Հայերեն


Սիրահարվել եմ տեգրոջս.տառապում ես նրա նկատմամբ հանցավոր հակումից

Ամենաընթերցված

Այո, այո, սարսափելի է, նույնիսկ` զզվելի: Բայց ոչինչ չեմ կարող անել: Սիրահարվել եմ տեգրոջս՝ ամուսնուս եղբորը: Հասկանում եմ, որ հիմար, սարսափելի, անհեթեթ բան է: Ես արդարացում չունեմ: Բայց ոչինչ չեմ կարող անել: Մի տարի է ամուսնացած եմ: Ամուսինս մեծ է եղբորից: Նա շատ լավ, հրաշալի մարդ է: Եվ ես սարսափելի ամաչում եմ իմ զգացմունքների համար, բայց երբ տեսնում եմ նրա եղբորը, ոչինչ չեմ կարող անել: Ինձ համար գնալով ավելի դժվար է դառնում ինքս ինձ վերահսկելը: Եվ շատ եմ վախենում, որ ամուսինս կկռահի եղբոր հանդեպ իմ բոլորովին էլ ոչ ընկերական զգացմունքների մասին:

Նրանք լիովին տարբեր են: Ամուսինս ավելի լուրջ է, զուսպ, հույզեր արտահայտելու մեջ ժուժկալ: Նա շատ ճիշտ մարդ է: Երբեմն նույնիսկ մի քիչ ձանձրալի: Ես նրան շատ եմ հարգում ու նույնիսկ սիրում եմ, բայց ուրիշ կերպ: Դա ավելի շուտ ընկերական սեր է, քան կնոջ սեր տղամարդու հանդեպ: Նրա կրտսեր եղբայրը նրա հակապատկերն է: Մի տեսակ ազատ է: Չգիտեմ՝ ինչպես բացատրել: Անընդհատ անհեթեթ իրավիճակներում է հայտնվում, բայց նրանում ինչ-որ ձգող բան կա: Նա քնքշանքով է վերաբերվում եւ եղբորը, եւ ինձ: Անընդհատ կատակներ է անում իր «գեղեցկուհի հարսի» վերաբերյալ` ամուսնուս սպառնալով, որ մի օր չի դիմանա եւ ինձ կփրկի «հրեշի ձեռքից»: Այդ ամենը, իհարկե, կատակելով: Բայց ինչ-որ պահից սկսած նկատել եմ, որ ինձ դուր են գալիս նրա հպումները, նրա ներկայությունն իմ կողքին, ես ինքս եմ նախաձեռնություն հանդես բերում, որ նրան մեր տուն հյուր բերեմ: Իսկ նրա ընկերուհիները, որոնք իրար են փոխարինում երկրաչափական պրոգրեսիայի հաճախությամբ, ինձ նյարդայնացնում եւ չարություն են առաջացնում իմ ներսում: Մի անգամ ինքս ինձ բռնացրի այն բանի վրա, որ նրա հանդեպ ֆիզիկական ուժեղ հակում եմ զգում: Դա սարսափելի էր ու միաժամանակ այնքան հաճելի: Ես փորձում եմ պայքարել զգացմունքների դեմ` քաջ գիտակցելով, որ կարող եմ կործանել ընտանիքս եւ ցավ պատճառել ինձ համար թանկ մարդկանց: Բայց ուղղակի անտանելի է տեսնել նրան, լսել ու հասկանալ, որ մենք երբեք միասին չենք լինի: Ես նույնիսկ սկսել եմ ամուսնալուծության մասին մտածել: Չէ, ես իհարկե հույս չեմ փայփայում, որ ամուսնուցս բաժանվելուց հետո նրա եղբոր հետ կլինեմ: Բայց չսիրած մարդու հետ լինելը եւս անտանելի է: Հատկապես երբ տառապում ես նրա հարազատ եղբոր հանդեպ հանցավոր հակումից:

Ահա, գրեցի, ինքս ինձ խոստովանեցի: Ոչ ոք չգիտի իմ սարսափելի գաղտնիքը: Եվ հույս ունեմ այն ինձ հետ գերեզման տանել: Բայց ինչպե՞ս ապրեմ, չեմ պատկերացնում…

Նյութի աղբյուրը՝ այստեղ

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված