Հայերեն


«Սև արկղ». կրքոտ ու տաք ներկայացում Էվա Խաչատրյանի, Լուիզա Ներսիսյանի, Լիլի Էլբակյանի, Բաբկեն Չոբանյանի և ուրիշների մասնակցությամբ

Life

Երբևէ կհամաձայնե՞ք ձեր հեռախոսն ազատ թողնել սեղանին ու ընկերների ներկայությամբ բարձրաձայն պատասխանել զանգերին կամ կարդալ ստացված հաղորդագրությունները… Այո՞, ուրեմն՝ դուք բացառիկ մարդ եք՝ անկեղծ ինքներդ ձեր ու շրջապատի հետ: Ո՞չ, այդ դեպքում ստիպված կլինեք դեռ երկար բացատրել, թե ինչ եք խնամքով թաքցնում սև արկղում, ինչը երեկ Կամերայինի բեմում արեցին Բաբկեն Չոբանյանը, Էվա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Միկա Վաթինյանը, Լիլի Էլբակյանը, Ժորա Հովհաննիսյանն ու Արթուր Մանուկյանը: Արդիական թեմայի շուրջ բեմադրված նոր ներկայացումը «Սև արկղ» է կոչվում։

«Սև արկղ»-ը Կամերային թատրոնին նոր շնչառություն է տվել: Ներկայացման ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Նրա խոսքով՝ հանդիսատեսի դատին են հանձնում կյանքին համահունչ ստեղծագործութուն, որն, անկասկած, կհետաքրքրի մարդկանց. «Կրքոտ ու տաք ներկայացում է՝ հագեցած հումորով, շատ սրամիտ ու հետաքրքիր թեմաներով, որոնք մեզ հետաքրքիր են: Երբ ընկերական միջավայրում ազարտային խաղից հետո գաղտնիքները բացահայտվում են, դրանից հետո ապրելը դժվար է դառնում թե՛ այն մարդկանց համար, ովքեր մինչև այս պահը քեզ գիտեին բոլորովին այլ տեսանկյունից, թե՛ հենց նրանց համար, ում դիմակը պատռվում է: Շատ ակտուալ ու հետաքրքիր թեմա է բոլորի ու կյանքի մասին: Մտածե՞լ եք՝ ինչքան բան կա հեռախոսներում մեր մասին, ինչքան գաղտնիքներ: Յուրաքանչյուրս ունենք մի կերպար, որով ապրում ենք կյանքում, ու բոլորը մեզ տեսնում են այդպիսին, և կա մեր ներքին աշխարհը, մեր գաղտնիքները, որոնք այս գաջեթներում են, այսինքն՝ մեր մտքերը, մեր ներքին աշխարհի զգալի մասը տեղափոխված է այնտեղ: Եվ հանկարծ մի օր սև արկղը կարող է ուղղակի մատնել ձեզ՝ անսպասելի բացահայտելով ձեր գաղտնիքը, ինչը եղավ մեր հերոսների հետ»:

IMG_0715 copyIMG_0759 copyIMG_0816 copyIMG_0807 copyՆերկայացման գլխավոր գրավականներից մեկն, ըստ ռեժիսորի, այն է, որ «Սև արկղ»-ն անտիպրիզային է ռեպերտուարային թատրոնում հրավիրված դերասաններով. «Ես հրավիրել եմ նրանց, ում հետ ցանկացել եմ հենց այս ստեղծագործության մեջ աշխատել: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր դերասանական կազմ է հավաքված, ովքեր իրենց տաքարյուն խաղով, մաքուր ու անկեղծ էմոցիաներով հանդիսատեսին կստիպեն զգալ ու մտածել: Ամիսներ շարունակ աշխատել ենք ներկայացման վրա, շտկել յուրաքանչյուր դետալ ու մանրուք: Ի դեպ՝ այս ներկայացմամբ նոր ժանր ենք հորինել թատերական տերմինաբանության մեջ՝ հարաբերությունների կատակերգություն, որպեսզի կարողանայինք տիպիկ բնութագրել ներկայացման էությունը, որը մարդկային հարաբերությունների մասին խուճուճ պատմություն է»:

Դերասանուհի Էվա Խաչատրյանն, օրինակ, իրական կյանքում էլ համարձակություն կունենար իր բջջայինը դնել ընկերների հեռախոսների կողքին ու բարձրաձայն պատասխանել բոլոր զանգերին ու նամակներին, ինչպես ներկայացման մեջ արեց. «Էությամբ ազատ մարդ եմ, գաղտնիքներ՝ որպես այդպիսին, չեմ էլ կարողանում պահել, եթե դա ուրիշինը չէ իհարկե, որը պետք է իմ մեջ մեռնի: Ես բաց եմ էմոցիոնալ դաշտով, ու ինձ համար հեշտ է խնդիրները կիսել իմ հարազատների հետ, բայց կան բաներ, որոնք իմն են, դրանք ավելի շատ ներքին ու խորը զգացողություններ են, որոնք չէի ուզենա՝ ինչ-որ մեկը կիսեր ինձ հետ, որովեհտև դա իմ ցավն է, իմ ապրումներն են, ու չէի ցանկանա ինչ-որ մեկին տխրեցնել դրանով: Մնացած բոլոր դեպքերում հեռախոսս հանգիստ կարող եմ թողնել սեղանին կամ տալ սիրածս անձնավորությանը։ Կարծում եմ՝ մենք բեմ ենք բարձրացրել շատ կարևոր ուղերձ, որն այսօր հասարակությանը պետք է, և հուսամ՝ կարող ենք դրանով ազդել հանդիսատեսի վրա, ինչ-որ բան փոխել իրենց ներսում»:IMG_0732 copyIMG_0729 copyIMG_0721 copyIMG_0687 copyԻսկ ահա Լուիզա Ներսիսյանի կարծիքով չպետք է խախտել մարդու՝ ազատ տարածք ունենալու իրավունքը. «Ես եկել եմ այն համոզման, որ մարդուն պետք է հանգիստ թողնել: Մարդ պետք է ունենա իր անձնական տարածքը, որտեղ չի կարող ներխուժել ոչ մեկ, ու կապ չունի, թե որքան մտերիմ ես այդ մարդու հետ․ դա ազնիվ չէ: Ինձ համար ցավալին այն է, որ ճշմարտությունը բացահայտելուց հետո դու այլևս ելք չես ունենում ինչ-որ տեղ գնալու, այսինքն՝ միանգամից պատի ես դեմ առնում: Այն ճշմարտությունը, որին ձգտում են բոլորը, վերջում այն բերկրանքը չի պատճառում, որքան այն ժամանակ, երբ մարդը պատրաստ է ինքը բացվել քո առաջ»:

Սա դերասան Բաբկեն Չոբանյանի առաջին համագործակցությունն է Արշալույսի հետ այս ֆորմատով: Ֆիլմերում միասին նկարահանվելու փորձեր եղել են. «Ակտուալ ասելով թերևս ոչինչ ասած չեմ լինի, քանի որ խնդիրը բոլորիս է վերաբերում: Հարաբերությունների նկատմամբ պետք է փոքր-ինչ զգույշ լինել և ի վերջո ազնիվ պետք է ապրել, եթե չենք ուզում մի օր հայտնվել մեր հերոսների կարգավիճակում»:IMG_0617 copyIMG_0614 copyIMG_0611 copyIMG_0596 copyIMG_0569 copyIMG_0683 copyIMG_0670 copyIMG_0661 copyIMG_0795 copy

3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim
Ամենադիտված