Հայերեն


«Կանչում ես, չի գալիս՝ բերման ենթարկիր․ ինչո՞ւ ես կալանավորում մարդուն». Գ. Կոստանյան

Հասարակություն

Եթե մարդու նկատմամբ կիրառված է խափանման միջոց՝ երկրից չհեռանալու մասին, և մարդը խախտում է այդ պայմանը, նրան կարող են կալանավորել: Այս մասին ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Նշենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկում է փոխել Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:

Առաջարկվում է լրացում կատարել և ներառել դրույթ այն մասին, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նաև այն դեպքում, եթե մեղադրյալի կողմից էականորեն կամ պարբերաբար խախտվել են նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ այդ խափանման միջոցի կիրառումը կամ խափանման այլ միջոց կիրառելն այլևս բավարար չեն նրա կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ գործողության կատարումը կանխելու համար:

 

Գևորգ Կոստանյանը նշեց, որ քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ են սահմանում, և ստացվում է, որ մարդը կատարում է մի հանցանք, որի համար ազատությունից զրկելու պատիժ լինել չի կարող, բայց քննիչի կանչով չներկայանալու դեպքում նրան կարող են կալանավորել:

«Ստացվում է, որ մարդը կարող է ազատությունից զրկվել այնպիսի մի արարքի համար, որը մեր օրենսդրությամբ հանցանք չի համարվում: Մարդը կարող է կատարել մի հանցանք, որի համար ինքը չի կարող ազատությունից զրկվել, բայց քննիչի կանչով երկու անգամ չներկայանալու դեպքում նրան կարող են ազատությունից զրկել: Սա անընդունելի է սկզբունքորեն»,- ասաց Կոստանյանը:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ սա հակասում է եվրոպական նախադեպային իրավունքին:

«Ես միաժամանակ կիսում եմ իրավակիրառ մարմինների մտահոգությունը, որ եթե անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու մասին, ապա եթե անձը չի ներկայանում, դա պետք է հետևանքներ ունենա: Դրա համար բազմաթիվ լուծումներ կան: Կանչում ես, չի գալիս՝ բերման ենթարկիր, ինչո՞ւ ես կալանավորում մարդուն»,- մանրամասնեց Կոստանյանը:

Նրա խոսքով՝ ազատությունից զրկելը որոշակի ժամկետով պատիժ է: «Կա մտահոգություն, փաստում ենք, բայց դրա ձևը սա չէ: Ես դեմ եմ այս տարբերակին: Այս հոդվածի ընդունումը ինձ համար սկզբունքային է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարգավորումների տեսանկյունից: Քանի որ պարոն Հարությունյանը մեզ փաստի առաջ է կանգնեցրել, ես առաջարկում եմ դեմ քվեարկել այս օրենքին, թող տանեն, փոխեն, հետո կորոշենք»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ նույն հոդվածով ասվում է, թե կալանավորումը կարելի է կիրառել այնպիսի հանցագործությունների համար, որոնց համար նախատեսված պատժի առավելագույն ժամկետը 1 տարուց ավելի է, կամ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունը:

«Նշանակո՞ւմ է արդյոք, որ մեր օրենսդրությունը նախատեսում էր, որ կալանավորումը կարող էր կիրառվել՝ անկախ նրանից պատիժը 1 տարուց ավելի էր, թե ոչ»,- հարցրեց նախարարը:

Գ. Կոստանյանը պատասխանեց, որ լրացումները բերվել են շտկելու խնդիրները: Հանձնաժողովի նախագահը ասաց, սակայն, որ «հոնքը ուղղելու փոխարեն երկու աչքն էլ եք հանում»: Ըստ նրա՝ եվրոպական նախադեպային կոնվենցիան մի կողմ թողնել չի կարելի, այն պետք է հաշվի առնել:

Ապա Գևորգ Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել՝ դրական եզրակացություն տալ, բայց լիագումար նիստում հարցը քննարկել: Հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն տվեց հարցին:

 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված