Հայերեն


Ինչ է սպասվում ձեզ այսօր․ աստղագուշակ

Life

 

Խոյ: Բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր են անսպասելի հաջողություններ, հաճելի զուգադիպություններ: Նշանի բոլոր ներկայացուցիչները բարձր տրամադրություն կունենան: Ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ,նախասիրություններ, իսկ նոր բաներ սովորելու առիթը բաց չեն թողնի: Հնարավոր են զվարճալի, ռոմանտիկ արկածներ, ժամադրություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Հրաշալի օր է ինչպես սիրային, այնպես էլ ընկերական նոր հարաբերություններ սկսելու համար: Ընտանիքի անդամների ցանկություններն իրականացնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ: Այսօր կարևոր է ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և չենթարկվել սադրանքների: Կարևոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Եթե խորհրդի կարիք ունենաք, ապա դիմեք այն մարդուն, ով ձեզ հետ կապված որևէ շահ չի հետապնդում, անկողմնապահ է և կարող է օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Չի բացառվում, որ վերջինիս գնահատականը ձեզ դուր չգա: Տանը հնարավոր են մանր անախորժություններ, ընկերների հետ վեճեր: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել այսօր չի ստացվի: Հրաշալի օր է հանգստանալու և լիցքաթափվելու համար: Կարող եք գիրք կարդալ կամ որևէ ֆիլմ դիտել․ դա կօգնի բարձրացնել տրամադրությունը:

Երկվորյակ: Օրը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենա օրիգինալ լուծումներից, անսովոր քայլերի կդիմեն: Եթե տուրք տաք երևակայությունը, ապա փայլուն մտահղացումներն իրենց սպասեցնել չեն տա: Որոշ տարաձայնություններ կհարթվեն, կվերականգնվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել էիք: Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար: Կարող եք անձնական կյանքին վերաբերող լուրջ որոշումներ կայացնել: Նշանի շատ ներկայացուցիչներ երեխաների, ինչպես նաև ընկերերի հետ լավ ժամանակ կանցկացնեն և մեծ բավականություն կստանան:

Խեցգետին: Ամսվա ընթացքում ծագած բարդ խնդիրներին կհաջողվի լուծումներ գտնել: Հեշտ չի լինի, սակայն կկարողանաք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ շարժվել: Նշանի շատ ներկայացուցիչներ անսպասելիորեն աջակցություն կստանան: Շարունակ անհանգստացնող ֆինանսական հարցերն ի վերջո կգտնեն իրենց պատասխանները: Այս նշանի ներկայացուցիչներն անգործության չեն մատնվի, նորանոր զբաղմունքներ կգտնեն ոչ միայն իրենց, այլ նաև մտերիմների համար: Հրաշալի օր է բարեկամական կապերն ամրապնդելու, ընտանեկան միջոցառումների, նաև կարճատև ուղևորությունների համար:

Առյուծ: Այսօր մի շարք հետաքրքիր մտահղացումներ կծնվեն, նշանակալի հաջողությունների կհասնեք: Բոլոր սպասելիքները կարդարանան: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ: Այսօր ձեզ հետ մտերմանալ կցանկանան նրանք, ովքեր նախկինում խուսափել են ձեր ընկերակցությունից: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք: Միայնակ Առյուծները կեսօրին նոր ծանոթություններ կհաստատեն: Այս ժամանակահատվածում ձևավորված հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Կույս: Ամեն բան լավ կդասավորվի: Անգամ եթե որոշ խնդիրներ ծագեն, անհանգստանալու կարիք չկա: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում առավել զգուշավոր եղեք: Հնարավոր է հասկանաք, որ սխալ մարդու եք վստահել: Այս դեպքում զայրանալն անիմաստ է, ճիշտ կվարվեք, եթե հետևություններ անեք և չկրկնեք թույլ տված սխալները: Հարմար օր է ընկերական հանդիպումների համար: Հնարավոր են նոր, հետաքրքիր ծանոթություններ: Կարող եք այցելել տարեց ազգականներին, վերջիններս կշոյվեն ուշադրությունից և նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն ձեզ:

Կշեռք: Այսօր աշխատանքի շուրջ մտորել չարժե: Մասնագիտական հարցերի համար լուծումներ փնտրելը ևս ցանկալի չէ: Հաջողության դժվար թե հասնեք, փոխարենը կփչացնեք թե՛ ձեր և թե՛ շրջապատի մարդկանց տրամադրությունը: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից: Մի շտապեք օրն անհաջող համարել: Ձեզ համար շատ կարևոր գործում հնարավոր է զգալի առաջընթաց: Մտերիմների կողմից սպասեք հաճելի անակնկալների: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել այն մարդու հետ, ում համակրում եք:

Կարիճ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ռիսկի չգնաք և հնարքների չդիմեք: Գումարային հարցերում առավել զգուշավոր եղեք: Կարճ ժամանակում հարստանալու գաղափարը ձեր մտքից հանեք: Հակառակ դեպքում կորուստներ կկրեք: Անձնական հարաբերություններում ամեն բան լավ կդասավորվի: Օրվա ընթացքում դրական լիցքեր կստանաք: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Սկսած բոլոր գործերն իրենց ավարտին կհասցնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահղացումներ կունենան: Ուղևորությունները հրաշալի կանցնեն:

Աղեղնավոր: Մտերիմներին տեղյակ պահեք ձեր խնդիրների մասին, մի հրաժարվեք օգնությունից: Օրը նպատակահարմար է խմբակային աշխատանք կատարելու համար: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Հարցերին ձեր ինքնատիպ մոտեցումը ճիշտ տեղին կլինի: Բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց հետ հանդիպումները, կարևոր փաստաթղթեր լրացնելը ցանկալի է հետաձգել: Սիրային ժամադրությունը չի արդարացնի ձեր սպասելիքները, եթե ջանքեր չգործադրեք, այն առանձնահատուկ և անմոռանալի դարձնելու համար: Մի վախեցեք խախտել ավանդույթները, այսօր ոչ մեկի մտքով չի անցնի քննադատել ձեզ:

Այծեղջյուր: Թեև խնդիրները շատ են, և ստեղծված իրավիճակում ոչ բոլորն են ձեզ հասկանում, այնուամենայնիվ, փորձեք հանգստություն պահպանել: Աշխատեք ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և ավելի ինքնավստահ լինել: Այսօր կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Հագուստի ընտրության հարցում կանանց հետ խորհրդակցել չարժե: Օրվա առաջին կեսը հարմար է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Միայնակ Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում մասնակցել միջոցառումների և նոր ծանոթություններ հաստատել: Երեկոյան մեկուսանալու ցանկություն կունենաք, ինչը կօգնի վերականգնել ուժերը:

Ջրհոս: Ցանկացած իրավիճակում լավատես եք: Թեև օրը լի է խնդիրներով, համոզված եք, որ ի վերջո ամեն բան կկարգավորվի: Մտահղացումները կյանքի կոչել չի հաջողվի, սակայն դրանցից հրաժարվել չարժե, կգա ժամանակ, և կիրագործեք այդ ամենը: Կարող եք որոշ նախագծեր քննարկել, եթե համոզված եք սեփական ուժերի վրա: Բարեհաջող օր է երեխաների հետ շփվելու համար: Փոքրիկների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և հաճելի ժամանակ կանցկացնեք: Երեկոյան կարող եք մասնակցել բարձրաշխարհիկ միջոցառումների կամ ընտանեկան հավաքույթների:

Ձկներ: Ինքնատիրապետումը մի կորցրեք և թույլ մի տվեք հունից հանել ձեզ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել հատկապես օրվա առաջին կեսին: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններն այնքան էլ լուրջ չեն: Մի շտապեք զիջումների գնալ: Եթե փոքր-ինչ համբերատար լինեք, ապա կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ չէ: Չի կարելի ասել, թե ծայրահեղ վիճակում եք, սակայն գումարային խնդիրների պատճառով որոշ մտահղացումներ իրագործել չի ստացվի: Այսօր պարտքով գումար վերցնելը ցանկալի չէ: Փոխարենը սիրային հարցերում հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նաև այն Ձկներին, ովքեր անձնական հարաբերություններում վաղուց կորցրել են լավատեսությունը:

 

Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիներըԲոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել, քաղբանտարկյալներ են` սկսած Սամվել Կարապետյանից. Էդմոն ՄարուքյանՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմացՌուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ Ֆանտաստիկ էներգիա էր Տաշիրում, կարոտ ենք մնացել դրան. Լիլիա Շուշանյան Գյուղմթերքի արտահանման, բեռնափոխադրման և Հայաստան - ԵՄ տնտեսական իտեգրման մասին. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ընտրությունների նախորեին ինչ պետք է անեն, ինչ պետք է չանեն իրավապահ համակարգի աշխատակիցները. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված