Հայերեն


Վարչապետը հարվածում է օլիգարխիային․ Yerkir.am

Տնտեսություն

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ պաշտոնանկ արվեց Պետեկամուտների կոմիտեի` ընդամենը վեց ամիս առաջ նշանակված նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմ» ընկերության հայաստանյան դուստր ընկերության՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Այսօր վարչապետ Կարապետյանը ՊԵԿ աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահին՝ հստակեցնելով հարկային և մաքսային ոլորտներում այն հիմնական ուղենիշները, որոնց վրա հիմնված է լինելու առհասարակ նոր կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը:

ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակումը ևս կատարվեց առանցքային երեք սկզբունքի հիման վրա. անձամբ վարչապետի համար անձնական վստահելիություն, պրոֆեսիոնալիզմ և գործադիր իշխանության հնարավորինս ապաօլիգարխացում: Հարությունյանի նշանակմամբ Կարապետյանն ամբողջացնում է կառավարության տնտեսական բլոկի իր թիմը, որին ակնհայտորեն գործադիրի լոկոմոտիվի դերն է վերապահվելու ոչ միայն և թերևս ոչ այնքան սահմանված ցուցանիշներն ըստ պլանի ապահովելու, որքան նորարարական ռազմավարական և մարտավարական լուծումներով տնտեսական և բյուջետային քաղաքականության փիլիսոփայությունը նոմենկլատուրայինից ավելի գործարարական դարձնելու համար:

Այս համատեքստում պետք է դիտարկել նաև ՀՀ ֆինանսների երկարակյաց փոխնախարար Պավել Սաֆարյանի պաշտոնանկությունը: Սաֆարյանն ավելի քան 20 տարի առանց չափազանցության հանդիսանում էր վարվող տնտեսական քաղաքականության առանցքային ճարտարապետներից մեկը: Նա այնքան ներդաշնակ էր քարացած տնտեսական համակարգին և այնպիսի խորությամբ գիտեր այդ համակարգի նրբություններն ու դրանում կոնյուկտուրային ու քաղաքական շահերի, ակնկալիքների ներկապնակը, որ ֆինանսատնտեսական բլոկի խաղացողները, նախարարներն իրենք էին հարմարվում նրան: Նման ֆիգուրից ազատվելով, ինչպես նաև պետական եկամուտների հավաքագրման համակարգը գործարար աշխարհի ներկայացուցիչ-կառավարչին վերապահելով՝ վարչապետը ուղերձ է հղում, որ այս ոլորտում մոտեցումներն իսկապես լինելու են նորարական, ոչ ստանդարտ և որ շատ ավելի կարևոր է՝ դրանք փորձելու են բխեցնել ոչ թե քաղաքական, վարչական կոնյուկտուրայի, այլ տնտեսվարողների շահերից:

Որ Կարապետյանին այստեղ լայն ազատություններ են տրվել և նա գործում է վստահության քաղաքական մանդատի հիման վրա, հաստատում է երկու իրողություն: Առաջին՝ երեկ Նյու Յորքում ընթացող՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների ներգրավմանն ուղղված խոշոր համաժողովի առաջին նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ընդամենը օրեր առաջ կազմավորված ՀՀ նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար»: Կարելի է ասել՝ տնտեսական և հարկաբյուջետային անկախ քաղաքականություն իրականացնելու` Կառավարությանը տրված մանդատը ներկայացվում է որպես ձեռքբերում և արտաքին ներդրողներին հայաստանյան շուկաներ ներգրավելու նախադրյալ:

Երկրորդ՝ ինքնին խոսուն փաստ էր վեցամսյա պաշտոնավարումից հետո ՊԵկ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկությունը: Նա նախագահ Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրերից էր, և այդ պաշտոնն ստանձնել էր հենց նրա քվոտայով ու երաշխավորությամբ: Վարչապետը հասկացնում է, որ իր համար անձեռմխելիներ չկան:

Սակայն որքան էլ ակնհայտ լինեն կադրային այս փոխատեղումների նպատակները, էականն այն է, թե որքանով են վերացվելու տնտեսական զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող հիմնական գործոնները:

Հարությունյանին ՊԵԿ աշխատակազմին ներկայացնելիս վարչապետը երկու հիմնական առաջնահերթություն է նշել: Նախ՝ բյուրոկրատական ու վարչարարական քաշքշուկներից գործարարներին հնարավորինս ազատելն ու հարկային դաշտում գործող բարեխիղճ հարկատուներին չվնասելը, երկրորդ, որն իրավամբ կարելի է շրջադարձային համարել՝ հիմնովին վերանայել ապրանքների ներմուծման ոլորտում «հսկիչ գների» քաղաքականությունը՝ կիրառելով այսպես կոչված վստահելի և անվստահելի երկրներից կատարված ներմուծումների դեպքում ներկայացվող ինվոյսների տարանջատման սկզբունքը: Սրանք իսկապես կարևոր նախաձեռնություններ են, որոնց անհրաժեշտությունը կառավարության առջև գործարարները մշտապես էին բարձրացնում:

Բայց դրանց տնտեսական էֆեկտը համեմատաբար ավելի թույլ է այն հիմնական մարտահրավերների համեմատ, որոնց պատճառով հայաստանյան տնտեսությունը շնչահեղձ է լինում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ոչ ֆորմալ դաշտում գործող արհեստական մենաշնորհներին, որոնց ազդեցությունը մեծ է հատկապես ներմուծման ոլորտում և ուղղակիորեն կապված է առաջին հերթին մաքսային ծառայության կողմից խաղի անհավասար կանոններով գործելու արատավոր երևույթի հետ: Թերևս, տեղին է նշել, որ ՊԵԿ նոր նախագահը եկել է հայաստանյան գազաէներգետիկ շուկայում մոնոպոլ կարգավիճակ ունեցող ընկերությունից: Եվ ուզի թե չուզի, նա խնդիր ունի ապացուցելու, որ չի գործելու այդ ընկերության շահերը քաղաքական մակարդակում պաշտպանելով և չենք ունենալու շահերի բախման երևույթ:

Նոր ՊԵԿ նախագահի երկրորդ հիմնական խնդիրը տնտեսության ստվերային շրջանառության ծավալներն են, որը չի փոխվում խոշոր տնտեսվարողների ու հատկապես ներկրողների շահերի հետևողական պաշտպանության, հովանավորման և այդ շահերին փոքր ու միջին բիզնեսի զոհաբերման պատճառով: Դրանում համոզվելու համար բավարար է ընդամենը հպանցիկ հայացք նետել ամենախոշոր հինգ հարյուր հարկատուների ցուցակի կառուցվածքին:

Կկարողանա՞ նոր ՊԵԿ նախագահը մտնել «գորդյան այս հանգույցի» խորքերը և փորձել քանդել այն: Սա խնդիր է, որը ոչ միայն մասնագիտական ու մենեջերական կարողություններ է պահանջում, այլև քաղաքական կամքի գործադրում: Պետք է հուսալ, որ ՊԵԿ-ի առջև դրված նոր, իսկապես ողջունելի նպատակների առարկայական հաղթահարումը իրական բարեփոխումների սկիզբը կլինի:

Գևորգ Դարբինյան, Yerkir.am

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված