Հայերեն


«Արա Ղարաբաղ սենց թե ընենց վիճակը քաք ա». գաղտնազերծվել է Սէֆիլյանի և Վիտալի Բալասանյանի զրույցը

Քաղաքականություն

himnadir.am-ը ներկայացրել է Ժիրայր Սէֆիլյանի և Վիտալի Բալասանյանի գաղտնալսված զրույցի ամբողջական տեքստը.

(87-90 էջեր)

Գաղտնի

օր.1

ռեգ. ‹594

Ուղարկել ՍԿՊ և ԱՊԳՎ

պր-ն Ա. Աղաբաբյանին

ՏԵՂԵԿԱԳԻՐ ‹ 93/28

95-17-15 .. 26.12.2014

30 հունվարի 2015թ.

4 թերթի վրա

ВАЖНЫЕ

Голосовое соединение

Օպերատոր – ArmenTel

IMEI- 35933704455985

IMSI- 283010000021183

Հեռ. համար- 37491415627

Զրուցակցի հեռ. համար- 097200045 Վիտալի Միքայելի Բալասանյան

Askeran Դանիելյան 25/

Գործողություն – Входящий вызов

Ամսաթիվ- 30.01.2015 22:14:27

Տևողություն- 00:07:38

Գտնվելու վայր-

37491415627:

22:14:29, LAC=31001, Cellld=10275, g.Erewan, ul.M.Awetisqn 4a

———————————————————————————————————————

Զանգում է վիտոն /ըստ ներկայանալու/, խոսում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ողջույններից և միմյանց որպիսությունը պարզելուց հետո Վ-ն նշում է, որ իր մոտ չկա Ժ-ի համարը, դրա համար էլ Քերոփին է խնդրել զանգել նրան:

Վ – Լսի, էդ բանը մի արեք, էլի:

Ժ – Լավ, էլի:

Վ – Քեզ, լսի, բան եմ ասում: Վերջապես հազար տարվա ընկերներ ենք, չէ՞:

Ժ – Հա:

Վ – Հազար անգամ հաշվարկ եմ արել՝ ոչ քեզ ա օգուտ բերելու, ոչ մեզ, ոչ մեկին: Անիմաստ եկեք էդ բանը չանենք, ես անկեղծ եմ ասում: Ընդհանրապես պետք չի, ոչ քեզ ա պետք, ոչ ինձ:

Ժ – Ի՞նչ ենք անում, որ:

Վ – Էդ երթը մի արեք:

Ժ – Հա, բայց ի՞նչ ա, դրա մեջ ի՞նչ կա:

Վ – Ես քեզ խնդրում եմ, մի արեք: Եթե չես կատարում իմ խնդրանքը, ուրեմն ես պիտի գամ վաղը ընդեղ կանգնեմ, Ղարաբաղի հատվածի:

Ժ – /ընդհ./ Վիտո ջան, ոչ մի բան չի լինելու, ոչ մի բան չի լինելու, որովհետև մենք չենք գալիս խառնելու:

Վ – Լսի, մինչև վերջ ասեմ: Ես մտահոգված եմ, ժողովրդի մեջի էլ խոսակցությունները, իշխանությունների մեջի խոսակցությունները, բոլորի խոսակցությունների մասին, ամեն ինչի մասին ես իմ մտահոգություններն եմ տեսնում, և տեսնում եմ էդ անիմաստությունը: Ղարաբաղյան հատվածում էդ պետք չի: Տղաների հետ հեսա չորս ժամ ա խոսում եմ: Արի դա թարգի: Էս հատվածում մի արա: Արի, ըստեղ նստենք, քանի որ պետք ա միասին նստենք, ասենք, խոսենք, ինչ որ պետք ա: Իմ ասածը լսի արա: Այլապես, ինձ ուրիշ վարիանտ չի մնում, անկեղծ եմ ասում, ես պիտի ստիպված վեր կենամ գամ Զաբուխ:

Ժ – Արի, ոչինչ, արի:

Վ – Ղարաբաղից, ով եկել ա.

Ժ – /ընդհ/ Արի, արի, եթե մի էշություն փորձեն անել, արի կանխի: Ի՞նչ ա եղել: Միասին կանխենք, խնդիր չկա:

Վ – Ես ստիպված պիտի լինեմ, որովհետև դուք գալու եք, էս մի մասն էլ գա: Ստիպված պիտի կանգնեմ, ասեմ դուք էլ /անվայել բառ/ քաշեք, դուք էլ: Բա մեզ սազու՞մ ա էդ բանը անենք:

Ժ – Չէ, չէ, չի սազում: Բայց եթե պետք լինի, խելք-խելքի կտանք, լուծում կգտնենք: Մենք իրար հասկանալու ենք:

Վ – Չի լինելու: Արի մի արա, ես քեզ ասում եմ, մի արա, արա դու ինձ լսի: Էդ ճանապարհով ենք, չէ՞, վերջապես անցած: Որ դու ինձ մի բան ասես, ասես՝ ես տեսնում եմ, որ սա օգուտ չի բերելու: Կարո՞ղ ա ես քեզ չլսեմ:

Ժ – Հիմա, ես քեզ հարգում եմ, դու դրանում չես կասկածում: Բայց ես էլ ինչ որ անում ենք, մեր անձնական չի սա, սա հազար մտածված, հետո որոշված քայյլն ա: Հիմա, ես ու դու տարակարծիք ենք էս հարցում: Ես հիմա քեզ ասում եմ, որ ոչ մի բան էլ չի լինելու, հանգիստ ինչ որ պետք ա անելու ենք: Եթե որևէ մեկը պռովոկացիա էլ անի, դրա դեմը կառնենք, խնդիր չկա, մենք կրակի վրա յուղ լցնող չենք, հասկանում ենք, չենք գալիս կռիվ տալու:

Վ – Լավ, հիմա դուք եկել եք, էս մյուսն էլ բաց չի թողնում: Հե՞տ եք դառնալու գնա՞ք:

Ժ – Դա իրենք թող որոշեն: Հասկանու՞մ ես:

Վ – Հիմա ճանապարհը որ փակենք, ի՞նչ ես անելու:

Ժ – Աշխարհով մեկ խայտառակ են լինելու:

Վ – Դե, տեսնում ես /անվայել արտահայտություն/, բայց դա մեզ պետք չի:

Ժ – Ուրեմն, թող իրենք հասկանան, որ իրենք իրավունք չունեն խայտառակ լինելու:

Վ – Արի, մեխանիկորեն պռոբլեմ չսարքենք, հետո հերոսաբար հաղթահարենք: Դու ինձ լսի: Ես ինֆորմացիան 100 տոկոս տիրապետում եմ, ինչ է կատարվելու: Դու ինձ լսի:

Ժ – Երկիրը կուլ են տալիս, 42 հազարն են կուլ տալիս, մենք դրա դեմը առնենք: Էս մի քանի /չի ավ./: Չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ, որովհետև լսում են մեզ:

Վ – Ինձ լսի, չգաք: Ինձ իզուր տեղը քաշ մի տուր բեր Զաբուխ, մեր հարաբերությունն էլ կփչանա:

Ժ – Ոչինչ, էլի, մի օր էլ քեզ քաշ տանք, հել արի:

Վ – Մեր հարաբերությունն էլ միլիարդ արժի, մի փչացրու:

Ժ – Չի փչանա:

Վ – Փչանալու ա: Իմ հարաբերությունները քո հետ էլ ա փչանալու, իշխանությունների հետ էլ ա փչանալու:

Ժ – Ես չեմ թողնի ըտենց բան լինի:

/Վ-ն նորից խնդրում է չգնալ Զաբուխ, երթ չանել, առաջարկում է մենակ գնալ այնտեղ, մի քանի օր իր հետ անցկացնել: Ժ-ն չի համաձայնվում, նշում է, որ իրենք գնալու են, երթ են անցկացնելու, ավելացնում է, որ իրենք շատ չեն, մոտավորապես 100-200 հոգի: Վ-ն կրկնվում է, շեշտում, որ չի ցանկանում, որ որևէ մեկին վատ լինի, քանի որ ինքը ստիպված է լինելու գնալ և արգելել երթը: Ժ-ն նշում է, որ եթե նա որոշի իրենց քշել այնտեղից, կարող է գնալ և կամերայի առջև դա անել: Նա, շեշտելով, որ Ղարաբաղի հողերը բոլորինն են, նորից բացատրում է, որ երթի մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, իրենք ընդամենը մտնելու են իրենց հողերը, պտտվեն, մեկ գիշեր մնան և դուրս գան: Վ-ն նշում է, որ որևէ մեկը չի արգելում նրանց այցելել Ղարաբաղ, սակայն երթ պետք է չանեն:/

Ժ – Թող, ի՞նչ է, Սերժիկի՞ց ենք վախենում:

Վ – Արա, ի՞նչ կապ ունի Սերժիկը: Ասում եմ, Ղարաբաղը ըսենց թե ընենց.

Ժ – /ընդհ./ Ախպեր ջան, գալիս ենք, ասում ենք, ժողովուրդ ջան, գնում ենք Երևանում Սերժիկին հուպ տանք: Էս ա մեր ասածը:

Վ – Արա, Ղարաբաղ ըսենց թե ընենց վիճակը ք-ք ա: Մի հատ էլ պուճուր ցնցում լինի, ք-քի մեջ ա ընկնելու էս ժողովուրդը, հետո ո՞նց ենք տակից դուրս գալու: Ամեն օր հենա պոստերի վրա հարձակվում են:

Ժ – Արդեն ք-քի մեջ ենք, ամեն օր զոհ ունենք:

Վ – Ես էլ քեզ ասում եմ, մի արեք, էդ պետք չի, սա վտանգավոր ա, էս պահի դրությամբ վտանգավոր ա: Մնացածը դու որոշի, ք-քն ես ընկնելու, չես կարողանալու տակից դուրս գաս:

Ժ – Չէ, միասին որ լինենք, տակից դուրս կգանք:

Վ – Ուրեմն, դու որոշի: Ես ասում եմ, իմ ասածը չե՞ս կատարում:

Ժ – Ամեն դեպքում ես քո մտահոգությունը ի նկատի եմ առնում, բայց իմացի, որ մենք վաղը այնտեղ կտեսնվենք:

Վ – Վոբշեմ, իմ ասածը հաշվի չես առնում:

Ժ – Մի, անձնականի մի վերածի:

Վ – Չեմ վերածում, ես քեզ ասում եմ, իմ ասածը հաշվի չես առնում: Կարա՞մ էս ձևի գնահատական տամ:

Ժ – Այո, այս հարցում մեր երկուսի կարծիքը չի համընկնում:

Վ – Եղավ, եղավ, Ժիրո ջան, եղավ, դավայ:

Դնում են լսափողը:

ՀՀ ԱԱԾ ՕՏԳՎ 3 բաժնի պետ

գնդապետ

Բաղդասարյան Ա.Գ.

• 31 ¦ հունվարի 2015թ.

մեքենագրված է մեկ օր-ից

հասցեատիրոջը

մեքենագրել է ու կատարել՝

31.01.2015

Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան
Ամենադիտված