Հայերեն


«Ես փորձեցի բացատրել, բայց պարզվում է՝ ամեն ինչ գիտեն։ Դե գիտեն՝ թող անեն, ինչ ասեմ»․ Սամվել Բաբայանի բացառիկ հարցազրույցը

Քաղաքականություն

Tert.am –ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Յուրի Խաչատուրովի` ՀՀ ԶՈԻ-ից Անվտանգության խորհուրդ տեղափոխվելուն, Կարեն Կարապետյանի նշանակմանը, «Իսկանդեր» հրթիռներին:

-Պարոն Բաբայան, 5 տարվա ընդմիջումից հետո Ղարաբաղ այցելելուց հետո բավական պասիվ եք, թեպետ դրան այդքան իրադարձություններ են հաջորդել . «Սասնա ծռերի» ապստամբություն, կառավարության հրաժարական, նոր կառավարություն…

-Ես պասիվ էլ եղել եմ ու չեմ ասել, որ զբաղվելու եմ ինչ-որ բաներով, որ հետո էլ պասիվ դառնամ:

-Քաղաքականություն մտնելու հայտ էիք ներկայացրել:

-Ոչ, ես ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

-Ամեն դեպքում, Ղարաբաղ այցելելու ժամանակ….

-Դե Ղարաբաղն իմ տունն ա, գնում եմ, գալիս:

-Բայց Դուք չէիք բացառել, որ ինչ-որ ուժերի, մասնավորապես, «Համախմբման» հետ կհամագործակցեք:

-Կգա ժամանակը` կխոսենք, հլը ժամանակը չի:

-Բայց չէ, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն ոչ պաշտոնապես, բայց նախընտրական քարոզարշավի մեջ են: Ինչո՞ւ եմ ասում` սա նշանակում է, որ դեռ որոշում չե՞ք ընդունել:

-Ես դեռ չգիտեմ` քաղաքական ինչ ուժեր են մտել պայքարի մեջ, չեմ տեսնում ուղղորդող քաղաքական ուժերին: Եվ, հետո, ես կոնկրետ չեմ ասել` ինչ քաղաքական ուժի եմ աջակցելու: Եվ եթե իմ որոշումը կայացնեմ` օֆիցիալ կհայտարարեմ: Էսօր նման որոշում չունեմ:

-Փաստորեն, նման հավակնոտ կերպով վերադարձաք, ու հիմա, նախկինի նման ակտիվ չեք:

-Դա Ձեր տպավորությունն է, ես փորձել եմ իմ մտահոգությունները հնչեցնել ռազմական առումով: Ես փորձել եմ իմ գիտելիքներով, իմ իմացածով, ինֆորմացիայով ներկայացնել, բացատրել, բայց եթե չի ընդունվում, ասում են` «մենք ամեն ինչ շատ լավ գիտենք»… դե գիտեն, թող անեն: Եվ եթե ինչ-որ բան եմ հուշում, իրենց ընկալումն այն է, որ ես ինչ-որ բան եմ ուզում, անձնական խնդիր եմ լուծում, ինչ ասեմ.. Ես ասել եմ` մենք ո՞նց պետք է զարգանանք, ի՞նչ տակտիկա պետք է ընդունենք, ի՞նչ ռազմավարություն, ի՞նչ զենքերով պետք է կռվենք:

-Դե, ըստ ռազմաքաղաքական ղեկավարության` առաջնագծում փոփոխություններ են եղել, խրամատներ են փորել, նոր սպառազինություններ են ձեռք բերվել վերջապես:

-Էդ ինչ մետալալոմ ունեցել են, էդ մետալալոմն էլ մնում ա, էդ «Իսկանդեր-միսկանդեր», 14 թվին են բերել, էսօր են ցույց տալիս: Ուրիշ ինչ են բերել, կարա՞ք ասել:

-Եթե 14 թվականին բերել էին, ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ չկիրառվեց՝ ըստ Ձեզ:

- Էդքան էլ «դուխ» պետք է ունենաս, որ դա օգտագործես:

-Այսինքն, ըստ Ձեզ, եթե պատերազմը, Աստված մի արասցե, վերսկսվի, մերոնք «դուխ» չե՞ն ունենա այն օգտագործելու:

-Հա, մի հատ խփեցիք Բաքու, 50 հատ էլ ինքն ուղարկում է Երևան, ի՞նչ ես անելու: Դրա համար, առաջին հերթին, քեզ պետք է պաշտպանես, որ ինքը չկարողանա ուղարկի, որ նոր դու կարողանաս խփես։ Ես հենց դրա մասին էլ բացատրել եմ: Ցավոք, մեր իշխանությունը չհասկացավ: Քանի դեռ դու պաշտպանված չես, նման բաները իմաստ չունեն, որովհետև կրկնում եմ` Բաքու 5 շենք փլուզել ես, մի 5 էլ ինքը Երևան է փլուզել:

-Բայց ինքը «Իսկանդեր» չունի:

- Ինքը «Տոչկա-Ու» ունի, 6-7 ձևի հրթիռ ունի, ինչ կապ ունի` անունը «Իսկանդե՞ր» է, թե ինչ է:

-Գոնե մեզ ներկայացվել էր, որ ամենահզոր զենքն է:

-Դա հզոր զենք ասել… դա հզոր է, երբ որ «յադերնի նաչինկա» ունի, «բայեգալովկեն» «յադերնի» ա.. թե չէ նույն հրթիռն է, ուղղակի նրա արագությունը ուժեղ է, դրան հակաօդային ուժերին դժվար է եղել խոցել: Դրանում է իր առավելությունը:

- Բայց ես միայն «Իսկանդերի» մասին չէի խոսում, խոսում էի առաջնագծում կատարված փոփոխությունների, փորված խրամատների, ինժեներական կահավորումների մասին: Դա էլ ե՞ք համարում, որ ոչ մի բան չի եղել:

-Նորից եմ կրկնում, որ ունենալու համար անհրաժեշտ հնարավորությունները, պետք է փոխել ռազմավարություն, ունենալ այլ տեխնիկաներ: Նոր սերնդի: Իսկ թե խրամատը մի մետր ավել են փորել, թե պակաս, արդեն իրենց խնդիրն է, էսա 25 տարի է փորում են էլի…

-Իսկ Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարար չնշանակելու հետ կապված ի՞նչ կասեք:

-Բացասական եմ գնահատում:

-Բայց եթե քննադատում եք ռազմական ոլորտում տիրող իրավիճակը, ապա այն ժամանակ ինքն էր դրա պատասխանատուն, ՊՆ-ն ինքն էր ղեկավարում:

-Կապ չունի` ով ա նախարարը, ես նախարարին կամ անձերին չէի քննադատում, ես ռազմավարությունից էի խոսում ու թե ինչ զենքերով պետք ա պաշտպանվենք:

-Իսկ Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբից հեռանալն ու Անվտանգության խորհուրդ գնա՞լը:

- Որ Խաչատուրովին փոխել են, նորմալ եմ համարում:

-Իսկ այն լուրերը, որ նոր մոդելով զինվորականները գնալու են Շտաբ, քաղաքացիական անձինք մնալու են ՊՆ-ում: Թե՞ կարծում եք, որ ՊՆ-ում պետք է մնան ռազմական կրթությամբ դեմքերը:

-Ես կարծում եմ, որ ճարպակալված ուղեղները պետք է փոխվեն, վաղուց պետք է փոխվեին: Իսկ ռազմական կրթություն ունենալ-չունենալն այլ խնդիր է. նայած՝ պետությունն ինչ քաղաքականություն է վարել:

-Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Սեյրան Օհանյանին ճարպակալված ուղեղ չէիք համարում:

- Իհարկե՝ ոչ:

-Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ ինքը պաշտոնանկ արվեց:

- Իմ կարծիքն այդ մասին արդեն չէի ցանկանա ասել: Կարող ա ինչ-որ մարդկանց շահերի դեմ ա եղել, չգիտեմ:

-Կառավարություն փոխվեց, պաշտոնանկություններ եղան: Այս փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես տեղյակ չեմ, չեմ զբաղվում: Կառավարություն ա փոխվում, չի փոխվում, ինձ ի՞նչ դրանից:

-Բայց չէ՞, որ Դուք մտահոգված էիք երկրում տիրող վիճակով, գնահատականներ էիք տալիս…

-Ես գնահատականներ եմ տվել ռազմական առումով, փորձել եմ մեր ժողովրդին տամ էն իրական ինֆորմացիան, որը կա: Երբ որ չեն հասկանում, չեն ընդունում…. Էդքան էլ բացատրել եմ, էլ ինչ, ես հո ամեն օր չեմ վեր կենալու գնահատական տալու: Ես ուրախ եմ, որ փոփոխություն են անում, Աստված տա, լավ լինի, չգիտեմ….

-Այդ կառավարությունը, գոնե իշխանությունների մատուցմամբ` ներքին, արտաքին, սոցիալական, բարոյահոգեբանական թերությունները վերացնելու համար է ձևավորվել, փոփոխությունների հրամայականով, որի անհրաժեշտությունը Դուք էլ էիք տեսնում:

-Դե նայենք, տեսնենք` ինչ փոփոխություններ են անելու. մարդ փոխելը հո փոփոխություն չէ՞: Դեռ ծրագիր պետք է բերեն, փոփոխություններ պետք է անեն, որ հասկանանք` դեպի ուր ենք գնում… հետո ինչ անձերը փոխվել են…

-Ի դեպ՝ գնահատվեց, որ անձերը փոխվել են Մոսկվայի կողմից, Մոսկվայի նշանակումներով: Խոսքը, առաջին հերթին, Կարապետյանի մասին է:

- Կարեն Կարապետյանին շատ լավ ճանաչելով` չեմ գտնում, որ իրեն Մոսկվայից են նշանակել:

-Կարելի է ասել, որ լավ փոփոխությունների հույսեր չունե՞ք:

-Հլա , ընդհանրապես, որևէ փոփոխություն չեմ տեսնում ու դեռ էնքան բան կա անելու, պետք է հարկային դաշտը թուլացնել, մաքսային դաշտը թուլացնել, դատական համակարգը հստակեցնել: Ես չեմ տեսնում էն փոփոխությունները, որոնցով պետք է բարելավվի, ներդրումներ մտնեն Հայաստան: Կլինի՞ էդ փոփոխությունը՝ գնահատական կտանք, առայժմ անձերի փոփոխություն է եղել ու Կարեն Կարապետյանն էլ դեռ իր ռազմավարական ծրագիրը չի հրապարակել:

-Բայց որ այդքա՞ն դեմքեր` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան...

- Կրկնում եմ` խնդիրն այն է, որ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալիս:

-Ինչպես եք գնահատում քաղաքական դաշտում այս նոր տեղաշարժերը. խմորումներ, միավորումներ, Վիկտոր Դալլաքյանն է ասպարեզ վերադառում:

- Ես դրանով չեմ զբաղվում (ծիծաղում է)... և ես չեմ տեսնում ռեալ ուժեր, որ քաղաքական դաշտն ուղղորդում են:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված