Հայերեն


Քաղաքացին ու Կենտրոնական բանկը` միմյանց դեմ. դատական և քրեական գործերով քննությունը դոփում է տեղում

Հասարակություն

Իր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու մեջ Կենտրոնական բանկին մեղադրող քաղաքացի Սամվել Սահակյանը դժգոհ է, որ արդեն երկու տարուց ավելի` իրավապահ մարմինները որեւէ գործողություն չեն իրականացնում:

2016թ. դեկտեմբերին նա քրեական գործ հարուցելու պահանջով դիմել էր Կենտրոնի ոստիկանություն եւ դատախազություն` նշելով, որ Կենտրոնական բանկը խախտել է իր անձնական տվյալների պաշտպանության իրավունքը` բանկում տեղադրված տեսանկարահանման սարքերի միջոցով արված լուսանկարները տրամադրելով երրորդ անձանց:

«Հետքն» անդրադարձել է բանկի եւ քաղաքացու վեճին, որում շոշափվում էր նաեւ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության անունը: Հենց այս կազմակերպության խորհրդի անդամ ներկայացողներից մեկին էլ ԿԲ-ն տրամադրել էր Սամվել Սահակյանի եւ նրա կնոջ կողմից ԿԲ փաստաթուղթ մուտք անելու փաստը հավաստող լուսանկարները:

Քանի որ Սամվել Սահակյանը հանրայնացրեց իր բողոքն ընդդեմ ԿԲ-ի եւ լրատվամիջոցներում բանկի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, Կենտրոնական բանկը զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հայց ներկայացրեց դատարան ընդդեմ Սամվել Սահակյանի` պահանջելով հերքել իր բարի համբավը արատավորող արտահայտությունները: Կենտրոնական բանկն այս գործով պատշաճ հայցվոր չէ, քանի որ պետական մարմինը չի կարող գործարար համբավ ունենալ, դա վերաբերում է մասնավոր ձեռնարկություններին (Սահմանադրական դատարանը 2011թ. 997 որոշմամբ (11-րդ կետ) սահմանել է, որ «անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ»): Չնայած այս հանգամանքին` դատարանը վարույթ է ընդունել գործը, թեեւ այն դատաքննության փուլից այն կողմ չի անցել:

Սամվել Սահակյանի` ոստիկանությունում հանձնված դիմումին զուգահեռ Կենտրոնական բանկը Սահակյանի մուտքագրած փաստաթղթի առնչությամբ 2016թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել էր ոստիկանություն՝ փաստաթղթերի կեղծման հանցագործության հատկանիշների կասկածանքով: ԿԲ դիմումի հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը գործ է հարուցել, որին միացվել է Սամվելի դիմումի կապակցությամբ հարուցված գործը: Միացված գործերը հետագայում հանձնվել են Քննչական կոմիտե: Մինչ իրավապահները գործը սառեցրել են, Սամվելը «սեփական հետաքննությունն» է իրականացրել ու նոր հանգամանքներ պարզել:

«Քննիչը ուղարկեց ձեռագրաբանական փորձաքննության այն փաստաթուղթը, որը մենք մուտքագրել էինք ԿԲ: «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից դիմած մարդիկ ասել էին, թե դա կեղծ է: Փորձաքննության արդյունքում հաստատվեց, որ ստորագրությունը կեղծ չէ: Այդ ամբողջ գործը մեռավ այս եզրակացությամբ` թե մեր ֆոտոները երրորդ կողմին տրամադրելու, թե փաստաթղթի կեղծ լինելու ամբողջ գործը մեռավ (նկատի ունի, որ ԿԲ-ի փաստարկները` իր լուսանկարների տրամադրման վերաբերյալ, անհիմն դուրս եկան-հեղ.)»,- ասում է Սամվել Սահակյանը ու հավելում, որ որեւէ այլ գործողություն ՔԿ հատուկ կարեւոր գործերով քննիչները չեն արել, անգամ իրեն տուժող չեն ճանաչել:

Հանրամատչելի աղբյուրներից նա փաստեր է գտել, դրանք համադրել եւ պարզել, թե «ինչ սխալ ձեւով է աշխատում Քննչական կոմիտեն»: Այսպես` Սամվելը պարզել է, որ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության խորհրդի անունից, իբրեւ ընտրված անդամներ հանդես եկած Հայկ Վարդանյանը եւ Հրայր Հակոբյանը, որոնց ԿԲ-ն տրամադրել է Սահակյանի լուսանկարները, գրանցված չեն եղել ԿԲ-ում որպես վարկային կազմակերպության ղեկավարներ: ««Ֆ.Ի.Կ.Օ»-ի նախկին տնօրենի փաստաբանը դիմել էր ԿԲ` «Ֆ.Ի.Կ.Օ.-ի անունից հանդես եկող մարդկանց որակավորման մասին տեղեկություններ ստանալու համար` երբ են լիցենզավորվել եւ այլն, որովհետեւ իրենք ֆինանսական կրթություն չունեն, իսկ օրենքով նման պահանջներ կան: ԿԲ իրավաբանական վարչության ղեկավար Վարուժան Ավետիքյանը պատասխանեց, որ տվյալ մարդիկ` Հրայր Հակոբյանը (Հրանուշ Հակոբյանի եղբոր որդին) եւ Հայկ Վարդանյանը վարկային կազմակերպության ղեկավար չեն հանդիսացել»,- պատմում է Սամվելը: Ավելին, Հայկ Վարդանյանը դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչված եւ չէր էլ կարող գրանցել իբրեւ վարկային կազմակերպության ներկայացուցիչ»:

«Ինչու՞ է ԿԲ-ն նրանց տրամադրել լուսանկարներ եւ խնդրել պարզաբանել վարկային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակը, եթե նրանց չէր գրանցել որպես կազմակերպության ղեկավարներ»,- գրավոր հարց ուղղեցինք Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Ահա թե ինչ պարզաբանում ստացանք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից. «Տվյալ ժամանակահատվածում կազմակերպությունը չի ունեցել գործադիր մարմին (տնօրեն, տեղակալ կամ նման իրավասություններով օժտված անձ), ինչի պատճառով ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրել է ընտրված խորհրդի անդամին, որը միաժամանակ հանդիսանում է կազմակերպության մասնակցի ներկայացուցիչ»:

«Իրենք հունվարին մամուլին ուղղված տարբեր հաղորդագրություններում հանդես են եկել որպես ընտրված խորհրդի անդամ եւ տնօրեն: Անգամ որպես տնօրեն փաստաբանների են լիազորել իրենց անունից գործել դատարաններում: Կարծում եմ` ԿԲ-ում իրենք խորհրդատու են ունեցել, մարդ, որը կազմակերպել է նրանց մուտքը ԿԲ եւ տրամադրել իրենց մեր լուսանկարները: Նրանք վստահ են եղել, որ իրենց գրանցելու են որպես խորհրդի անդամներ: Որպեսզի ԿԲ-ում կոնկրետ անձինք կոծկեն իրենց այս գործողությունները, ասել են, թե նրանք խորհրդի անդամներ են` վստահ լինելով, որ հետո կգրանցեն: Հետո ավելի զավեշտական բան է պարզվում` Հայկ Վարդանյանը սնանկ է ճանաչված եւ չեն կարող գրանցել: Փաստացի Հրայր Հակոբյանին էլ չեն գրանցել»- ԿԲ-ի պարզաբանմանն արձագանքում է Սամվել Սահակյանը:

Նա տարակասում է, թե ինչպես ԿԲ-ն չի ստուգել վարկային կազմակերպության անունից հանդես եկողների կարգավիճակը եւ ասել` դուք դրա իրավունքը չունեք, ԿԲ-ն ձեզ չի հաստատել. «Երբ ԿԲ-ն հունվարի 24-ին հայտարարել է` կազմակերպության ընտրված խորհրդի ներկայացուցիչ, դարձյալ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին»:

Սամվել Սահակյանը կարծում է, որ ԿԲ ղեկավարությանը մոլորեցրել են. «Հենց մեր լուսանկարների տրամադրման հարցով քննիչը ինչ-որ գործողություն անի, ամբողջ իրականությունը կբացահայտվի»:

Թեեւ Կենտրոնական բանկն արդեն անվավեր է ճանաչել «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպության լիցենզիան, բայց նրա շուրջ ծագած Սահակյան-բանկ վեճը շարունակվում է:

«Եթե ԿԲ-ն ներողություն խնդրի, եւ ես վստահ լինեմ, որ կպատժեն այդ նկարները տրամադրած անձին, ես ոչ մի բողոք չեմ ունենա բանկի հետ»,- ասում է Սամվելը:

Կենտրոնական բանկն էլ, կարծես, դեմ չէ քաղաքացու հետ հաշտվելուն, բայց` իր պայմաններով : «...ՀՀ կենտրոնական բանկը, որպես իրավաբանական անձ, իր բարի համբավը պաշտպանելու նպատակով ստիպված է եղել ներկայացնել հայցադիմումները, և քաղաքացու կողմից խնդրի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի փաստարկները ճիշտ գնահատելու, ընկալելու և ընդունելու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է և՛ հաշտությամբ ավարտել դատական վեճերը, և՛ հաղթահարել բոլոր տարաձայնությունները»,- «Հետքին» տված պարզաբանման մեջ նշել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված