Հայերեն


Մարդիկ 3-4 ամսվա համար դեղերի պաշար են հավաքել. տեսանյութ

Հասարակություն

Մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը Երեւանի դեղատներում սարսափելի իրարանցում էր. մարդիկ տուփերով դեղեր էին գնում՝ վախենալով, որ դեղատոմսով դեղերի բաց թողնման նոր կարգից հետո նրանք դեղերի մատչելիության հետ խնդիրներ կունենան: NEWS.am Medicine-ի թղթակցի հարցման ժամանակ երեեւանյան դեղատների աշխատակիցները հայտնել են, որ մարտի 1-ից հետո դեղատներում այցելուների թիվը զգալիորեն նվազել է, քանի որ շատ մարդիկ արդեն դեղերի 3-4 ամսվա պաշար են գնել:

Դեղատան աշխատակիցները պատմել են, որ մարդիկ գնել են հիմնականում հորմոնալ դեղեր, հակաբիոտիկներ, ցավազրկողներ: Անցորդներից մեկը NEWS.am Medicine-ին խոստովանել է, որ հասցրել է 3 ամսվա ցավազրկողների, ճնշման եւ այլ դեղերի պաշար գնել. նա վախեցել է, որ կարող է չհասցնել բժշկի գնալ այդ դեղերի համար դեղատոմս ստանալու նպատակով, որոնք նա պարբերաբար ընդունում է:

Հարցման ժամանակ պարզվել է, որ մարտի 1-6-ը շատ երեւանյան դեղատներում դեղատոմսով վաճառել են հակաբիոտիկներ, հորմոնալ, հակասնկային, որոշ հակավիրուսային եւ կոդեին պարունակող ցավազրկող դեղեր:

Մարտի 6-ից, երբ հայտնի դարձավ, որ հորմոնալ դեղերը դետոմսով վաճառվելու են միայն հոկտեմբերի1-ից, շատ դեղատներում սկսեցին դրանք ազատ վաճառել: Ճիշտ է, կան դեղատներ, որտեղ այսօր էլ հորմոնալ դեղերը վաճառելու համար դեղատոմս են պահանջում: Ավելին՝ քաղաքի դեղատներից մեկում մեզ հայտնեցին, որ դեղատոմսով վաճառում են դեղատոմսով բաց թողնվող բոլոր դեղերը:

Ինչ վերաբերում է բնակչությանը, NEWS.am Medicine-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունը դեռ ընդհանրապես չի պատկերացնում, ինչ դեղեր կարելի է ազատ գնել, իսկ որոնք դեղատոմսով: Ավելին՝ շատ մարդիկ չեն վստահում պոլիկլինիկաներին եւ վախենում են այնտեղ դիմել: Անցորդներից մեկը նշել է, որ պոլիկլինիկայում դեղատոմս ստանալու համար, պետք է մաղարիչ անել բժշկին եւ երկար ժամանակ կորցնել հերթերում թղթային քաշքշուկի պատճառով: Մեկ այլ կին խոստովանել է, որ իր կարծիքով, պոլիկլինիկաներում «մակարդակն այն չէ»:

«Բժիշկներն են խորհուրդ տալիս անալիզ հանձնել ուրիշ լաբորատորիաներում: Երբ հանձնում ես եւ լաբորատորիայում եւ պոլիկլինիկայում, ստանում ես բոլորովին տարբեր պատասխաններ», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ մարտի 1-ից Հայաստանում համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է տրամադրվեին դեղատոմսերով: Որոշմամբ նաեւ դեղատոմսերի նոր ձեւեր են նախատեսվում: Փետրվարին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել օրենքը փուլ առ փուլ ներդնել. մարտի 1-ից դեղատոմսերով տրամադրել հակաբիոտիկները, հորմոնները եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկային դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Ավելի ուշ, երբ պարզվեց, որ այս նորմի փուլ առ փուլ ներդրման համար որեւէ իրավական ակտ չկա, առողջապահության նախարարությունը մարտի 6-ին կառավարությանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի որոշման ժամանակավոր կասեցման եւ ընթացակարգի փուլ առ փուլ ներդրման մասին օրինագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ընդ որում, հորմոնալ դեղամիջոցներն առաջին փուլից տեղափոխվեցին վերջին փուլ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են մարտի 1-ից մինչեւ մարտի 6-ը դեղամիջոցները դեղատոմսերով կամ առանց դեղատոմսերի տրամադրվել:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված