Հայերեն


Սեռական հարաբերություն՝ 15 հազարի դիմաց․ երիտասարդը դանակը դրել է «մերսուհու» կոկորդին, քարշ տվել մազերից․․․

Բաց մի թողեք

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել ավազակության համար առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է տուժող կնոջ հետ, մերսում կատարելու համար հանդիպել է վերջինիս կողմից վարձակալած բնակարանում և 15.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել:

Հերթական անգամ կրկին զանգահարել է կնոջը, մերսման պատրվակով պայմանավորվել վերջինիս հետ և գնացել բնակարան, որտեղ իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող կտրող-ծակող առարկայի գործադրմամբ, հյուրասենյակում դիտավորությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ ավազակային հարձակում է կատարել կնոջ նկատմամբ` կտրող-ծակող առարկան պահելով տուժողի պարանոցի շրջանում, պահանջել է արժեքավոր իրեր և գումար, սակայն մերժում ստանալով, բնակարանից կնոջ փախուստը կանխելու նպատակով, վերջինիս հրելով գցել է հատակին և հափշտակել նրան պատկանող ոսկյա շղթան, բջջային հեռախոսը, դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300.000 դրամ գումարն ու դիմել փախուստի` տուժողին պատճառելով ընդհանուր խոշոր չափերի` 532.000 դրամի գույքային վնաս:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Օգտվելով իր իրավունքից՝ նա հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն պատասխանելով կողմերի և դատարանի հարցերին՝ վիճարկել է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ընդհանրացված կարգով` այդ ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացությունում մեղադրող կողմի ներկայացրած հետևությունները և նշել, որ իրեն մեղավոր է ճանաչում ոսկյա շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսը և 20.000 դրամը հափշտակելու մասով, սակայն սուր ծակող-կտրող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու և 300.000 դրամ հափշտակելու մասով իրեն մեղավոր չի ճանաչում:

Ինչ ցուցմունք է տվել տուժող կինը

Ըստ դատական ակտի՝ տուժող կինը ցուցմունքում նշել է, որ ամբաստանյալի հետ ծանոթացել է «Օդնոկլասսնիկ» կայքի միջոցով: Հաճախորդից զանգ է ստացել և ժամ պայմանավորվել: Իր հարցին, թե ճանաչո՞ւմ է արդյոք զանգահարողին, պատասխան չի ստացել, սակայն, երբ վերջինս ժամանել է, տեսնելով նրան՝ հասկացել է, որ իր հաճախորդներից է: Զարմացել է, թե ինչու տղամարդը չի հայտնել, որ նախկինում նրան սպասարկել է:

Ամբաստանյալին հրավիրել է հյուրասենյակ, որտեղ նստելուց անմիջապես հետո վերջինս հանել է դանակը, այն դրել իր կոկորդին և սպառնալով պահանջել է պարանոցի ոսկյա շղթան: Դրանից հետո ամբաստանյալը ցանկացել է սեղանից վերցնել իրեն պատկանող երկու բջջային հեռախոսները: Ինքը հայտնել է, որ բջջային հեռախոսներից մեկը գրանցված է իր անվամբ, և այն վերցնելու դեպքում շատ արագ կերպով կբռնվի: Դա լսելով՝ ամբաստանյալը վերցրել է երկրորդ բջջային հեռախոսը, կողքի սեղանին դրված դյուրակիր համակարգիչը և դրա տակ դրված գումարը: Դյուրակիր համակարգիչը լարերից անջատելու ժամանակ կարողացել է ազատվել ամբաստանյալից և փորձել է դիմել փախուստի, սակայն վերջինս վազել է իր հետևից և շքամուտքի մոտ բռնելով մազերից՝ քարշ տալով ներս է տարել, ապա հափշտակելով 13-15 գրամ քաշով ոսկյա շղթան, բջջային հեռախոսը, 8.000 դրամը, մուգ մոխրագույն դյուրակիր համակարգիչը և դրա տակ դրված 300.000 դրամ գումարը՝ դիմել է փախուստի։

Ըստ դատական ակտի՝ դեպքից հետո տուժողն ամբաստանյալին հաղորդագրություններ է ուղարկել, այդ թվում՝ «մատնահետքերդ սաղ կան», «բեր սաղ, թե չէ վատ ա լինելու»։

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված