Հայերեն


Ադրբեջանցի հարուստի աղջիկը՝ Պուտինի ու Թրամփի միջնորդ․ ուշագրավ բացահայտումներ

Աշխարհ

Ամերիկացի լրագրողներ Մաթեր Ջոնսը, Մայքլ Իսկոֆն ու Դևիդ Քորնը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին նոր գիրք են գրել, որում մի շարք ուշագրավ բացահայտումներ են արել 71-ամյա հանրապետականի վերաբերյալ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Ռուսական ռուլետկա. Պուտինի՝ Ամերիկայի դեմ հայտարարած պատերազմի և Դոնալդ Թրամփի ընտրվելու պատմությունը» վերնագրով գրքի հեղինակները նշում են, որ 2013թ. նոյեմբերին, երբ Թրամփը դեռևս իրեն պատկանող «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթն անցկացնելու նպատակով Մոսկվա էր ժամանել, հետապնդում էր մի նպատակ՝ ծանոթանալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Արազ Աղալարովը՝ դստեր և կնոջ հետ

Սակայն ՌԴ ղեկավարի հետ անձնական հանդիպման փոխարեն՝ միլիարդատերը Պուտինից փակ նամակ է ստացել:

Ըստ գրքի`Պուտինի նամակը Թրամփին է փոխանցել ռուսաստանաբնակ ամենահարուստ ադրբեջանցի գործարարներից մեկի՝ Արազ Աղալարովի դուստր Շեյլա Աղալարովան՝ գեղեցկության մրցույթի ավարտից հետո: Նամակը տալուց առաջ աղջիկն ասել է, որ դա «նվեր է»:

«Դա լաքապատ սև արկղիկ էր: Դրա ներսում փակ նամակն էր ռուս բռնապետից: Սակայն նամակի բովանդակության մասին տեղեկություն չկա»,-գրված է գրքում, որի շնորհանդեսը կայանալու է մարտի 13-ին:

Հայտնի է, որ Թրամփն ու Աղալարովը շատ լավ հարաբերությունների մեջ են եղել: «Միսս տիեզերք-2013» մրցույթն անցկացվել է Աղալարովին պատկանող Crocus համերգասրահում:

Նշվում է նաև, որ Մոսկվա ժամանելուց հետո Աղալարովը Թրամփին հայտնել է, որ Պուտինը դեմ չէ ամերիկացի միլիարդատիրոջ հետ հանդիպմանը: Սակայն անհամբեր Թրամփն այդպես էլ չի կարողացել հանդիպել նախագահին, փոխարենը՝ նրան զանգահարել է մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա Թրամփին ասել է, որ Պուտինը շատ կուզենար ներկա լինել գեղեցկության մրցույթին, սակայն չի կարող, քանի որ Մոսկվայում գտնվող այլ բարձրաստիճան հյուրերի՝ Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ու թագուհի Մաքսիմայի այցի պատճառով երթևեկության խնդիրներ են առաջացել:

Մոսկվայից ԱՄՆ վերադառնալուց հետո Թրամփը բազմաթիվ հարցազրույցներում ասել էր, որ Պուտինից գեղեցիկ նվեր ու երկտող է ստացել:

ՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ
Ամենադիտված