Հայերեն


«Նրանք պատիվ պահանջեցին ինձանից, ինչը չէր կարող ուղեկցվել առանց ծեծկռտուքի». Գոշն անկեղծանում է

Հասարակություն

Կանանց միջազգային տոնի առթիվ Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, դերասան Գոշի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է իր մանկական առաջին սիրո, դրա դրսևորման և սիրելի աղջկա համար կատարած իր համարձակ քայլի մասին :

Վերհիշելով տվյալ քայլը՝ Գոշը նկատեց, որ եթե այսօր երիտասարդ տղաները չեն բարդույթավորվում իրենց սիրելիներին ծաղիկներ նվիրել, ապա տարիներ առաջ այդպես չէր. «Տարիներ առաջ, երբ սովորում էի 4-րդ դասարանում, սիրահարված էի մի աղջկա, ում համար, կարող եմ ասել, որ այն տարիների համեմատ բավական համարձակ քայլ եմ արել»,- պատմեց Գոշը:

Իսկ թե ի՞նչ համարձակ քայլի մասին է խոսքը, երգիչը մանրամասնեց. «Դպրոցում ես միակ տղան էի, ով համարձակվեց բոլորի աչքի առաջ ծաղիկներ նվիրել իր սիրելի աղջկան»,- նկատեց Գոշը՝ շարունակելով. «Այնքան էի սիրահարված, որ անգամ հաշվի չառա ուսուցիչների և մյուս աշակերտների ներկայությունը: Դպրոցի միջանցքում պարզապես մոտեցա նրան և սեր խոստովանեցի՝ նվիրելով նրան ծաղիկներ: Հաշվի առնելով նրա շփոթված պահվածքը՝ կարող եմ վստահ ասել, որ անակնկալը ստացված էր, և ամեն ինչ եղավ այնպես, ինչպես նախօրոք որոշել էի»,- ասաց Գոշը:

Վերջինիս խոսքով՝ այս քայլը, սակայն, ունեցել է նաև բացասական հետևանքներ, սակայն ոչ թե տվյալ աղջկա, այլ՝ նրա համադասարանցիների կողմից. «Աղջիկը, ում ես սիրահարված էի, սովորում էր մեր զուգահեռ դասարանում: Չեմ կարող ասել, որ նա անտարբեր էր իմ հանդեպ: Դրա մասին էր վկայում նրա վերաբերմունքը՝ ուղղված ինձ և իմ այդ քայլին, որից նա բավական ոգևորվել էր: Սակայն որքան լավ ավարտ ունեցավ իմ և նրա շփումը, նույնքան ոչ հաճելի դեպքեր տեղի ունեցան հետագայում»,- նշեց Գոշը՝ հավելելով. «Այդ աղջկա դասարանի տղաները հետո եկան և պատիվ պահանջեցին ինձանից, ինչը, անշուշտ, չէր կարող առանց վիճաբանության, իսկ հետո նաև ծեծկռտուքի անցնել: Բայց նշեմ, որ ամեն բան լավ ավարտ ունեցավ, նույնիսկ հետագայում իմ և այդ տղաների միջև շփում սկսվեց: Այսպես ասած՝ «տղայական» իրավիճակ, որը հետագայում հարթվեց և պարզաբանվեց»,- ժպտալով պատմեց Գոշը:

Հարցին՝ թե արդյո՞ք, երբ նա արդեն բավական հասուն տարիքում է, ներկայումս ևս պատրաստ է գնալ նման քայլերի, Գոշը պատասխանեց. «Իհարկե պատրաստ եմ և ոչ միայն նմանատիպ քայլերի: Առհասարակ, բնույթով այնպիսին եմ, որ սիրում եմ անակնկալներ մատուցել իմ սիրելի մարդկանց՝ պատրաստ լինելով նրանց համար գնալ ցանկացած քայլի: Ճիշտ է՝ այս պահին կողքիս սիրելի անձնավորություն չունեմ, բայց այն ժամանակ, երբ նա հայտնվի, կփորձեմ իմ քայլերով հետաքրքրացնել և էլ ավելի գեղեցկացնել մեր օրերը»,- նկատեց Գոշը:

Անդրադառնալով մարտի 8-ին և դրա խորհրդին՝ երգիչը նշեց, որ այնքան էլ կարևորություն չի տալիս օրվան, քանի որ սխալ է համարում սահմանափակվել միայն այս միամսյակով:

Չնայած սրան, սակայն, մարտի 8-ին ոչ պակաս ոգևորված է պատրաստվում. «Բնականաբար, այսօր առաջինը շնորհավորել եմ իմ կյանքի ամենակարևոր կնոջը՝ մայրիկիս, ում օրն էլ փորձելու եմ տոն դարձնել»,- պատմեց Գոշը՝ չմոռանալով շնորհավորել նաև կանանց և աղջիկներին տոնի կապակցությամբ. «Ուզում եմ շնորհավորել բոլոր աղջիկներին և կանանց տոնի կապակցությամբ, հիշեք, որ մենք՝ տղաներս, հենց ձեզանով ենք դառնում լիարժեք: Բայց նաև խորհուրդ կտամ բոլոր այն երիտասարդներին, ովքեր արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, չսպասել մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածին. ուրախացրեք, երջանիկ դարձրեք ձեր սիրելիներին յուրաքանչյուր օր, քանի որ նրանք միայն դրան են արժանի»,- մեզ հետ զրույցում նշեց երգիչ, դերասան Գոշը:

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված