Հայերեն


Ի՞նչ է պասիվ ագրեսիան, և ինչո՞ւ է դա շատ վատ բան

Հասարակություն

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. կրտսեր դուստրը մի կողմ հրեց շանը, ավագը դուռը շրխկացրեց, ամուսինը լռում է արդեն երրորդ օրը: Դուք կարող եք ասել՝ ի՞նչ կա որ, սովորական ընտանեկան իրավիճակ է, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան ագրեսիա:

Այն մասին, թե ինչ ձևով է արտահայտվում ագրեսիան, և ինչու է պասիվ ագրեսիան շատ ավելի վատը, քան ֆիզիկական ագրեսիան, կներկայացնենք ստորև: Մարդկանց մեծ մասը խուսափում է «ագրեսիա» եզրույթից: Անձամբ ես մտածեցի, որ կարող եմ ագրեսիվ լինել, երբ մի անգամ ամուսնուս հետ վեճի ընթացքում դուստրս, ցույց տալով սեղմված բռունցքներս, ասաց, որ ես ինձ ագրեսիվ եմ պահել: Ե՞ս: Ես, որ բարի եմ, խոցելի, գումարներ եմ փոխանցում հիվանդ երեխաների բուժման համար: Մի՞թե ես ագրեսիվ եմ:

Չէ՞ որ բռունցքներով չեմ հարձակվել որևէ մեկի վրա: Մեզ թվում է, որ, եթե չենք ծեծում երեխաներին ու ձեռնամարտի մեջ չենք մտնում ամուսնու հետ, ուրեմն ընտանիքում բռնություն չկա: Սակայն ագրեսիա կա յուրաքանչյուրիս մեջ: Խնդիրն այն է, որ մենք այն հազվադեպ ենք նույնականացնում: Մենք զայրանում ու դա շրջապատին ցուցադրում ենք տարբեր եղանակներով: Այդ ամենը ևս ագրեսիա է:

Ինչո՞ւ է մեզ պետք ագրեսիան

Նախ, խոսենք լավ բանի մասին: Ագրեսիան էներգիա է, առանց որի գոյատևել հնարավոր չէ: Ստեղծելու և իրացնելու, պաշտպանվելու և զարգանալու համար մեզ պետք է ագրեսիա: Այն տարբեր դրսևորումներ ունի, դիսկոմֆորտից և նյարդային վիճակից՝ մինչև զայրույթ և կատաղություն: Ամենակարևոր բանը, որը պետք է մարդն անի, իր մեջ ագրեսիան ճանաչելը, ընդունելն ու այն այնպես վերամշակելն է, որպեսզի սեփական զգացմունքներն այլ մարդու հասցվի քաղաքակիրթ եղանակով: Ցավոք, մենք չենք կարողանում դա անել:

Մենք բավականին երկար ենք կուտակում վիրավորանքները և լռում: Հաճախ այդպիսի վարքագիծ կանանց մոտ է նկատվում, քանի որ մենք մտնում ենք զոհի դերի մեջ ու դիմանում նրան, ինչին դիմանալ պետք չէ: Մեզ մոտ շփման այնպիսի մշակույթ է ձևավորված, որ կնոջից միշտ սպասում են հեզություն և հասկանալու կարողություն: Մանկուց նա լսում է՝ բայց չէ՞ որ դու աղջիկ ես, ու հասկանում, որ իրեն զայրանալ չի կարելի:

Եղբորը կարելի է, հորը՝ նույնպես, բայց իրեն չի կարելի: Սակայն բանն այն է, որ նեգատիվ էմոցիաները ոչ մի տեղ չեն կորչում. Նրանք մնում են ու դուրս գալու այլ ելքեր գտնում, որոնք ագրեսիայի ուղիղ ձևեր չեն հանդիսանում:

 

Ինչո՞ւմ է արտահայտվում պասիվ ագրեսիան

Սարկազմ, նվաստացում, դժգոհություն, նյարդային, լարված վիճակ, արհամարհանք, անտեսում, բամբասանք, վիրավորանքներ, ծաղրանքներ, ինտրիգներ, մանիպուլյացիաներ և սաբոտաժ: Հոգեբանական բռնության այս ձևերը չարտահայտված ագրեսիայի և կուտակված վիրավորանքների արդյունք են: Դրանց դժվար է հետևել, մատնացույց անել ու, առավել ևս՝ գործնականորեն հնարավոր չէ ապացուցել: «Վերջապես տեսքդ լավ է»,- ասում է ձեզ ձեր մայրը:

Մի կողմից՝ հաճոյախոսություն է, սակայն մյուս կողմից՝ ակնհայտորեն մի բան այն չէ: «Վերջապե՞ս: Իսկ սովորաբար ի՞նչ տեսք ունեմ»,- փորձում եք պաշտպանվել դուք: «Դե ինչ ես դու ամեն ինչին այդպես արձագանքում. Չէ՞ որ ես ոչ մի վատ բան չասացի»,- հակադարձում է մայրիկը՝ դրանով իսկ արժեզրկելով ձեր զգացողությունները: Փորձեք ագրեսորին ասել, որ դա ձեզ համար տհաճ է, և նա հավանաբար հղում կանի ձեր ավելորդ նեղացկոտությանն ու իր լավագույն մտադրություններին:

Պասիվ ագրեսիա կիրառող մարդու կողքին կյանքը փոքր-ինչ հիշեցնում է հոգեբուժարանի հիվանդի վիճակը: Դու հստակ զգում ես, որ ինչ-որ բան այն չէ, իսկ շրջապատողներն ասում են, որ հորինում ես:

Արհամարհանքը պասիվ ագրեսիայի ծանր ձև է, որն ավելի ուժեղ ազդում է երեխաների վրա: Երեխան կորցնում է ամենամտերիմ մարդու հետ կապը: Երբեմն այդ ռազմավարությանը միանում են հայրը, տատիկը կամ քույր-եղբայրներից որևէ մեկը, և բոյկոտը մասշտաբային է դառնում: Երեխան պատասխաններ է փնտրում, սկսում է սադրել մորը, դրդել բաց կոնֆլիկտի, որպեսզի ցանկացած եղանակով ավարտի այն: Եթե մայրն իրեն պասիվ ագրեսիվ կերպով է պահում երեխայի հոր հետ, նա նրան դնում է աբսուրդ իրավիճակում: Հայրը կարծես թե կա, սակայն մայրն իր ողջ տեսքով ցույց է տալիս, որ նա չկա:

Երեխան դիսկոմֆորտի մեջ է, նա չի հասկանում, թե ինչպես արձագանքի կրկնակի ազդանշաններին՝ կարո՞ղ է նա հիմա շփվել հոր հետ, թե՞ նույնպես իրեն տարօրինակ պետք է պահի: Իրավիճակը միանշանակ չէ, և երեխան դրանից լրջորեն տառապում է: Պասիվ ագրեսիվ մարդը իրավիճակի արտադրանք է: Ինչ-որ ժամանակ նման ոճ որդեգրվել է նրա ծնողների կողմից, և նա կոնֆլիկտից դուրս գալու այլ տարբերակ չգիտի:

Ի՞նչ անել, եթե այս նկարագրության մեջ դուք ճանաչեցիք ձեզ

Գլխավորն այն է, որ դուք դա կարողացել եք տեսնել: Ցանկացած վատ սովորությունից ազատվելու հաջողության 80%-ն այն ընդունել կարողանալն է, ապա՝ պրակտիկա, պրակտիկա, պրակտիկա:
Մի կուտակեք վիրավորանքները: Խոսեք դրանց մասին հարազատների ու ընկերների հետ: Անօգուտ է սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի:
Կանգ առեք այն պահին, երբ սկսում եք եռալ: Մի շտապեք զայրալից sms հաղորդագրություն ուղարկել ձեր ամուսնուն աշխատանքի ժամին, կամ ձայնային հաղորդագրություն երեխային՝ ընտանեկան չաթում: Սպասեք 30 րոպե. թեյ խմեք: Ու ճիշտ որոշումներն ինքնին կգան:
Սովորեք գիտակցված որոշումներ կայացնել: Երբ նեգատիվ էմոցիաները խեղդում են, փորձեք հասկանալ, թե դրա կոնկրետ պատճառը որն է եղել, և ըստ այդմ կայացրեք մտածված որոշումներ:
Մի գեներացրեք խնդիրը. դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված