուժեն քննարկելը, դրա շուրջ խոսակցություն է եղել, որ եթե մարդ է սպանում, ապա ինչպես պետք է լինի, իսկ Աննան ասել է, օրինակ, սիրուհուն և նման խոսակցություններ:

Այդ հանդիպումներից որոշ ժամանակ անց Աննան իրենից ճշտել է ինչ-որ գերեզմանատան հասցե, որպեսզի անի այն, ինչ հանձնարարել է Անի Մաջնունյանը, պետք է այրեր հոր հագուստները և ճանապարհին «Ջերմուկի» տարայով բենզին են գնել: Այդ ամենը կատարելուց հետո էլ վերադարձել են ու Առաջին մաս և այդտեղ էլ բաժանվել են միմյանցից:

Այդտեղից ինքը գնացել է տուն և որոշ ժամանակ անց զանգահարել է Անի Զախարյանը և տեղեկացրել, որ Մաջնունյանը մահացել է, սակայն ինքն այդ լուրը հումորով է ընդունել, քանի որ դրանից մոտ մեկ ամիս առաջ իր մասին էին նման լուր հրապարակել:

Տեսնելով, որ Անիի սոցիալական կայքն ակտիվ չի եղել, հաղորդագրություն է ուղարկել նրան, որ առավոտյան պետք է արթնացներ իրեն և այդ ընթացքում արդեն համացանցում տեսել է լուրեր` Անի Մաջնունյանի սպանության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իր բնակարանից խուզարկությամբ հայտնաբերված դանակին, անպոչ գրտնակին և նոթատետրում կատարված գրառումներին, հայտնեց, որ այդ դանակը և գրտնակը միշտ իր տանն են եղել, իսկ նոթատետրում կատարված գրառումները կապված են եղել մոգության հետ, և դա պայմանավորված է նրանով, որ ինքը շփվել է մոգությամբ զբաղվող Անի Մաջնունյանի հետ, անգամ նա իրեն մոգության մասին գիրք է նվիրել:

Ինքն Աննա Միսակյանի հետ թշնամություն չի ունեցել, իսկ Անի Մաջնունյանի` երեխա չունենալու և արհեստական ճանապարհով երեխա ունենալու հետ կապված խոսել է, սակայն այդ մասին Աննային ոչինչ հայտնի չի եղել:

Բացի այդ, նա նաև հայտնել է, որ սեռական հարաբերություններ ունեցել է Աննա Միսակյանի հետ և դեպքի օրը նրա հետ է գնացել Անի Մաջնունյանի տուն, սակայն սկզբում մենակ է մտել Անիի բնակարան, քանի որ Աննա Միսակյանը ցանկացել է մնալ դրսում, ծխել հետո բարձրանալ:

Վկա Աննան էլ ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ իր և Մուշեղի միջև սեռական կապ է եղել, ընդ որում՝ այդ սեռական հարաբերությունները եղել են իր կամքին հակառակ: Մուշեղն իր կյանքին վերաբերող այնպիսի մանրամասնություններ է պատմել, որ այլ անձանց չէր կարող հայտնել:

Ըստ վկայի ինքը, նկատելով նրա մոտ որոշ տարօրինակություններ, խուսափել է նրա հետ շփումից, իսկ վերջինս սկսել է հետապնդել իրեն: Դեպքից 2 շաբաթ առաջ Մուշեղը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր մտադրության մասին` ասելով, արդյոք կարո՞ղ է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ինքը սպանի իր սիրուհիներից մեկին` Անի Մաջնունյանին, ով իրեն հոգնեցրել է, միաժամանակ տեղեկացնելով, որ մոտ 1 միլիոն ՀՀ դրամի չափով գումար է պարտք նրան, ինչը վերցրել է կենցաղային խնդիրների համար, այդ պատճառով նման մտադրություն ունի: Բացի այդ, հայտնել է, որ Անի Մաջնունյանի բնակարանում մեծ գումար կա` մոտավորապես 30.000 ԱՄՆ դոլար, և որ նա ցանկանում է երեխա ունենալ` փոխնակ մոր միջոցով:

2015 թվականի օգոստոսի 4-ին Մուշեղը, զանգահարելով իրեն, առաջարկել է հանդիպել` բեմադրության զգեստները քննարկելու համար: Հանդիպել են և հենց այդ հանդիպման ժամանակ էլ Մուշեղը կրկին բարձրաձայնել է իր մտադրության մասին՝ ասելով, որ ցանկանում է սպանել իր սիրուհիներից մեկին:

Ըստ վկայի ցուցմունքի՝ Մուշեղ, սպառնալով պահանջել է իրենից գնալ և տանից վերցնել հացի դանակ և նրա հետ միասին գնալ, սակայն ինքը հրաժարվել է և ասել, որ չի ցանկանում այդ ամենի հետ առնչություն ունենալ: Դրանից հետո Մուշեղը սպառնացել է, որ այդ տոպրակով կգնա իրենց տուն, ինքն էլ, վախենալով, նրա հետ միասին գնացել են իրենց բակ, ինքը միայնակ բարձրացել և տանից վերցրել է դանակը, ապա միասին գնացել են Անի Մաջնունյանի բնակարան:

Աղջիկը հայտնել է, որ ինքը հրաժարվել է բարձրանալ Մաջնունյանի բնակարան և սպասել է այդ շենքի բակում գտնվող տաղավարում, Մուշեղը բարձրացել է վերև:

Եվ քանի որ Մուշեղն իր մոտ գտնվող տոպրակը և իրենց տանից վերցրած դանակը թողել է իր մոտ, ինքը կարծել է, որ նա այդ մտադրությունը չի իրագործի:

Իսկ երբ հեռախոսազրույցի ժամանակ Մուշեղին ասել է, որ ցանկանում է գնալ, վերջինս իրեն կանչել է վերև, սակայն բարձրանալով Մաջնունյանի բնակարան ներս չի մտել, նստել է աստիճաններին, ապա Մուշեղը դուրս է եկել ու իրեն քարշ տալով ներս տարել՝ ասելով, որ իրագործել է իր մտադրությունը:

Վկան հայտնել է, որ բնակարանում գտնվել է մոտավորապես 5 վայրկյան և նկատել է Անի Մաջնունյանին` գետնին ընկած, նստած վիճակում, գլուխը ետ ընկած և շունչը փչելու ձայներ է լսել, ապա վազելով դուրս է եկել բնակարանից և իջել է բակ:

Մուշեղն էլ վազել է իր հետևից և սպառնացել է, որպեսզի բերանը փակ պահի և ինչ-որ բան պատահելու դեպքում պետք է ասի այնպես, ինչպես ինքը կասի, հակառակ դեպքում նույն բանն էլ իր հետ կկատարվի:

Դեպքի վայրից հեռացել են միասին տաքսիով՝ գնացել են Մուշեղի բնակարան, որտեղ վերջինս լվացվել և զգեստափոխվել է, իսկ ձեռնոցները և դանակի շականակագույն փայտյա բռնակը մեկ այլ դանակով մասնատելուց հետո այրել է, որից հետո մոխիրը դրել է տոպրակի մեջ:

Դրանից հետո Մուշեղ Մխիթարյանը զանգահարել է իր հիշելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրութուն և հայտնել հորինած պատմությունը` խնդրելով խմբագրել հոդվածը:

Բացի այդ էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով նամակ է ուղարկել Անի Մաջնունյանին, որում իր հիշելով գրված է եղել, թե ինչն է իր զանգերին չպատասխանելու պատճառը:

Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Անի Մաջնունյանի մահվան։

 

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՄադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինՀայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՊայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանԻնձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունMoody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՓամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՍուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան«Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել էՈւղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ռոսսելխոզնադզորը բացատրել է հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները․ դա քաղաքականության հետ կապված չէ ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու մասին բանաձևը
Ամենադիտված