Հայերեն


Որն է Ադրբեջանի հաշվարկը

Քաղաքականություն

1in.am | Ադրբեջանը սկսել է հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, որին մասնակցում է երկու տասնյակ հազարից ավելի անձնակազմ, մի քանի հազար և հարյուր միավոր տեխնիկայի տեսակներ, հրթիռներ: Զորավարժություններին փորձարկվելու է լեռնային պայմաններում մարտական գործողությունների իրականացումը: Ադրբեջանի հերթական լայնամասշտաբ զորավարժությունը, անկասկած, Հայաստանում հերթական անգամ կտա հնարավոր պատերազմի անխուսափելիության մասին գնահատականների և հայտարարությունների առիթ, որոնք կհնչեն շռայլորեն: Եթե, իհարկե, այդ հայտարարությունները հնչում են աքսիոմատիկ այն ճշմարտության հիմքով, որ խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի, ապա դրանք իհարկե կարող են լինել հասկանալիության ու ռացիոնալության դաշտում:

Պարզ պետք է լինի, թերևս մեկընդմիշտ, դուր գա դա մեզ թե ոչ, ուզենք թե ոչ, երազել ենք հենց այդպիսի խաղաղության մասին թե այլ, մեկ է, Ադրեջանն իր որակներով, մտածողությամբ և ագրեսիվությամբ այլ ելք չի թողնում, քան մշտապես պատերազմի պատրաստ լինելու գնով զսպել այդ պատերազմը, և Ադրբեջանին թույլ չտալ վայրկյան իսկ մտածելու, որ կարող է պատերազմով լուծել որևէ հարց: Ընդ որում, հենց սրանից է կախված նաև միջազգային հանրության վերաբերմունքը, այն իմաստով, որ հենց Հայաստանի պատրաստ լինելն ու դիմադրունակությունն է նաև, որ Ադրբեջանին զրկելու է պատերազմի միջազգային լեգիտիմությունից: Սակայն պատերազմի մասին խոսակցությունները Հայաստանում շատ հաճախ ունենում են պարզապես բանդագուշանքի կամ խուճապահարության դրսևորումներ, թեև փորձ է արվում դրանք մատուցել իբրև քաղաքագիտական և փորձագիտական գնահատականներ:

Դա արդեն հարված է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև, մեծ հաշվով, նաև այդ հաշվարկները, հայաստանյան այդ արձագանքների մասով ունեցած ակնկալիքներն են ադրբեջանական վարժանքների հիմքում, Հայաստանում սնուցել խուճապային, անկումային, անելանելիության և պատերազմի դատապարտվածության տրամադրություններ, և այդպիսով ջլատել որևէ կառուցողական և պաշտպանական էներգիա: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հաշվարկը նաև հենց այն է, որ Հայաստանը զսպման մեխանիզմով խաղաղություն ապահովելու ռեժիմից անցնի խուճապի և, վաղ թե ուշ, պատերազմի դատապարտվածության ռեժիմի, որը ապակառուցողական և քայքայող ռեժիմ է: Ադրբեջանի այդ ակնկալիքները չարդարացնելը Հայաստանի համար ռազմավարական խնդիր է:

Պատերազմն անխուսափելի չէ, այն կախված է նրանից, թե որքան արագ կզարգանա Հայաստանը, որքան պաշտպանունակ կլինի անվտանգության առումով, ռազմական ոլորտի առումով, և որքան զարգացման ունակ կլինի տնտեսության, տեխնոլոգիաների, մարդկային ստեղծագործական ներուժի, այլ ոլորտների և դրանցում քաղաքացիական դրսևորման ազատության առումով: Դա կարող է և պետք է լինի մեր պատասխանն ադրբեջանական ագրեսիվությանը, դա է մեզանից սպասում ու ակնկալում նաև աշխարհը, դա է խաղաղության տեխնոլոգիան, խոշոր հաշվով, ամբողջ աշխարհում:

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված